ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները

19 Մայիս 2024

Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պսևդո-իշխանությունների համար մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի։ Մեղավոր են նախկինները, արտաքին հանգամանքները, երրորդ երկրները, ՔՈՎԻԴը, գլոբալ տաքացումը, Նոր Կալեդոնիայում անկարգությունները, նույնիսկ Վիետնամում բրնձի ցածր բերքատվությունը։ Բայց իրենք անմեղ են, սուրբ են․․․ Այս հարցում սրանք անգերազանցելի են։ Երբևէ լսե՞լ եք, որ մի հարցում ընդունել են իրենց մեղքը կամ սխալը։ Նույնիսկ այն բացառիկ դեպքերում, երբ բացահայտ խուլիգանության համար կիսատ պռատ «կներես» են ասել, այդ կներեսը հնչել է որպես մեղադրանք և ոչ մեղայական․ իրենց զանցանքի համար դարձյալ ուրիշներն են մեղավոր։

Նաև գաղտնիք չէ, որ այս իշխանությունները թքած ունեն օրենքի ու օրինականության վրա։ Խելքներին փչած ձևով մեկնաբանում են ցանկացած իրավական ակտ՝ սահմանադրությունից սկսած։ Իրենք են որոշում ինչն է գաղտնի, ինչն է հրապարակային հասանելի։ Իշխանությունները նույնիսկ սեփական ժողովրդից գաղտնի են պահում սեփական երկրի սահմանները։ Աշխարհում նման բան չկա։ Մարդ էլ չիմանա՞, թե իր երկրի սահմանները որտեղով են անցնում։ Թուրքերն այդ նույն քարտեզներն ունեն, ռուսներն էլ ունեն։ Բա ումի՞ց է գաղտնի, Չերչիլի՞ց։

Ինչու՞ սրանք հիշեցի։ Տավուշում, սահմանազատման անվան տակ, այս իշխանությունները նորից մի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեցին: Ինչպես և Շուռնուխում թուրքերին տարածք հանձնվեց, տարածք, որոնց վրա Հայաստանը տիտղոս ուներ, մարդկանց սեփականության վկայական էր տվել։ Ասում են՝ Հայաստանի տարածքից մի միլիմետր չենք տվեվ։ Բա քարտեզները ինչու՞ եք գաղտնի պահում։ Գաղտնի են, որ չբացահայտվի, թե Ալիևի պահանջով որքա՞ն հայի հող թուրքին հանձնեցին, քանի՞ հայի տուն քանդեցին․․․

Սա էլ դեռ քիչ է, հայտարարում են, որ Կիրանցի գյուղացիների բողոքի պատճառով Ադրբեջանն ավելի մեծ պահանջ դրեց ու ավելի վատ սահման գծեց, քան կարող էր լինել։ Չէ հա՞․․․ Ուզու՞մ եք ասել, որ եթե Կիրանցի ժողովուրդը չբողոքեր, Ալիևն Ադրբեջանից մի քիչ հող կկտրեր մեզ կտար, իսկ հիմա նեղացավ ու չտվե՞ց։ Իսկ միգուցե՞ Ալիևը Հայաստանից ավելի մեծ կտոր պոկեց։ Բա դուք եք իշխանությունը, բա պաշտպանեիք։ Չէէէէ, իրանք հասկանում են ինչ են անում։ Սեփական հանցագործությունը բարդում են Կիրանցի հերոսական ժողովրդի վրա։ «Այ եթե դուք չլինեիք, Ադրբեջանին Հայաստանից այսքան տարածք չէր անցնի։ Չտալ չէինք կարող, կռիվ կլիներ։ Բայց մենք իրանցն էինք տալիս, իսկ հիմա ստիպված ենք մեր հողերից էլ տանք»։ Դե 200 քառակուսի կիլոմետրից ավել տվել են, Արցախի Հանրապետությունը տվել են, իրենց համար հող հանձնելուց հեշտ բան չկա։

Բայց իրենք հեռատես են, շատ հեռատես։ Գիտեն, որ Ալիևը սահմանի մյուս հատվածներում էլ է Հայաստանից հող պահանջելու։ Գիտեն, որ սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչներն էլ են ընդվզելու։ Որպեսզի դա կանխեն, «Կիրանցի դառը դասն» են գրում։ «Այ եթե դուք էլ Կիրանցի նման բողոքեք ձեր հողը թուրքին հանձնելու դեմ պայքարեք, ավելի վատ կլինի, համակերպվեք ու թուրքերին տվեք այն ինչ ուզում են, թե չէ ավելի շատ բան կպահանջեն»։

Սա է այսօրվա իրականությունը, սա է այսօրվա իշխանությունը։ Փոխարեն երկիրը պաշտպանի մեղավորներ է փնտրում, թե ում վրա բարդի իր սպասվելիք զիջումները։ Ճիշտ են ասում․ «Գողը տնից չլիներ, եզը երդիկից չէին տանի»։ Տնից գողին է պետք քշել, թե ամբողջ տունը գողին բաժին կհասնի․․․:

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company