ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը»

29 Մայիս 2024

Մայիսի 28-ին, երբ այլեւս հասարակության համար հստակ էր, որ սեփական երկրում Փաշինյանն այլեւս փախուստ է տալիս ու չի կարողանում ներկա գտնվել Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական, պետական արարողությանը, իշխանական քարոզչամեքենան փորձեց իրեն չհասկացողի տեղ դնել ու ներկայացնել, թե կարեւորն արարողությունը կայացավ։

Բայց փաստեր ու փաստաթղթերը, լուսանկարները վկայում են՝

-պաշտոնական արարողությունը Սարդարապատում նախատեսված է եղել մայիսի 28-ի վաղ առավոտյան, որին ներկա հազարավոր քաղաքացիներից վախենալով, Փաշինյանը հրաժարվել է ժամանել։
-Իշխանությունը Սարդարապատում մշակել էր գեներալական ուսադիրներ ու պարգեւներ հանձնելու հերթական շոուն (2020 թվականի հուլիսյան բեմականացման պես), բայց մտափոխվել ու արարողությունը վերջին պահին հապշտապ տեղափոխել էր նախագահական նստավայր։
-Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական քարոզչամեքենան մայիսի 28-ին Սարդարապատում առավոտյան պատրաստվում էին հանրության վրա հերթական քարոզչական գրոհի, բայց ձախողեցին ու նպատակին չհասան։
-Սրբազան շարժումն ու Բագրատ սրբազանն են իրավիճակի տերն ու թելադրողը, եւ նրանց շարժով է իշխանությունը պարտադրված գործել։

Հիմա փաստերը.

-Մայիսի 27-ին, 16։26-ին, ներքին պաշտոնական գրությունով ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է պատգամավորներին եւ պաշտոնեությանը, թե Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր մեկնելու համար Ազգային ժողովի կողմից տրամադրած տրանսպորտային միջոցները շարժվելու են մայիսի 28-ին, ժամը 07։30-ին՝ ավտոտրանսպորտային բաժնի հարակից տարածքից։ (գրության պատճենը կցվում է)։
-Բայց այն չի կայանում եւ 28-ի առավոտյան պատգամավորները Սարդարապատում չեն հայտնվում, թեեւ մեկնելու չեղարկման մասին պաշտոնական այլ գրություն չի ուղարկվում։ Թերեւս իշխանականներին ներքին չաթերով էին տեղյակ պահել այդ մասին։

Պարգեւատրման եւ կոչումների շնորհման արարողության մասնակիցներին նախապես կանչել էին Սարդարապատ, բայց 27-ի ուշ երեկոյան միայն տեղեկացրել էին գալ Նախագահական։

Հանրայինը հսկայական նախապատրաստական աշխատանքներ էր արել՝ տեսա, ձանային ապահովման համար։ (տես կից լուսանկարը)։

Սակայն մայիսի 27-ի ուշ երեկոյան 23։00-24։30 շրջանում ձայնային ողջ տեխնիկան հեռացվեց ու հաջորդ օրը իշխանականները ստիպված գործածեցին փոքրիկ բարձրախոսեր։

Հեռուստաընկերություններին նախապես տեղեկացրած են եղել, որ մայիսի 28-ի առավոտյան Սարդարապատից լինելու է ուղիղ տեսաազդանշան եւ Փաշինյանի ուղերձը, որն արդեն կեսգիշերից հետո չեղարկվեց։

Սա էր Սարդարապատից Փաշինյանի փախուստի իրական պատկերը։

Չեմ անդրադառնում՝

-հուշահամալիրում ուշացած ու մեկուսացած արարողության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի առջեւ սեւբերետավորների զորակազմերը շարելուն ու թշնամական գործողություններին,
-պարգեւատրման արարողության խեղճությանը, անշուքությանն ու ձեւաչափերին,

-անգամ պաշտպանության նախարարության պամար անականկալ գեներալական կոչում են շնորհում եւս մեկ զինվորականի` ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության պետին, որի մասին նախագահի հրամանագիր չէր հրապարակվել, ինչպես մյուսների դեպքում։ Այս ծառայության պետի հաստիքը անցնող երեսուն տարիներին համարվել է գնդապետական։ Հստակ է վերջին պահին Փաշինյանը բանավոր որոշել է տավուշյան սահմանագծման գլխավոր գործող անձին վարձահատույց լինել։

Իբրեւ ամփոփում, իրականում Սարդարապատից եւ այլ պաշտոնական արարողություններից Փաշինյանը վաղուց է փախուստի դիմել։ Անցնող տարիներին նույն Սարդարապատ նա իր շքախմբով ժամանում է հազարավոր ոստիկաններով շրջապատված ու մեկուսացված։ Նա այլեւս ժողովրդական հանդիսությունների մասնակից չէ, նա իր համար ունի միայն ոստիկանություն ու բիրտ ուժ։

Իսկ շատերը հիշում են տարիներ առաջ Սարդարապատի ուշահամալիրի տոնակատարությունները՝ մարզային տաղավարներ, հյուրասիրություններ, երգ-պար, հազարավոր քաղաքացիներ, հոգեւոր դաս, պաշտոնյաներ, ոստիկաններ, զինվորականներ միախառնված, առանց պատնեշների ու Վեհափառի առաջ ամոթից գլուխը կախ սեւ բերետավորի։

Գեղամ Մանուկյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company