ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

ԱՄՆ կառավարությունն էլ է մեղսակից, քանի որ ոչինչ չարեցին Արցախում կանխելու ցեղասպանությունը

30 Մայիս 2024

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձը լսելուց հետո տպավորություն ստացանք, թե նա Ցեղասպանության հարցի վերաբերյալ ներկայացնում է Թուրքիայի կամ Ադրբեջանի կառավարությունների տեսակետները, և ոչ թե՝ հայ ժողովրդի արդարություն հաստատելու իղձերը։ Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի իշխանությունները ոչ միայն մերժում են Ցեղասպանությունը, այլև օժանդակում են Ադրբեջանին նոր ցեղասպանություն իրականացնելու համար՝ արդեն 2023 թվականին Արցախում։ Ուստի, հատկապես հիմա լռելու կամ Հայոց ցեղասպանության հարցը մի կողմ դնելու ժամանակը չէ, ընդհակառակը, դրա մասին ավելի շատ պետք է խոսվի, քանի որ, եթե Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչած լիներ, Արցախում երկրորդ ցեղասպանությունը տեղի չէր ունենա: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ջանքերով Հայոց ցեղասպանության ճանաչման համար լուրջ գործ է կատարվել, որի նպատակն է՝ հայ ժողովրդի իրավունքը պաշտպանել: 2021-ին Հայ դատի հանձնախմբի ջանքերով, ի վերջո, ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եթե արդարությունը չհաստատվի, եթե թուրքական կառավարությունը շարունակի մերժել Ցեղասպանությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրական խաղաղություն չի լինի: Իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա:

-Հայաստանի վարչապետը պետք է ներկայացնի հայ ժողովրդի իղձերը, և ոչ թե՝ տեղի տա օտար երկրների քմահաճույքներին: Իհարկե, Ցեղասպանության ճանաչումը ճանապարհ է դեպի հարցի արդար լուծում, բայց միայն ճանաչումը բավարար չէ:

-Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարներն ասում են, թե պատմական այդ էջը պետք է մի կողմ դրվի, և, որ Ցեղասպանության մասին այլևս չպետք է խոսել, ապա դրանով փակվում է դուռը հաջորդ սերունդների համար՝ խնդրի արդար լուծման առումով, դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Թուրքիային շարունակելու ցեղասպանական արարքները։ Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս, խոսում է Արևմտյան Ադրբեջանի, Սևանա լճի, Երևանի մասին և մտնում է Հայաստանի տարածք, մաս առ մաս Հայաստանը հասցնում են այնպիսի վիճակի, որ չկարողանա ինքն իրեն պաշտպանել։

-Հայ դատի թիվ մեկը գործը Հայաստանի լինելիությունն ամրապնդելն է, և դա կարող է լինել ներկայիս Հայաստանը պաշտպանելը՝ Արցախի ժողովրդի՝ իրենց պապական երկիր վերադառնալու հարցն ապահովելու միջոցով:

-Հայաստանի իշխանությունը ցեղասպանության մասին չի խոսում, իսկ Ալիևը Հայաստանից պահանջում է Խոջալուի համար ներողություն խնդրել։ Ալիևի խոսքերին տեղի տալ պետք չի, քանի որ այս կերպ նա շարունակելու է ափեղ-ցփեղ խոսել։

-Հայ դատի հանձնախումբն աշխատում է, որ հստակ պատժամիջոցներ լինեն Ալիևի կառավարության դեմ՝ կատարված հանցագործությունների համար։ Աշխատում ենք տարբեր իրավաբանների և ԱՄՆ կառավարության հետ, որպեսզի հստակ իրավաբանորեն հաստատված պատժամիջոցներ կիրառվեն Ալիևի կառավարության նկատմամբ՝ կատարած ոճիրների համար:

-2023-ին Արցախում կատարված ցեղասպանական արարքներում ԱՄՆ կառավարությունն էլ է մեղսակից, քանի որ ոչինչ չարեցին կանխելու ցեղասպանությունը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր քաղաքական աշխատանքներով ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանի անվտանգության, Արցախի և Ցեղասպանության հարցը ներառված լինեն ԱՄՆ նախագահական ընտրությունների օրակարգում։

