Այս իշխանությունից մեկ օրում հնարավոր չէ ազատվել
12 Մայիս 2024![](https://www.arfd.am/wp-content/uploads/2024/05/Տարոն.png)
Նախ՝ պետք է մի շատ կարևոր բան արձանագրել․ պատերազմից հետո մենք հոգեբանական ծանր վիճակում էինք և, կարծես թե, բոլորիս մոտ կամաց-կամաց այն կարծիքն էր ձևավորվում, որ ի վիճակի չենք որևէ բան անել։ Այս շարժման առաջին և ամենակարևոր դերն այն էր, որ մենք բարձրացանք մեր աչքում. այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
«Ցածր ինքնագնահատական ունեցող մարդը, հասարակությունը ի վիճակի չէ որևէ բան անել, նույնիսկ ամենափոքր գործը։ Իսկ այդ օրվա հոծ բազմությունը ցույց տվեց, որ մենք համաձայն չենք այս իրավիճակին, համաձայն չենք միակողմանի զիջումների, համաձայն չենք պատերազմի նման անտրամաբանական ավարտին, որը, վստահ եմ, կարող էր այլ ելք ունենալ, ոչ այդքան նվաստացուցիչ»,- նշել է Տոնոյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ հավաքվածները համաձայն չեն ու չեն համաձայնի Արցախի կորստի հետ, և շարժումը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։