ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մայիսեան անկախութենէն մինչեւ սահմանածուատուած անկախութիւն

28 Մայիս 2024

106 տարի առաջ, Արագածոտնի, Լոռիի եւ Արմաւիրի տափաստաններուն վրայ հայ ռազմիկները գերմարդկային գուպարումով կը կերտէին 20-րդ դարու հայոց աւարայրեան ճակատամարտներու խոյանքը, որուն արգասաւորումը պիտի ըլլար ռազմայաղթ հանրապետութեան կերտումը։

Դար մը առաջ, հայոց բանակը անդուլ ճիգերով նորաստեղծ պետականութեան սահմանները ընդարձակելու առաքելութեան ընթացքին, կը վերականգնէր Հայաստանի պատմական սահմանները, միաժամանակ մաքառելով երեք ճակատներու վրայ՝ թրքական, ատրպէյճանական եւ վրացական յարձակողապաշտ բանակներուն դէմ։ Այսօր, գործող իշխանութիւնները ազգակործան քաղաքականութեան իբրեւ արդիւնք, առաջին հանրապետութեան օրերուն ստեղծուած այդ սահմանները երիզող տարածքները՝ Տաւուշէն մինչեւ Սիւնիք ու Գեղարգունիք, կը յանձնուին թշնամիին։

Մայիս 24-ին ՀՀ վարչապետը սահմանազատման մասին իրազեկման ուղերձով դիմեց ժողովուրդին։ Մինչ վարչապետը իր ուղերձը կը փոխանցէր, անդին, ատրպէյճանական հակահայ քարոզչութիւնը գրեթէ միաժամանակ հեռատեսիլի յատուկ ծրագրով կը սփռէր «Արեւմտեան Ատրպէյճան»ի մաս կազմող Շամշատինի մասին հաղորդում մը՝ լի պատմական անասելի խեղաթիւրումներով, Տաւուշի մարզի հարաւ-արեւելեան տարածքը կազմող Շամշադինի տարածքը ներկայացնելով որպէս Ատրպէյճանի պատկանող հողատարածք։ Իսկ գործող իշխանութիւնները, արդէն քանի տարիէ ի վեր, թշնամի երկրի պատմական այս խեղաթիւրումները դիմակայելու ոչ մէկ հակադարձութիւն ունին, լուռ են, վեհերոտ ու համրացած վիճակի մէջ են։

Վերադառնանք վարչապետի ուղերձի հիմնական մտքերուն։ Ըստ երկրի ղեկավարին, «Թէ՛ 2018 եւ թէ՛ 2021 թուականին Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիները մեզ տուել են մանդատ՝ ապահովելու Հայաստանի Հանրապետութեան ապագան, եւ այս մանդատը պէտք է իրացուի լիարժէք ու անմնացորդ»: Այսինքն՝ որպէս ընտրեալ վարչակարգ, իրենց վերապահուած է պետութեան այժմու ռազմաքաղաքական գործընթացը հունաւորելու յանձնակատարութիւնը, որ ինչպէս այսօր ողջ հայութեան կը հրամցուի սահմանազատման ու սահմանագծման իբրեւ արդիւնք հողատարածքներու կորուստով պետութիւնը կամովին քաղաքական լիակատար զինաթափման առաջնորդելն է։

«Երբ այնքան էլ վստահ չենք ինչ տարածքի վրայ ենք ուզում պետութիւն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել եւ ինչ չափերով»: Այսիքն Արցախի ազգային ինքնորոշման իրաւունքի ու պատմական բնօրրանի իրաւատիրութեան համար մղուած երեք տասնամեակներու պայքարը՝ սխալ էր։

