ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երբ ողջ հայաշխարհն է դառնում Տաւուշ դառնում…

09 Մայիս 2024

Եւ այսպէս.

1- «ՏԱՒՈՒՇԸ ՅԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԵՐԹ»-ով պայմանաւորւած հայաստանեան վերջին մէկ շաբաթեայ սրընթաց իրադարձութիւններն այսօր, մայիսի 9-ին, իրենց վճռորոշ հանգրւանն են թեւակոխել Երեւանի Հանրապետութիւն հրապարակում, նոյն երթին հաղորդելով համաժողովրդական բնոյթ։

2- Հայրենիքի փրկութիւնը, սակայն, լոկ Տաւուշով չտեղայնացւեց, այլեւ ընդգրկեց Հայաստանի բոլոր մարզերն ու շրջանները, կրելով համահայաստանեան դիմագիծ։

3- Միեւնոյն տրամաբանութեամբ ու հասարակա-քաղաքական փոխադարձ ներգործութեան ու ներազդման օրինաչափութեամբ, երբ տւեալ դէպքում Հայաստանի ու հայութեան հիմնախնդիրներն են դրւած նժարի վրայ, նոյն համահայաստանեանը անտարակուսօրէն դառնալու է նաեւ համասփիւռքեան ու դեռ աւելին՝ կրելու է համազգային նշանակութիւն, համապատասխան զօրակցական կեցւածքներով ու դրսեւորումներով։

4- Ի տես այս ժողովրդական համընդհանուր շրջադարձին, հայրենածախ ու պետականակործան իշխանախումբը, իրեն յատուկ լկտիութեամբ, փրկութեան ինքնաբուխ եւ արդարացի շարժումը կասեցնելու կոչեր է անում, «յանո~ւն» սեփական իշխանութեան անվերապահ պահպանման։

5- Իզուր չէ, որ արդէն շրջանառութեան մէջ են վերլուծաբանների այն տեսակէտ-վարկածները, որոնց համաձայն՝ ամէն կարգի սադրանքների ունակ իշխանախումբը, ինքնապահպանման համար պատրաստ կը լինի մինչեւ իսկ նոր ՄԱՐՏԻ 1-եր սանձազերծելուն, այնպէս, ինչպէս դա արեցին 2008-ին, երբ յայտնի ուժերի դրդումով՝ քաոսային իրավիճակ էին ստեղծել երկրում, դեռ այն ժամանակ որպէս «ընդդիմադիրներ»…

6- Ահա, վերոնշեալ չարաբաստիկ իրողութեանն ի տես, վստահաբար Տաւուշեան տարբերակով սկիզբ առած հայրենիքի փրկութեան շարժման առաջնորդներն խորապէս գիտակցում են սադրիչների կողմից հրահրւելիք ներուժ վտանգների նկատմամբ յոյժ զգօն լինելու հանգամանքը։

7- Մէկ այլ իրողութիւն է նաեւ այն, որ Հայրենի ժողովրդի փրկութեան պայքարը ոչ միայն ներքին հայրենադաւների, այլ եւ մանաւանդ արտաքին թշնամիներ՝ ադրբեջանա-թուրքական եւ ինչու չէ՝ արեւմտեան ուժային տարբեր կենտրոնների կողմից քաղաքական ու առաւել եւս քարոզչական ճնշումների ու հակադարձութիւնների է ենթակայ։ Պատճառը ակներեւ է՝ փրկութեան շարժումը խոչընդոտ է նոյն ուժային կենտրոնների տարածաշրջանային նկրտումների իրականացմանը, որին է լծւած եւ որի համար է իշխանութեան բերւած նիկոլական խունտան։

8- Ըստ ամենայնի՝ անհաւասար այս պայքարի ելքը, պատմական թէ՛ ժամանակակից բազմաթիւ նախադէպերի վկայութեամբ՝ վճռելու է համաժողովրդական համախումբ պայքարը։ Պայքար, որի հոգեւոր, բարոյական, իրաւա-քաղաքական ու մէկ խօսքով՝ բոլոր կարգի ազատախոհական գաղափարներին հնարաւոր չէ ընդմիշտ խոչընդոտել։

9- Ինչպէս նշւել է վերում, անխուսափելիօրէն հայրենի մեր ժողովրդի արդար պայքարին զօրակցական թոյլատրելի տարբեր կարգի աջակցութիւն է կարող ցուցաբերել արտերկրի հայութիւնը սփիւռքում։ Սա, անշուշտ, հայրենի երկար սպասւած պայքարին հաղորդելու է համահայկական-համազգային բնոյթ ու նշանակութիւն, երաշխաւորելով նոյն պայքարի անպարտելիութիւնը եւ յաղթական երթն ու աւարտը։

10- Եւ վերջապէս՝ անցնող երեք տասնամեակներում գրանցած փաստացի ապացոյցներով՝ իրանահայութիւնը, որպէս հայաստանամերձ հինաւուրց համայնք, վճռորոշ այս օրերին եւս, կանգնելու է հայրենի ժողովրդի ու նրա արդար իրաւունքների ձեռքբերման ճամբին շղթայազերծած՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՊԱՅՔԱՐԻ կողքին ու թիկունքին, յանուն ՀՀ Պետականութեան անվտանգութեան եւ հոգեւոր ու ազգային գերագոյն արժէքների պահպանման։

Դ. Մ.

Պատմական գիտութիւնների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company