ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս իշխանությունները հավատարիմ են մեղավորներ փնտրելու իրենց էությանը

08 Հունիս 2024


Step1.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


-Պարո՛ն Խաչատրյան, իշխանություններն ընդդիմությանն են մեղադրում Արցախը հանձնելու հարցում, ինչպե՞ս եք գնահատում սա։

-Այո, Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումից եւ ժամանակավոր բռնազավթումից հետո այս իշխանություններն իրենց էությանը հավատարիմ սկսեցին մեղավորներ փնտրել։ Եվ, իհարկե, իրենց համար մեղավոր են բոլորը, իրենցից բացի։ Այս անգամ որպես մեղավոր կարգեցին Արցախի Հանրապետության իշխանություններին, բոլոր քաղաքական ուժերին, քանի որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը խորհրդարանում քաղաքական կոնսենսուսի արդյունք էր։ Ինչպես նաեւ մեղադրեցին Հայաստանի ընդդիմությանը, մասնավորապես, Դաշնակցությանը։ Այս իշխանությունները, որոնք դեռեւս 2022 թվականին ճանաչեցին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, որոնք դավաճանեցին ՀՀ հանձնառությունը՝ լինել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, որոնք դավաճանեցին 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը, որում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում», հիմա ուրիշներին են մեղադրում։

Բայց, ինչպես հայտնի է, պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Այս իշխանությունների քաղաքականությունը եղել է Արցախի հարցը թոթափելը։ Փաշինյանն այս տարվա ապրիլին խորհրդարանում Արցախը համարեց պավադոկ, թոկ՝ Հայաստանի վզին գցված։ Եվ բնականաբար ինքը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի այդ թոկը կտրվեր, որպեսզի Հայաստանը ազատվեր «բեռից»։ Իսկ այս իշխանություններն Արցախը բեռ էին համարում։ Եվ բնականաբար պատերազմը շատ ձեռնտու էր իրեն, որովհետեւ ինքն ազատվեց բեռից, եւ Ալիեւին, որովհետեւ Ալիեւն ստացավ այն, ինչ 30 տարուց ավելի չէր կարողանում ստանալ։

Բայց, եթե այս իշխանությունների սիրտն իրոք ցավեր Արցախի համար, հիմա ամեն ինչ կանեին Արցախի Հանրապետության հարցը համաշխարհային քաղաքական օրակարգում պահելու համար, հասնելու նրան, որ աշխարհը ճանաչեր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Հայաստանում պահպանելու Արցախի Հանրապետության պետական կառույցները։ Բայց հիմա ամեն ինչ անում են, որպեսզի այդ իրավունքները վերանան։ Տեսեք, թե ինչ սարսափով են խոսում Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության մասին։ Սրանց փորացավը մեկն է՝ ժողովրդին ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը։ Եվ հետեւաբար նույնը կլինի նաեւ Հայաստանում, եթե հանկարծ Փաշինյանի փոխարեն այլ ուժեր գան։ Այնպես որ, այս իշխանությունը փորձում է իր այս լպրծուն քաղաքականությամբ իր վրայից պատասխանատվությունը թոթափել, այլոց մեղավոր կարգել եւ ժողովրդին վախեցնել, խաբել հնարավոր հետեւանքներով, թե ինչ կարող է լինել, եթե իրենց փոխարեն գան ազգային ուժեր։

–ՀՀ իշխանությունները համառորեն չեն խոսում այն մասին, որ գալով Հայաստան՝ Արցախի նախագահը հայտարարեց, որ չեղարկում է Արցախը լուծարելու մասին իր հայտնի հրամանագիրը։ Սա ի՞նչ է փաստում։

-Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն խոսում այդ մասին, այլ նաեւ որեւէ մեկին թույլ չեն տալիս խոսել։ Երբ ասում ենք, որ Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն է ստորագրել, սկսում են ասել՝ եթե այդքան լավն էր, առաջինն ինչո՞ւ ստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի այդ կապիտուլյացիոն փաստաթուղթն ստորագրեց, ասելով՝ դա ստորագրեցի, որպեսզի 20 հազար (հետո դարձրեց 35 հազար) զինվոր շրջափակման մեջ չհայտնվեին։ Նախ ես չեմ կարծում, թե պատերազմական գործողությունների թատերաբեմում 35 հազար զինվոր է եղել, երկրորդ,35 հազարին շրջապատելու համար 100 հազարից ավելի զինվորի անհրաժեշտություն կար։ Հիմա, եթե Սամվել Շահրամանյանը ստիպված ստորագրեց, որովհետեւ հակառակ դեպքում թուրքերը կմտնեին Ստեփանակերտ եւ այլ բնակավայրեր, քանի որ 100 հազար բնակչություն ունեցող Արցախը միայնակ էր մնացել 10 մլն-նոց Ադրբեջանի դեմ, եւ արդեն զոհերի թիվը ոչ թե մի քանի հարյուր կլիներ, այլ մի քանի հազար, անամոթաբար մեղադրում են Սամվել Շահրամանյանին։

-Խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի Ազգային ժողովում շեշտադրո՞ւմ է, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, հնարավո՞ր է այս ուղղությամբ հայտարարության նախագիծ կամ այլ նախաձեռնություն լինի։

-Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Սամվել Շահրամանյանն անձամբ չեղարկել է այդ հրամանագիրը։ Ինքն ընդհանրապես նման հրամանագիր ստորագրելու իրավունք չուներ, դա անիմաստ թղթի կտոր է եղել, ստորագրել է, որպեսզի փրկի մարդկանց կյանքերը։ Բայց քանի որ կան Նիկոլ Փաշինյանի նմանները, եւս մեկ թուղթ է ստորագրել՝ ասելով, որ սրանով նախորդ թուղթը չեղյալ է հայտարարում։

-Երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հարցադրում արեց՝ իսկ ընդդիմությունը ո՞նց է պատկերացնում բռնի տեղահանված արցախցիների վերադարձը Արցախը, ձեր խմբակցության անդամները խոսեցին ինքնավարության մասին։ Ընդհանրապես ընդդիմությունը խոսում է ինքնավարության մասին, սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Չէ, ինքնավարության մասին չենք խոսում։ Մենք ասում ենք՝ պետք է ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ էթնիկ զտման հիմքի վրա։ Այսինքն՝ մարդիկ ենթարկվել են էթնիկ զտման, կազմակերպված դուրս են մղվել Արցախի Հանրապետությունից՝ իրենց բնօրրանից, հետեւաբար, պետք է ապահովել նրանց կազմակերպված վերադարձը Արցախի Հանրապետություն։ Արցախի Հանրապետություն վերադառնալու համար պետք է ապահովվեն նրանց անվտանգային երաշխիքները, այսինքն՝ տրվեն միջազգային երաշխիքներ, միջազգային խաղաղապահ ուժեր։ Պետք է ապահովվի Արցախի եւ Հայաստանի ապահով ցամաքային կապը, եւ Արցախի հայ բնակչությանը պետք է տրվի առնվազն ինքնակառավարման իրավունք։ Եվ ամենակարեւորն է՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը պետք է վերադառնա քաղաքական քննարկումների օրակարգ։

-Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումներ կա՞ն այս հարցերով, ի՞նչ են ուզում արցախցիները։

-Իհարկե, մենք միշտ մեր արցախցի գործընկերների հետ քննարկում ենք, խոսում ենք։ Իրենք ուզում են վերադառնալ իրենց հայրենիք, վերակերտել իրենց պետականությունը եւ խաղաղ ապրել իրենց երկրում։ Մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանի ենթակայության տակ իրենց գոյությունը չի կարող երաշխավորված լինել։

Ռոզա Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company