«Առանցքային գործօնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարութիւնն է, որ ՀՀ կառավարութիւնը դրել է իր աշխատանքային սեղանին: Դա Իրական Հայաստանի ռազմավարութիւնն է, այն Հայաստանի ռազմավարութիւնը, որի ոսկեգոյն քարտէս-պատկերն ամէն առիթով բոլորիդ ցոյց եմ տալիս: Ահա, այս Հայաստանի մասին է խօսքը»: Յուլիս 2020-ին հրապարակուած Հայաստանի Հանրապետութեան Ազգային Անվտանգութեան Ռազմավարութեան հայեցակարգին մէջ կը շեշտադրուի, որ Հայաստանի անվտանգութեան սպառնալիք է Ատրպէյճանի ռազմատենչ եւ յարձակողապաշտ քաղաքականութիւնը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց դէմ ռազմական յարձակումի հաւանականութիւնը, ինչպէս նաեւ Թուրքիոյ ուղղակի կամ անուղղակի ներգրաւուածութիւնը հաւանական առճակատման: Հայաստանի Հանրապետութեան Ազգային Անվտանգութեան Ռազմավարութեան մէջ տեղ գտած երկու կարեւոր բաղադրիչներ այս պատերազմին չեն իրագործուած. վերոնշեալ փաստաթուղթի «Ռազմական սպառնալիքների զսպում եւ չէզոքացում» ենթաբաժնով նշուած՝ թիւ 4:16 կէտով՝ «Որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր՝ Հայաստանի Հանրապետութիւնն իր պաշտպանական քաղաքականութիւնն ուղղում է նաեւ Արցախի անվտանգութեան ապահովմանը»:

«Եթէ մեր ռազմավարական տեսլականը իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժուար խաղաղութիւնը հնարաւոր չի լինելու»։ Յստակօրէն եւ թաքնուած սպառնալիքով կը հաստատէ, որ եթէ Ատրպէյճանի կողմէ պահանջուող տարածքային զիջումները չկատարենք՝ կը ստանանք պատերազմ։

Իր ուղերձի մնացեալ բաժնով, վարչապետը պատմութեան էջերուն մէջ դեգերելով, Երուանդունիներէն մինչեւ Կիլիկիոյ թագաւորութիւն, Առաջին Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն եւ այսօրուան օրեր, կցկտուր քաղաքական վերլուծութիւններ կատարելէ ետք ու «Իրական Հայաստան» եզրոյթը ուղերձին մէջ 8 անգամ շեշտադրելէ ետք, մէկ բան յստակացուց, որ խաղաղութիւն հաստատելու համար՝ զիջումներու քաղաքական գործընթացը պիտի շարունակուի, այլապէս՝ պատերազմի ուրուականն է։

Արցախահայութեան հայրենազրկման պատասխանատու վարչապետը, Մայիս 24-ին, իր ուղերձով յստա՛կ պատգամ փոխանցեց, որ տարածքներ զիջելու քաղաքական իր տրամաբանութեամբ առաջնորդուելով մտադիր է ի գին բազմաբնոյթ կորուստներու շարունակել իր կործանաբեր վարքագիծը։ Նոյն այս վարչապետը, որ 2019 թուականի Օգոստոս 5-ին Ստեփանակերտի հրապարակէն բարձրաղաղակ կը գոռգոռար «Արցախը Հայաստան է եւ վերջ», այսօր, Երեւանի մէջ հալածանքի ու բռնաճնշումի կ՚ենթարկէ Ասկերանի, Մարտակերտի եւ Ստեփանակերտի արցախցի քաղաքապետները։

Սահմանին կառչած ու հայրենի բնօրրանը պաշտպանող ժողովուրդին անվտանգութիւնը ապահովելու անզօր այս իշխանութիւնները, ի տես սահմանազատման գործընթացին դէմ համաժողովրդական ցասումին, այժմ սկսած են գործադրել բռնաճնշման միջոցներ։ Ժողովրդային շարժումը կը պահանջէ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին հրաժարականը, այն անձին, որ վերջին վեց տարիներուն Հայաստանին ու հայութեան պատուհասած բոլոր աղէտներուն ու կորուստներուն պատասխանատուութիւնը կը կրէ:

Երէկ Սիւնիքն էր, այսօր Տաւուշն է, վաղը՝ Գեղարքունիքն ու Վայոց Ձորը… եւ որպէսզի հայոց լինելութեան երթն ու հայութեան գոյատեւումը վճռորոշած Մայիսեան յաղթական ճակատամարտներով կերտուած անկախութեան ու ինքնիշխանութեան աւանդը պահենք՝ անհրաժեշտ է ժամ առաջ կապանազերծուիլ այս իշխանութիւններէն եւ փրկել ծուատուած սահմաններով մեր պետականութեան անկախութիւնը։

«Հորիզոն»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company