ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Բագրատ սրբազանը կարող է լինել Հայաստանի հաջորդ ղեկավարը, եթե ցանկանա

24 Մայիս 2024

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Սփյուռքի հանձնակատար Սինանյանը սփյուռքի համայնքներում հանձնակատարներ է նշանակում, որպես կանոն, իշխանությունների համակիրների շրջանակից։ Ֆրանսիայում արդեն հանձնակատար նշանակե՞լ են։

– Փետրվարի վերջերին է Սինանյանը եկել Ֆրանսիա եւ հայտարարել, որ պիտի նշանակեր հանձնակատարի ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Դեռ սպասում ենք, անուն չի հրապարակվել, կարծեմ՝ դժվարություններ ունի։

– Ի՞նչ դժվարություններ, մարդիկ չե՞ն համաձայնում։

– Ոչ, մարդիկ մերժում են։ Մենք 1-2 հոգու անուն իմացանք, որ մերժել են Սինանյանին, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի սփյուռքի մեջ այս կառավարության ներկայացուցիչը լինել։ Նախեւառաջ դեսպանները կան, նրանք պաշտոնական ներկայացուցիչներն են, պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ։ Հարգենք դեսպաններին, հարգենք դիվանագիտական համակարգը։ Այդ անձերից գոնե մեկ հոգու գիտեմ, ում առաջարկել են, սակայն վերջինս մերժել է, որովհետեւ այդ անձը գիտի, որ եթե ընդունի, կխայտառակվի եւ կվարկաբեկվի Ֆրանսիայի մեջ։

– Այսինքն՝ Փաշինյանի համակիրները խուսափո՞ւմ են բաց համագործակցության գնալ։

– Ինչու՝ որովհետեւ իրենք չեն կարող երկրորդել Արցախի հանձնումը, չեն կարող երկրորդել ցեղասպանության հարցով Նիկոլի քաղաքականությունը, զիջողական քաղաքականությունը, Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելը։ Դժվար է այսօր Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը լինել սփյուռքում, դժվար է։ Դեսպաններն ուրիշ հարց են, նրանք իրենց գործն են անում, դիվանագիտական կադրեր են, եւ նորմալ է, որ, անշուշտ, իրենց համակարգն է պետության։

– Եկել եք Ձեր զորակցությունը հայտնելու Բագրատ սրբազանին եւ շարժմա՞նը, ի՞նչ հնարավոր զարգացումներ եք ակնկալում։

