ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Միացեալ Հայաստանի մեծ տեսլակա՞նը, թէ՞ հայկական ապագայ չենթադրող «խաղաղութիւնը»

27 Մայիս 2024

Դժնդակ օրեր է ապրում հայ ժողովուրդը: Արցախի իրաւունքի ոչնչացումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի տրոհումը, Հայոց Պետականութեան թուլացումը, համազգային ստորացման ու նւաստացման տիրական մթնոլորտը մեզ կանգնեցրել են բոլորովին նոր իրականութեան եւ գոյութենական առաւել ընդգծւած մարտահրաւէրների առջեւ:

Հայաստանի գործող իշխանութիւնները փորձում են վերացնել հայ ժողովրդի պատմական ու ազգային յիշողութիւնը: Փորձում են ջնջել ու վերախմբագրել հայոց պատմութիւնը, ցանկանում են հայ մարդու մտքից ու հոգուց վերջնականապէս դուրս հանել Միացեալ Հայաստանի տեսլականը: Վիժեցնել գաղափարական ցանկացած սաղմ, արմատախիլ անել իւրաքանչիւր ծիլ, որը կարող է ազգային վերազարթօնքի եւ վերականգնման գրաւականը դառնալ: Ջանում են բացառել յաղթանակաների ամրագրումը հանրային գիտակցութեան մակարդակում, որը կարող է անկիւնաքարը հանդիսանայ յստակ տեսլականով՝ ուժեղ ու ազգային պետութեան կառուցմանը:

Փոխարէնը՝ փորձում են մեզ համոզել, որ մենք թոյլ ենք, անկարող, վախկոտ ու անճարակ, իսկ թշնամին, հզօր է, ուժեղ եւ անպարտելի: Փորձում են մեզ համոզել, որ «իրական Հայաստանին» հակացուցւած է պատմական, նոյն ինքը՝ Միացեալ Հայաստանը, որ Միացեալ Հայաստանի մեծ տեսլականն ու «իրական Հայաստանը» լրջագոյն սպառնալիքներ են ստեղծում մէկը միւսի համար, որ այդ տեսլականը «մեզ միշտ կառաջնորդի դէպի ցեղասպանութեան թակարդը, եւ ցեղասպանութեան վախը մեզ միշտ կը պահի ֆորպոստի կարգավիճակում», որ յանուն «խաղաղութեան» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին զուգահեռ, օրակարգային անհրաժեշտութիւն է նաեւ «իրական» եւ Միացեալ Հայաստանների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, որ Միացեալ Հայաստանը չի ճանաչում «իրական Հայաստանի» տարածքային ամբողջականութիւնը, որովհետեւ «իրական Հայաստանի» տարածքային ամբողջականութիւնը սահմանափակող գործօն է Միացեալ Հայաստանի համար եւ նրան դրսեւորւելու հնարաւորութիւն չի տալիս… եւ վերջապէս փորձում են անշրջելի դարձնել «պատմական Հայաստանի գործելակերպին եւ մտածողութեանը երբեւէ վերադառնալու կենսական անհնարինութիւնն ապագայում»:

Քաղաքական ողջամտութեան հետ հեռաւոր աղերս անգամ չունեցող այս դիլետանտ մօտեցումը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի բովանդակութեան իմաստային խեղում, եւ ծանրագոյն հարւած մեր ազգային ինքնութեանը:

Միացեալ Հայաստանը հայկական ինքնութեան կարեւորագոյն բաղադրիչներից է: Այն հայրենիքը, որտեղ ձեւաւորւել է հայ ժողովուրդը, եւ որի տեսլականի կենսագործումը պարտադիր պայման է մեր ժողովորդի գոյատեւման եւ բնականոն ու անխաթար զարգացման համար: Սա անվիճարկելի փաստ է:

Ազգային ինքնութեան յենասիւներից մէկի խորտակումն անդառնալի հետեւանքներ է ունենալու մեր ազգի համար: Քաղաքական այս ծանր զինանոցի առ ոչինչ դարձնելը, երկարատեւում աներկբայօրէն ունենալու է մէկ ու միակ վախճան՝ Հայոց Պետականութեան կորուստ:

Ահա այս իրողութիւնն է, որ պէտք է գիտակցենք այսօր: Մեզ սպառնացող վտանգն է, որ պէտք է հաւաստանշենք ու ելնենք պայքարի այնպէս, ինչպէս դա արեցին մեր նախնիները 106 տարի առաջ, Մայիսի 28-ի նախօրէին:

Պատմութիւնը կրկնւում է մեզ համար: Փաստացի այսօր եւս, ինչպէս 1918 թւականը, մենք կանգնած ենք կենաց-մահու փորձութեան եւ գոյութենական մարտահրաւէրի դէմ-յանդիման: Սարդարապատում, հայ ժողովուրդն ունէր երկու ընտրութիւն. չընկրկել, զոհաբերել, պայքարել, յաղթել ու գոյատեւել, կամ՝ ծնկել ու բացել պարտութեան դուռը եւ պատմութեան մոռացութեան գիրկն անցել: Այն օրերին հայն ընտրեց պայքարելու, յաղթելու, գոյատեւելու եւ անկախ պետականութիւն կառուցելու տարբերակը:

Իսկ այսօր մենք ենք, որ պէտք է ընտրութիւն կատարենք ոտքի կանգնելու, մեր մէջքը շտկելու, պարտութիւնից յաղթանակ կերտելու, կամ ի գին մեր մեծ տեսլականի եւ պետականութեան, հայկական ապագայ չենթադրող, մեզ պարտադրւող «խաղաղութեան» միջեւ:

Ապագան կախւած է մեր այսօրւայ ընտրութիւնից:

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company