ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայ մարդը պետք է որոշի իր ճակատագիրը

07 Հունիս 2024

Հունիսի 9-ին կասենք, բավական հետաքրքիր ծրագիր կա։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտնել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Դաշնակցական գործիչը նշել է, որ այս շարժումը սովորական սոցիալական թեմայի շուրջ ընդվզում չէ, սա գոյաբանակա՛ն հարց է․ եթե չկա հայրենիք, չկա պետություն, աշխատելն էլ է անհնար դառնալու։ Դանիելյանը կարևորել է յուրքանչյուրի բողոքը, աջակցությունը։

Հարցին՝ ՔՊ-ականներից արձագանքներ կա՞ն, Դանիելյանը պատասխանել է, որ նրանցից շատերը բավական կապիտալ են ձեռք բերել ու իրենց կյանքը 2018-ից հետո փոխվել է, նրանք մտածում են իշխանափոխությունից հետո ի՞նչ կարգավիճակ են ունենալու։ Դանիելյանը վստահեցրել է, որ ՔՊ-ից շատերի մոտ տրամադրություն կա, սպասում են բավարար չափով ճնշում լինի, որ համապատասխան քայլերի գնան։ «Այն օրակարգը՝ հաշտության օրակարգը, որն առաջարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կարող է էլ ապագայում չլինել, այսինքն՝ անցնցում իշխանափոխության լավագույն տարբերակն ենք առաջարկում։ Սրբազան հայրն էլ այն թեկնածուն է, որ կարող է այդ հաշտությունը մտցնել»։ Դանիելյանի դիտարկմամբ՝ կարևոր է նաև արտաքին ճնշումը, սակայն հայ մարդն է, որ պետք է որոշի իր ճակատագիրը։

Ընդդիմադիր պատգամավորը մատնանշել է, որ մարզերում բնակվող մեր հայրենակիցներն ինֆորմացիոն գրոհի և Հ1-ի ազդեցության տակ են, հենց այդ է պատճառը, որ որոշել են մարզային այցելություններ կազմակեպել և այնտեղ ևս հանրահավաքներ ունենալ․ դա նաև եղել է մարդկանց պահանջը։ Նա ընդգծել է, որ այդ նույն խնդիրները, մտահոգությունները, որոնք Տավուշի հետ կապված են առկա, ի մասնավորի սահմանազատման-գծման գործընթացը, կան նաև Գեղարքունիքում։

«Տավուշը հանուն հայրոնիքի» շարժման ներկայացուցիչը նաև անդրադարձել է նախկինների ու ներկաների թեմային՝ փորձելով հասկանալ, թե ո՞վ է նախկին և ո՞վ ներկա։ «Ներկա պիտի համարվի մարդ, որը 2018-ից հետո է ծնվե՞լ։ Մինչև 2018 մարդիկ ապրել են, մեկը պաշտոն է զբաղեցրել, մեկը՝ գործունեություն է ծավալել։ Մենք պետք է նայենք՝ տարբեր մարդիկ իրենց գործունեության ընթացքում ի՞նչ են թողել, ի՞նչ են արել, ի՞նչի համար են պատասխանատու․ այդ պատասխանատվությունը պետք է կրեն։ Մարդ, որը մի քանի շաբաթ առաջ դուրս է եկել Փաշինյանի գրկից, չպետք է գա ու պահանջներ ներկայացնի մի քաղաքական ուժի, որը 260-70 հազար ձայն է ստացել կամ ընդդիմությանը, որը որ իրար հետ վերցրած 300 հազար ավել քվե է ստացել։ Այսինքն՝ ո՞րն է պահանջներ դնելու այդ չափանիշը, ո՞վ ասաց, որ դուք պիտի պահանջներ դնեք։ Իսկ մենք ի սկզբանե որևիցե մեկից պահանջներ ներկայացրե՞լ ենք։ Մենք այդ առումով էլ ենք անկեղծ եղել ու ոչ մեկի պահանջ չենք ներկայացրել»։

Մանրամասն՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company