– Մենք հանդիպեցինք Բագրատ սրբազանին։ Առաջին անգամն է, որ հանդիպում էի իրեն, շատ լրջորեն եւ մոտիկից հետեւել եմ նրա քայլերին, հարցազրույցներին ու ելույթներին, իր ոճին եւ նկատել եմ, որ իսկապես մեծ մարդ է, եւ ինքը կարող է Հայաստանի առաջիկա ղեկավարը դառնալ, եթե ուզի։ Իր ծրագրով, իր տեսլականով նա կարող է վերամիավորել հայ ազգը։ Երբ որ ասում է, որ պետք է համերաշխություն լինի, երբ ասում է, որ ռազմավարական միաբանություն լինի հայ ազգի մեջ, երբ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պառակտեց հայ ժողովրդին՝ զատելով սեւերի ու սպիտակների, ժողովուրդի եւ էլիտայի, նախկինների եւ նորերի, ներսի եւ դրսի հայերի, Հայաստանի եւ Արցախի հայերի․․․ այդ բաժանումը տկարացնում է հայկական կողմին։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն այս քաղաքականությունը տանում՝ տկարացնելո՞ւ համար հայկական կողմը։ Նաեւ ուզում եմ դատապարտել այդ քայլերը, որ արեց սփյուռքահայերի դեմ, որ արգելեց սփյուռքահայերին՝ մտնել Հայաստան։ Միայն իմ պարագան չէ, իմ հարցը լուծվեց դատարանով, որովհետեւ ես պայքար տարա եւ դատարանով բեկանել տվեցի այդ անարդար որոշումը։ Սակայն Ֆրանսիայում մեր ընկերը՝ Նժդեհ Կարակավորյան, ում արգելված է, Հոլանդիայում Մասիս Աբրահամյանը, Սյունե Աբրահամյանը, ովքեր եւս դատարանով շահել էին գործը, սակայն Նիկոլ Փաշինյանը բողոքարկեց այդ որոշումը։ Հոլանդիայում ունենք նաեւ Ասլան Ասլանյանը եւ ԱՄՆ-ում երիտասարդ բարեկամուհի։ Այս մթնոլորտը, որ հաստատել է Նիկոլ Փաշինյանը, մեզ տկարացնում է, եւ այս էջը պետք է թերթել։ Հույս ունենք, որ այս շարժումը կհաջողի ու կհանգեցնի իշխանափոխության, որ հնարավոր լինի նոր կառավարություն ստեղծել, եւ այս նոր կառավարությունը կարողանա հավաքել բոլոր ազգը միասին, որովհետեւ մենք միասին անելիքներ ունենք, սփյուռքն ու Հայաստանը միասին անելիքներ ունեն։ Անհրաժեշտ է ռազմավարական համաձայնություն կնքվի Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, որպեսզի սփյուռքը չանտեսվի, չպառակտվի, որովհետեւ սփյուռքը Հայաստանի ծովն է՝ Հայաստանը ծով չունի։ Ի՞նչ ունի՝ սփյուռք։ Սփյուռքը պատրաստ է, արդեն քանի տասնյակ տարիներ ի նպաստ Հայաստանի, Արցախի, Հայ դատի աշխատած սփյուռքն այսօր փոքր-ինչ կորսված է, որովհետեւ քաղաքական նպատակները շատ տարբեր են։ Երբ որ Արցախի շուրջ տարբեր են, ցեղասպանության ճանաչման շուրջ տարբեր են, Հայաստանի անվտանգության շուրջ տարբեր է, ուրացման դեմ պայքարը, որ սփյուռքը տանում է, տարբեր է։ Հիմնական կետերի շուրջ լուրջ տարբերություններ կան (ՀՀ կառավարության հետ), ուրեմն հնարավոր չէ միասին աշխատել։ Միասին կարող ենք աշխատել, երբ ռազմավարական նպատակները նույնն են, ուրեմն այս էջը պետք է թերթել, նոր էջ պետք է բացել, որովհետեւ եթե չբացվի, լուրջ վտանգի տակ է Հայաստանը։ Եվ սփյուռքն առանց Հայաստանի շատ երկար չի կարողանա գոյատեւել:

– Փաշինյան-Մակրոն հարաբերությունները շարունակվո՞ւմ են, փոփոխություններ կա՞ն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում:

– Անկեղծ կլինեմ․ Մակրոնն այնքան պրոհայաստան է, այնքան պրոհայկական է, բայց ո՞ւմ շնորհիվ՝ սփյուռքի շնորհիվ, մեր սփյուռքն այնքան աշխատանք է տարել տարբեր նախագահների, տարբեր կառավարությունների հետ: Այսօր Ֆրանսիայում մենք զրոյի հավասարեցրինք Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբինգները՝ այնքան աշխատեցինք, որ զրոյի վերածեցինք: Այսօր Մակրոնը՝ ինքը, պրոհայկական լինելով, մեզ հետ համագործակցում է համակրանքով, բայց նաեւ Հայաստանի ղեկավարի հետ, ոչ հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ: Ով որ լինի այդ ղեկավարը, ինքը կհամագործակցի, կօգնի Հայաստանին՝ իր բոլոր ուժերով, որովհետեւ մենք ենք պահանջում դա: Այնքան հայրենասիրությամբ ենք մենք լցված, որ տարբերում ենք իշխանություններն ու պետականությունը: Մեզ համար իշխանությունները կգան-կգնան, պետականությունները պատմության մեջ կարեւոր են:

Հայկա Ալոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company