ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Սահմանազատման Գործընթացի Այլընտրանքը Եւ 94-ի Հրադադարը

14 Մայիս 2024

Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջին անպայման պէտք է զուգակցել այլընտրանքային առաջարկ ծրագիր, որպէսզի իշխանութիւններու առաջ մղած այն վարկածը, որ սահմանազատման կասեցումը համազօր է պատերազմի յայտարարութեան, չէզոքացուի:

Պէտք է առաջին հերթին արձանագրել`

Սահմանազատումը կ՛ընթանայ միակողմանի զիջումներով: Փոխանակումը այստեղ գետնի վրայ ենթահող չունեցող տեսութիւն է: Հայկական կողմը կը յանձնէ իր վերահսկողութեան տակ գտնուող տարածքներ, դիմացը ոչինչ ստանալով:

Սահմանազատումը կը պարտադրուի հայկական կողմին: Ազրպէյճան որեւէ ձեւով չի խօսիր իր կողմէ հայաստանեան ինքնիշխան տարածքներու ներխուժուած ըլլալու մասին:

Պաքուն կը յայտարարէ, որ առանց որեւէ կրակոցի հայկական կողմէն կը ստանայ չորս գիւղեր, եւ սահմանազատման գործընթացը կ՛ընթանայ իր ճշդած կանոններով: Որքան ալ ներքին լսարանին համար կատարուած ըլլայ այս յայտարարութիւնը, յամենայն դէպս կ՛ընդգծէ փաստացի իրողութիւնը:

Սահմանազատումը կ՛իրականանայ հատուածական եւ ոչ ամբողջական: Չէ մշակուած եւ կնքուած որեւէ պայմանագիր, որուն հիմամբ պիտի ընթանան սահմանազատման գործողութիւնները:

Ալմա Աթային պաշտօնապէս յղում կը կատարէ միայն Երեւանը, մինչ Պաքուն որեւէ պաշտօնական յայտարարութեամբ կամ գրաւոր յանձնառութեամբ չի խօսիր Ալմա Աթայի մասին:

Նոյն տրամաբանութեամբ Երեւանը թուային միաւորներով կը սահմանէ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնները: Փոխադարձ կարգով Պաքուն նման միաւորներ չի նշեր որեւէ առիթով:

Չի յարգուիր Հայաստանի Սահմանադրութեան համապատասխան յօդուածը, որ վարչատարածքային փոփոխութիւններուն համար կը պահանջէ հանրաքուէի կազմակերպում:

Երէկ ամբողջացաւ 1994-ի հրադադարի համաձայնութեան 30-ամեակը: Այդ հրադադարը հետագայ վերահաստատումներով կը նուիրականացնէր Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ գոյութիւն ունեցող շփման գիծը: Միջազգային ճանաչում ունեցող այդ շփման գիծի անտեսումը կը բխէր Պաքուի շահերէն: Պաքուի իշխանութիւնները մինչեւ վերջ, մինչեւ Վիեննա եւ Ս. Փեթերսպուրկ աշխատեցան չէզոքացնել այդ որոշումները: Պաքուի կողմէ հրադադարի անվերջանալի խախտումները, յարձակումները, պատերազմական գործողութիւններու շղթայազերծումները նպատակ ունէին չեղարկել 1994-ի հրադադարի փաստաթուղթը եւ ատով իսկ առ ոչինչ յայտարարել միջազգայնօրէն ընդունուած շփման գիծը: Պաքուի ռազմաքաղաքականութիւնը այս պատճառներով ալ Արցախի շփման գիծերէն պատերազմը կը փորձէր տեղափոխել Հայաստան-Ազրպէյճան պետական շփման գիծ, շրջելու համար միջազգային ընտանիքին կողմէ հաստատուած սահմանային դրոյթը:

Ալմա Աթային յղում կատարելով Երեւանը եւս կը միանայ 1994-ի համաձայնութեամբ եւ միջազգային ճանաչում ունեցած շփման գիծը ջնջելու Ազրպէյճանի ճիգերուն: Եթէ ճիշդ ընկալուէր միջազգային ընտանիքին կամ աւելի ուղղակի` Միացեալ Նահանգներու կամ հաւաքական Արեւմուտքի ակնկալութիւնը այս բոլորէն, ապա պիտի նկատուէր, որ սահմանազատման գործընթացը երկկողմ ձեւաչափով իրականացնելը սերտօրէն կապուած է ռուսական սահմանապահ ուժերու հեռացումին կամ ընդհանրապէս բանակցութիւններէն ռուսական գործօնի դուրս մղման աշխարհաքաղաքականութեան հետ:

1994-ի հրադադարով միջազգայնօրէն ճանչցուած շփման գիծը ուրեմն կարելի էր հիմք նկատել սահմանազատման բանակցութիւններուն համար:

Այլընտրանքային ծրագիրին ելակէտը անհրաժեշտ է նկատել 1994-ի շփման գիծը: Ալմա Աթան որեւէ տեղ չէ օգտագործած պետական սահման բառակապակցութիւնը. ո՛չ ալ վարչական սահման ըսելաձեւը: Ըստ էութեան, գոյութիւն չունին պետական սահմաններ:

1994-ի հրադադարը վերահաստատող որոշումներուն մէջ կայ կէտ, որ կը խօսի թափարգելային (պուֆերային) գօտիի ձեւաւորման մասին: Այս մէկը անհրաժեշտութիւն է, նկատի ունենալով, որ Ազրպէյճան ոտնահարած է եւ կը շարունակէ ոտնահարել իր կողմէ ստորագրուած համաձայնութիւնները:

Սահմանազատման կասեցման եւ նոր սահմանազատման գործընթացի համար ուրեմն անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւեալները.

Ա.- Գործընթացը սկսելու համար ազրպէյճանական զօրքերը պէտք է հեռանան ներխուժուած տարածքներէն:

Բ.- Սահմանազատման համար նախ յանգիլ ընդհանուր համաձայնութեան եւ ոչ թէ սկսիլ հատուածական բաժինով:

Գ.- Ազրպէյճանի վարքագիծը նկատի ունենալով եւ յղում կատարելով նախորդ որոշումներուն առաջադրել թափարգելային գօտի, զատուող սահմաններուն միջեւ, կանխարգիլելու համար նոր յարձակումները:

Դ.- Սահմանազատման համար հիմք ընդունիլ 1994-ի հրադադարին ընդունած եւ միջազգային հաստատում ունեցող շփման գիծը:

Ընթացքի մէջ եղող գործընթացը կասեցնելու եւ նոր ելակէտի վերադառնալու համար զանգուածային բողոքը հրամայական է: Նոր սահմաններ կը պարտադրուին մեր հանրապետութեան: Պարտադրանքի այս ընթացքը փոխելու համար անհրաժեշտ է սկսուած շարժումի համաժողովրդայնացումը:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company