ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Խենթերի» Սրբազան Պայքարը…

30 Մայիս 2024

Դերենիկ Մելիքեան

1918 թ. Մայիսեան յաղթանակների արդիւնքում Հայոց Անկախ Պետականութեան 106-ամեակը իրաւամբ կարելի է բնութագրել որպէս ողջ հայութեան համազգային տօնախմբութեան վերականգնման ու նորովի նւիրականացման խորհրդանշական ամեակ։

Քանզի՝ մեր տօների տօնը, պարտաւորւել էինք այնքա՜ն էլ տօնական զգացումներով չդիմաւորել յատկապէս 102-ամեակից սկսեալ, երբ ներքին ու արտաքին թշնամիների կողմից 2020 թ. դաւադրւած պատերազմի հետեւանքով կորցրինք մեր չքնաղ Շուշին…

Առաւել եւս ոչ-տօնական բնոյթ կրեցին յաջորդող ամեակներն ու յատկապէս 105-րդ ամեակը, երբ մարդկային անդառնալի կորուստներից յետոյ, կորցրինք նաեւ Հայոց միջնաբերդ՝ արծւաբոյն Արցախը, դարձեալ ներքին ու արտաքին թշնամիների սադրանքների արդիւնքում։

Մայիսեան յաղթանակների 106-ամեակի հէնց այս օրերին, ահա, համազգային ինքնատիպ ու բացառիկ տօնախմբութիւն ենք վերապրում ազգովի, ի տես մերօրեայ «ԽԵՆԹԵՐԻ» ըստ ամենայնի ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ։

Եւ ահաւասիկ, պայքար ՅԱՆՈՒՆ՝

– Նոյն Շուշիի եւ ողջ Արցախի ու դեռ Տաւուշների անդառնալի կորուստների խափանման,

– Մեր ոտնահարւած ազգային արժանապատւութեան վերականգնման,

– Նոյն Պետականութեան անկախութեան եւ ինքնիշխանութեան հիմնասիւները խարխլող ու հայի ԱԶԳԱՅԻՆ դիմագիծը խեղելու ելած տզրուկներին արմատախիլ անելու,

– բոլոր կարգի ազգադաւ, հայրենադաւ ու վասակաբաղձ տականքներից ընդմիշտ մաքրւել-ազատւելու,

– Հայրենիք-Սփիւռք ըստ ամենայնի փրկարար ու հզօր միասնութեան վերականգնման,

– Ազգի, Հայրենիքի եւ Պետականութեան անվտանգութեան ու սոցեալ-տնտեսական բարօրութեանն առաջնորդող՝ ազգային կառավարութեան ձեւաւորման ու կեանքի կոչման,

– Եւ վերջապէս.

պայքար՝ յանուն Հայաստանի Հանրապետութեան արտաքին ճակատում ցցւած բոլոր խոչընդոտների համարձակ վերացման ու յատկապէս տարածաշրջանում՝ երկրի հեղինակութեան ու սուբիեկտայնութեան վերականգնման։

* * *

Յարգելի ընթերցող, նոյն այս սիւնակում, դեռ շաբաթներ առաջ, վերոնշեալ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ-ի առաջնորդ արք. Բագրատ Գալստանեանին բնութագրել էինք որպէս Վարդանանց ապստամբութեան մերօրեայ Ղեւոնդ Երէց։ Ի դէպ՝ իրանահայ ծագմամբ Բագրատ Սրբազանը, հոգեւոր կոչումից բացի, ժողովրդական լայն խաւերի մօտ վաստակել է նաեւ քաղաքական առաջնորդի կոչմանն արժանանալու աննախադէպ վստահութիւնը։ Դա ինքնին ապացուցում է միեւնոյն պայքարի բարոյական ու նւիրական արժէքներին հետեւելու մեր հայրենի ժողովրդի կամքի արտայայտութիւնն ու միաժամանակ՝ նոյն պայքարն օր առաջ յաղթական աւարտին հասցնելու վճռականութիւնը։

Եւ այսպէս՝ մեծ խորհրդանշական քայլով, Սրբազան Պայքարի առաջնորդի գլխաւորութեամբ, մերօրեայ «Խենթերը» 1918 թւականի Մայիսեան պետականակերտ յաղթանակների 106-րդ տարեդարձը նշանաւորեցին ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-ի ընդմիշտ վեր խոյացող կոթողների յուշահամալիրում։

Սարդարապատի, Ղարաքիլիսէի ու Բաշ Ապարանի համաժողովրդական պայքարի պատմակերտ ու յաւերժական անկիւնադարձի նշանաւորումն այս բախտորոշ հանգրւանում, իրաւամբ ողջ հայութեան համար համազգային վերազարթօնքի եւ ազգային գերագոյն արժէքների հանդէպ ուխտի վերանորոգման անջինջ ցուցանիշ է կարող լինել՝ ի խնդիր գալիք եւ հաստատօրէն նորանոր յաղթանակների…։

Եւ վերջապէս, որպէս հայաստանամերձ հինաւուրց համայնք, 106-ամեակի տօնական այս օրերը մեզ համար եւս բացառիկ յիշարժանութեամբ պէտք է նշանաւորւեն, քանզի իրանահայութիւնը ի դէմս 1918 թւականի ՈՒՐՄԻԱՅԻ սխրալի գոյամարտերի, օսմանական բանակի աջ թեւին, որն շտապում էր օր առաջ հասնել Սարդարաւատի ճակատ, ստիպեց դոփել տեղում, որով էլ խոշոր տոկոսով վճռեց Սարդարապատեան հերոսամարտի յաղթական ելքը։

Իսկ մերօրեայ իրանահայն, ինչ խօսք՝ միեւնոյն յաղթական ոգով, ինչպէս անցեալում, այսօր եւս նեցուկ է կանգնում հայրենի ժողովրդի ամենանւիրական իղձերի ու նպատակների իրականացմանը…։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company