-Նման դիվանագիտական զիջումները պարտություն են, հատկապես, երբ դիմացդ նստած է ցեղասպանություն իրականացրած երկրի ղեկավարը և քեզ միակողմանի զիջումներ է պարտադրում։

-Հայ դատի հանձնախումբը ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում աշխատում է, որպեսզի արդարության հիման վրա իրական երկխոսություն լինի, որպեսզի վերացվի Հայաստանի գլխին կախված զենքը, դրանից հետո միայն երկխոսենք սահմանների շուրջ, միայն այդ դեպքում է հնարավոր գտնել դիվանագիտական լուծումներ:

-Միջազգային հանրությունը և Կառավարությունները կարևոր դեր կարող են խաղալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով 2020-ի, 2023-ի և Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայիս միակողմանի զիջումների համար։

-Մայիսի 28-ը սրբություն է, որովհետև, եթե այդ պայքարը չլիներ 1918-ին, ապա այսօր ազատ-անկախ Հայաստան չէինք ունենա, իսկ այդ պայքարում շատ կարևոր դեր է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայ Առաքելական եկեղեցին: Գևորգ 5-րդ կաթողիկոսի շնորհիվ հայ եկեղեցու դերը հայ ազգի ինքնությունը պահելու հարցում չափազանց կարևոր է։ Եվ այսօր ամբողջ հայ ժողովուրդը պետք է մասնակից լինի սեպտեմբերի 28-ի միջոցառմանը՝ հիշելով նաև Գևորգ 5-րդ կաթողիկոսին: Հայ ժողովուրդը պետք է ամուր մնա՝ իմանալով և պաշտպանելով մեր պատմությունը, այդպես կարող ենք հզորացնել մեր երկիրը։

-Դժվար օրեր ենք ապրում և պետք է կարողանանք պաշտպանել մեր մշակույթը, պատմությունը, ինչում մեծ դեր կարող է խաղալ հայկական սփյուռքը, որպեսզի մեր թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կատարած գործողությունները միջազգային հանրությանը ներկայացվեն:

-Հատկապես վերջին օրերին ոստիկանության գործողությունները ժողովրդավարության դեմ քայլեր էին։ Փաստ է, որ ԱՄՆ կառավարության տրամադրած միլիոնները՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու համար, իրենց նպատակին չեն ծառայել: Ամերիկահայ գաղութը և Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է ամերիկյան կառավարությանը, որպեսզի ճիշտ քայլեր անեն, որպեսզի ժողովրդավարությանը չվնասեն։ Պետք է վերարժևորեն իրականացվող ծրագրերը, որպեսզի իրական ժողովրդավարություն հաստատվի, որպեսզի չկատարվի այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս շաբաթ:

-Ամերիկահայ համայնքն Արցախի ժողովրդի կողքին է, արդարություն է պահանջում արցախցիների համար և շարունակում է պահանջել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ 2020-ի և 2023-ի ցեղասպանական արարքների համար։ Եթե ուզում ենք խաղաղություն, պետք է արդար հիմքերի վրա լինի, ոչ միակողմանի զիջումների՝ ի վնաս Հայաստանի։ Եթե արդարություն չլինի, եթե տեղի տան Ադրբեջանի պահանջներին, իրական խաղաղություն չի լինի:

-Հանձնախումբն աշխատում է ԱՄՆ կառավարության հետ, որպեսզի մոտեցումներում փոփոխություն լինի, որովհետև պետք է վերանայվեն ԱՄՆ հարաբերություններն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Պետք է կարողանանք, որ խաղաղությունը հաստատվի արդարության հիմքով։

-ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Լիլիթ Մակունցը, որը դիվանագիտական անցյալ չունի, նշանակվել է զուտ քաղաքական նկատառումներով։ Իսկ յուրաքանչյուր երկիր պատրաստ է առիթն օգտագործել իր շահերը պարտադրելու այլ երկրի կառավարություններին, Հայաստանն էլ պետք է օգտվի յուրաքանչյուր առիթից՝ իր շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար՝ այն, ինչը չի կատարվում։ Բայց Հայ դատի հանձնախումբը ներկայացնում է հայ համայնքին, և ով էլ լինի դեսպանը՝ պետք է շարունակի աշխատանքը: Հայ դատի ուղին չի փոխվում, այն շարունակում է մնալ ի նպաստ Հայաստանի անվտանգության, Արցախի ինքնորոշման, Հայոց ցեղասպանության հարցի արդար լուծման:

-ԱՄՆ նախագահական ընտրապայքարն առիթ է հայ համայնքին բացատրելու համար, թե ինչ կեցվածք ունեն նախագահի թեկնածուները Հայկական հարցի վերաբերյալ, մյուս կողմից՝ սա առիթ է, որ թեկնածուները հաշվետվություն տան, թե ինչ են արել։

-Նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ իր ելույթում արտաբերելով այդ բառը, բայց մեկ օր առաջ ռազմական օժանդակության ճանապարհ բացեց դեպի Ադրբեջան։ Ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ Կառավարությունը նաև պատասխանատվություն է վերցնում կանխելու ցեղասպանությունները, իսկ երբ Բայդենի կառավարությունը ռազմական օժանդակություն է տալիս Ադրբեջանին, նպաստում է նոր ցեղասպանությանը։

-Բայդենի վարչակազմը հստակ քայլեր կարող է անել մինչև նոյեմբեր՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առումով։ Ամերիկահայ գաղութը բանալի դեր կարող է խաղալ ընտրություններին, ուստի երկու թեկնածուներն էլ պետք է բացատրեն իրենց դիրքրոշումները Հայաստանի, Արցախի վերաբերյալ՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու առումով, եթե ուզում են շահել ամերիկահայ գաղութի քվեները։

-Արցախահայության՝ Արցախ վերադարձի համար պետք է ապահով երաշխիքներ լինեն: ԱՄՆ կառավարությունը չի խառնվում խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, այնինչ պետք է ճնշումներ բանեցնի Ադրբեջանի վրա, որպեսզի միակողմանի զիջումներ չլինեն։ Հայաստանի տարածքները միակողմանի զիջումների չեն կարող ենթարկվել։ Կեղծ խաղաղության բանակցություններ են տեղի ունենում։

-Մեծ ամոթ է ԱՄՆ կառավարության համար, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը գնաց Շուշի, առիթն օգտագործելով՝ նա պետք է գնար Ղազանչեցոց եկեղեցի և Կանաչ ժամ, որպեսզի տեսներ, թե ինչպես են ավերել ադրբեջանցիները։ Դեսպանը սխալ հունի մեջ է, և Հայ դատի հանձնախումբը դատապարտեց այդ քայլը։

-ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը կարող է Հայաստանի կառավարության համար հեռանկարային ծրագիր լինել և մաս կազմել դիվանագիտության, բայց դա շուտ չի կարող լինել, այսօր առաջնայինը Հայաստանի անվտանգությունն է, և մեկ երկիր չի կարող երաշխավորել այդ անվտանգությունը, պետք է աշխատել տարբեր երկրների, քաղաքական ուժերի և կազմակերպությունների հետ, որպեսզի երաշխավորվի այդ անվտանգությունը:

-Հայաստանին ռազմական օժանդակություն չի ցուցաբերում ԱՄՆ-ը, բայց, դժբախտաբար, Ադրբեջանին օգնում է։ ԱՄՆ կառավարությունը պետք է սանձի Ադրբեջանին, որը շարունակում է իր հարձակողական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: ԱՄՆ Կառավարությունը կարող է հստակ դիրքորոշում ունենալ՝ հստակ պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի նկատմամբ։ Հայ դատի հանձնախումբը միշտ զորակցել է հայ ժողովրդին, հիմա էլ պաշտպանում է հայ ժողովրդի իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/W9U7rlhrBRs

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company