ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Զարգացնելու Համար Մայիս 28-ի Ժողովրդավարական Աւանդութիւնները

28 Մայիս 2024

(Հայաստանի Հանրապետութեան 106-Ամեակին Առիթով)

Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրին բանաձեւած առաջադրանքներուն շարքին նշուած է` «Զարգացնել 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները»:

Այս պարզ ու ամփոփ բանաձեւը գաղափարաքաղաքական ընկալումով խորիմաստ նշանակութիւն ունի: Վերանկախացող Հայաստանը այս առաջադրանքով կ՛ընդունի մայիս 28-ով ստեղծուած Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական էութիւնն ու դիմագիծը եւ կ՛առաջադրէ զարգացնել անոր հիմնած ու կիրարկած ժողովրդավարական կարգերն ու ժողովրդավարական մշակոյթը:

Առաջին մտածումը` պատմական այս ճշմարտացիութեան, կ՛առաջնորդէ մտաբերելու քաղաքական, տնտեսական եւ ընկերային կամ, աւելի ճիշդ, այն օրհասական պայմանները, որոնց մէջ հիմնուեցաւ մեր հանրապետութիւնը: Անձեւ քաոս: Անձեւ քաոսը վերածել պետութեան, հանրապետութեան եւ վերածման` այդ բոլոր գործողութիւններուն մէջ կիրարկել ժողովրդավարութիւն: Կազմակերպել ընտրութիւններ, ձեւաւորել խորհրդարան, յարգել բազմակարծութիւնը, զարկ տալ ազատ մամուլին, խօսքի ազատութեան, ունենալ ընդդիմութիւն, կազմել համախոհական կառավարութիւն, տարբեր փուլերու ձեռնարկել խորհրդարանական ընտրութիւններու:

Ժողովրդավարութիւնը միայն ազատ եւ արդար ընտրութիւններուն չի վերաբերիր: Մշակոյթ է, քաղաքակրթական մակարդակ նոյնիսկ, յարգելու մարդու իրաւունքները եւ մանաւանդ հաշուի նստելու ժողովուրդի կողմէ հանրահռչակուած սկզբունքներուն, այս պարագային` Անկախութեան հռչակագիրին իւրաքանչիւր տարրին ու ոգիին հետ:

Յարգել մայիս 28-եան աւանդութիւնները` կը նշանակէ այդ աւանդութիւններու հարազատ մնալու հռչակագրային-սահմանադրական յանձնառութիւն ամրագրած գաղափարական եւ իրաւական փաստաթուղթերը:

Անկախութեան հռչակագիրը ունի իրաւական ուժ, որովհետեւ սահմանադրութիւնը իր նախաբանով յղում կը կատարէ անոր: Հետեւաբար այնտեղ բանաձեւուած սկզբունքներուն շուրջ պայքար յայտարարելը աներկբայօրէն կը մեկնաբանուի հակասահմանադրականութեամբ եւ հետեւաբար` հակապետականութեամբ:

Եթէ Անկախութեան հռչակագիրը կը խօսի Արցախի վերամիաւորման մասին, ուրեմն Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունիլը հակասահմանադրական մօտեցում է:

Եթէ Անկախութեան հռչակագիրը կէտ ունի համայն հայութեան իղձերու իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման մասին, ուրեմն պատմական Հայաստանի յղացքէն հրաժարիլը հիմնովին հակասահմանադրական քայլ կը համարուի:

Սահմանադրական դատարանը բողոք ստանալու պէտք չունի բարձրագոյն ատեաններէ հնչած այս հակապետական յայտարարութիւններուն արձագանգելու եւ իրաւական համապատասխան քայլերու դիմելու համար: Որովհետեւ նոյն Հռչակագիրի 9-րդ կէտին համաձայն, Հայաստանի Հանրապետութիւնը իր տարածքին մէջ կ՛ապահովէ օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւններու տարանջատում: Այս հաստատութիւններուն համատեղումը միակուսակցականութեան մէջ` կոպտօրէն խախտում է Հռչակագիրին, առ այդ սահմանադրութեան:

Տակաւին, սահմանադրութեան յօդուած 13-ը կ՛ամրագրէ, որ Հայաստանի Հանրապետութեան դրօշը եռագոյն է` կարմիր, կապոյտ, նարնջագոյն հորիզոնական հաւասար շերտերով:

Հայաստանի Հանրապետութեան զինանշանն է կեդրոնին` վահանի վրայ, պատկերուած Արարատ լեռը` Նոյեան տապանով,- պատմական Հայաստանի չորս թագաւորութիւններու զինանշանները:

Ինչպէ՞ս ուրեմն պէտք է բնութագրել Արագածի հակադրումը Արարատին կամ պատմական Հայաստանի հակադրումը` իրական Հայաստանին: Դժուար է հակասահմանադրական չորակելը սահմանադրութեան 13-րդ յօդուածը ոտնահարող յայտարարութիւնները:

Այժմէական խնդիրը միակողմանի զիջումներով ընթացող սահմանազատումն է: Աւելի համընդհանուր առումով, Անկախութեան հռչակագիրին, հետեւաբար նաեւ մայիսքսանութեան աւանդութիւնները չյարգելու, անտեսելու եւ զանոնք իրաւականութենէ զրկելու հակապետական մոօտեցումներու մասին է խօսքը:

Անկախութեան հռչակագիրը կը պարտադրէ, որ հայութիւնը վերակերտէ 1918-ի հանրապետութեան իրաւաժառանգորդ ղեկավարութիւն, որ տէր կանգնի Անկախութեան հռչակագիրի իւրաքանչիւր առաջադրանքին եւ ատով իսկ իրականացնէ մայիս 28-ի ժողովրդավարական աւանդոյթները:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company