ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Նման Սրբազան շարժում կերազեին շատ պետություններ

08 Հունիս 2024

Նման մի շարժում կերազեիn շատ պետություններ, այսինքն՝ ընդդիմադիր նման շարժում, որ հոգևորական, բարոյագիտական լայն սկզբունքներով առաջնորդվում, շատ պետություններ կցանկային ունենալ նման ներքին ընդդիմություն, որովհետև ապակայունացման երևույթ չէ, թեև իր ձգտումներով իշխանափոխության է ձգտում, բայց լրիվ սահմանադրական օրենքի շրջագծում, սահմանադրական կարգի խախտման իմաստով՝ խնդիրներ չի ստեղծում։ ՀՀ դիվանագիտական կորպուսը կարող է սա դարձնել համապատասխան ճնշման ազդակ, որպեսզի իր դեմ պարտադրանքները փոփոխի կամ ինչ-որ նոր քաղաքական ոլորտ տեղափոխի, նոր դիվանագիտական հարթակ փոխադրի ամբողջ հայ-ադրբեջանական հարցը։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), պատմական գիտությունների թեկնածուԿարեն Խանլարյանը։

Շարժումը որպես դրսի ուժային կենտրոններից ղեկավարող ներկայացնելը, Խանլարյանը որակել է էժան փողոցային պրոպագանդա և դեմագոգիա։ «Փոխարենը ավելի լուրջ մոտեցում պետք է լինի»։

Մայիսի 19-ին ավիվթարի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահն ու արտգործնախարարը։ Հունիսի 28-ին տեղի կունենա արտահերթ նախագահական ընտրություններ։ Հաշվի առնելով Իրանի քաղաքական ու պետական համակարգը՝ Խանլարյանի դիտարկմամբ, նման միջադեպը չի կարող հանգեցնել փոփոխությունների և այն էլ կտրուկ փոփոխությունների հատկապետ արտաքին քաղաքականության մեջ։ «Հատկապես արտաքին քաղաքականության հիմնական առանցքները ճշտվում են երկրի հոգևոր առաջնորդի միջոցով։ Ե՛վ նախագահը և՛ արտգործնախարարությունն ունեցել են վարչարարական դեր, տնօրինել այդ ամբողջ քաղաքական գիծը։ Սյունիքի հարցի հետ կապված բնորոշվել է Իրանի ռազմավարական մոտեցումները, կարմիր գծերը՝ հանգուցյալ Ռայիսի և հոգևոր առաջնորդի միջոցով»։ Խանլարյանն ընդգծել է, որ եթե անգամ ընտրություններում հաղթի պահպանողական հոսնաքի չափավորների թևը, միևնույն է՝ Հայաստանի և հայության նկատմամբ պահպանելու են իրենց ավանդական մոտեցումը՝ չափազանց հայանպաստ մոտեցումը։

Տարանջատելով քաղաքականության պաշտոնական ու բովանդակային ասպեկտները՝ Խանլարյանը բացատրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում Իրանի դիրքորոշմանը։ «Ճիշտ է, որ Իրանի շնորհավորեց Ադրբեջանին Ղարաբաղի ազատագրումը, բայց հետագային Իրանի դիվանագիտական կորպուսը մի քանի անգամ կրկնեց հետևյալ միտքը, որ այնուամենայնիվ պետք է հարգվեն Ղարաբաղի հայ ժողովրդի, բնակչության իրավունքները։ Եվ նույնիսկ որոշ դիվանագետներ, այդ թվում Իրանի դեսպանը Հայաստանում բացեցին փակագծերը և այդ իրավունքները ընդլայնեցին մինչև մեր հասկացությամբ՝ ազգային ինքնորոշման իրավունքի խնդիրը։ Քիչ պետություններ կան, որ այդ ազգային ինքնորոշման խնդիրը որպես իրավունք նկատի են առնում Արցախի ժողովդրի և ընդհանրապես Ղարաբաղի Հանրապետության համար»։

Խանլարյանը նաև հիշեցրել է «Զանգեզուրի դալանի» հարցում Իրանի դիրքորոշման մասին, համաձայն որի՝ բացառում են աշխարհաքաղաքական ու սահմանների որևիցե փոփխություն և որի մասին մեկ անգամ ևս Իրանի հոգևոր առաջնորդը հիշեցրեց փաշինյանին, երբ նա մեկնել էր Ռայիսիի հոգեհանգստին։ «Իրանն ունի չգրված ռազմավարական սկզբունք՝ ավելի ճիշտ է կանխարգելումը, քան հետագային ինչ-որ ռեակցիա գործողությունների դիմելը։ Դա ակներև է դառնում հատկապես Հարվային Կովկասի հարցերում։ ես կարծում եմ՝ Իրանը որդեգրել է և օրօրի ավելի է զարգացնում այս զսպվածության մեխանիզմները, որպեսզի կարողանա Ադրբեջանին կանխարգելի նման քայլ անելու։ Այդ մեխանիզմների վրա ավելի հակված են աշխատելու, քան պատերազմական գործողություննի։ Դա ունի իր միջազգային հետևանքները և գինը, որոնցից խուսափելու համար Իրանը զսպվածության կոչեր ու մեխանիզմներ է գործադրում։ Դրանք հայ-իրանական կոնտեքստից դուրս՝ հայ-ադրբեջանական կոնտեքստում գոյություն ունի, և շատ աներևույթ և աննկատ, այլապես այսօր այս վիճակում չէինք լինի։ Կարծում եմ՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ու չի հրաժարվելու այդ միջանցիք պահանջից»։

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ Խանլարյանը նշել է, որ դա կարող էր ավելի հայանպաստ լինել, պատճառը՝ Հայաստանն է, քան Իրանը։ «Շրջանառության մեջ է դրվել անվտանգային ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Հստակ գաղափարական, ռազմավարական, քաղաքական մտքի ձևակերպում գոյություն չունի, որ դիվերսիֆիկացումը տարանջատել վեկտորի փոփոխության խնդրից։ Վեկտորի փոփոխությունը լրիվ այլ բան է, այդ հարցում Հայաստանը նույնիսկ ընտրության մեծ հնարավորություն և այլընտրանքներ չունի։ Քաղաքական վեկտորի հարցը ընդհանրապես պետություններին վիճակվում է ինչ-որ տարածաշրջանային, մինչև իսկ աշխարհագրական ֆակտորների հենքի վրա, դրանից շատ հեռանալ հնարավոր չէ, բայց արի ու տես, որ Հայաստանում այդ սխալ տպավորությունը կա, որ երբ խոսվում է զանազանակերպության կամ դիվերսիֆիկացիայի մասին, մարդիկ անմիջապես ասում են՝ ուրեմն մենք վեկտոր ենք փոխում։ Զարմանալին այն է, որ բոլոր մակարդակներում, ընդհուպ մինչև պետական մակարդակներ սկսում են խոսել վեկտորի փոփոխության մասին, դեպի Արևմուտք գնալու մասին, առանց հաշվի առնելու, որ Արևմուտքն ինքը չի ուզում Հայաստանին հովանավորել որպես դաշնակից»։

Մանրասմասն՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company