ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Մայիսի խորհուրդն ու ժամանակի մարտահրավերը

09 Հունիս 2024

Մայիս ամիսը միշտ տոնական տրամադրությամբ, լավատեսությամբ է համակել մեզ, պարուրել է հաղթողի զգացողությամբ: Հայաստանի անկախացման օրերից սկսած՝ քառորդ դար ոգեշունչ միջոցառումները հաջորդում էին իրար, հիշում էինք «Ավարայրի» մասին, գալիս հասնում էինք սարդարապատյան երկունքին, և փառավորվում էինք՝ մտածելով, որ այս կամ այն կերպ առնչություն ունենք նորօրյա Ավարայրին ու Սարդարապատին̀ արցախյան հերոսական հաղթանակին: Ժողովուրդները միշտ կառչած են մնում իրենց պատմական հերոսների ու հերոսականության, իրողությունների ու առասպելների միֆականացված արժեքներին: Մարդկային կյանքը միշտ իմաստավորվում ու ոգեշնչվում է իրենից վեհ, իրեն առաջնորդող գաղափարներով ու խորհրդանիշերով: Այդ ամենը մերժելու դեպքում «սուրբ տեղը» լրացնում են այլ արժեքներ̀ հակադրելով մարդուն, խորթացնելով և թշնամացնելով սեփական ինքնության հետ: Սեփական արժեքներն ու խորհրդանիշերը մարդուն շաղկապում են իր անցյալի հետ, ուժ ու արժանապատվություն են ներշնչում, դարձնում են նրան ավանդականի վերածված այդ երևույթների պահպանման ու շարունակման մեկ շղթան̀ նախանձախնդիր նախնիներից ժառանգված նպատակների ու երազանքների իրականացման հարցում և պատրաստ ամեն ինչի̀ հանուն իր ինքնության հիմքերը կազմող նյութական ու հոգևոր արժեքների: Այս մտքերը վերացական, փիլիսոփայական դատողություններ չեն, այլ շատ կոնկրետ ու շոշափելի իրողություններ, որոնց մթնոլորտում այսօր ապրում է, եթե չասենք, այդ «ապուրն է ուտում» հայ ժողովուրդը: Նրա պատմությունը, նրա հերոսական անցյալն ու երկհազարամյա մաքառման ընթացքը դրվել են հարցականի տակ, մերժվել է նույն հայ ժողովրդի այսօրվա առաջնորդների կողմից: Փորձ է արվում՝ ապացուցելու, թե սխալ ճանապարհով են գնացել իրարահաջորդ սերունդները, ընտրել են հակադրությունն ու պայքարը̀ խաղաղության ձգտելու փոխարեն: Իհարկե, թույնի պես ներարկվող այս գաղափարախոսության շրջանառումը պատմական ինքնության հիմքերը խարխլելուց առավել նպատակ ունի արդարացնելու պայքարից, դիմակայությունից խուսափելու այսօրվա ռազմավարությունը, ինչը արժեզրկել է պետությունը, զրկել է նրան իրական ինքնիշխանությունից և ուղիղ գծով տանում է դեպի գաղութացում: Հայաստանի իշխանությունը երկիրը նախապատրաստում է դարավոր հակառակորդին հանձնելուն: Արցախը հանձնելուց, նրանից պաշտոնապես հրաժարվելուց հետո շարունակվում է պարտությունների այն շղթան, որի վերջը չի երևում, իսկ այդ վերջը ավելի շուտ կդառնա հենց Հայաստանի վերջը: Եթե այդպես չէ, կարո՞ղ է իշխանությունը հայտարարել, որ ինչ-որ գծից այն կողմ ինքն այլևս ոչինչ չի զիջելու: Այս իշխանությունը ցայսօր եթե ինչոր բան էլ խոստացել է, ապա միայն այն, թե արտաքին ուժերըհնարավոր է մեզ պաշտպանեն:

Արցախը վերջնականապես հանձնելու օրերին երկրի ղեկավարը հայտարարեց, թե արցախահայերին ոչինչ չի սպառնում: Ոստիկանական բռնությամբ նա տներից հանեց Տավուշի գյուղացիներին և ադրբեջանցիներին հանձնեց տարածքի անառիկ պաշտպանական դիրքերը, հայտարարեց, թե գյուղ հասած ադրբեջանցիների հետ կարող են առևտուր անել, իսկ եթե չեն ցանկանում նրանց տեսնել, կարող են ծառեր տնկել: Այսպես ցինիկ, այսպես սեփական վշտին անհաղորդ կարող է լինել միայն բացահայտորեն դավաճանության ճանապարհը բռնած ղեկավարը: Այս իշխանությունը երբեք չխոսեց այն մասին, որ 2020 թվականի պատերազմի գլխավոր հովանավորը Թուրքիան էր՝ իր գլխավոր շտաբի, հատուկ զորամիավորումների ուղղակի մասնակցությամբ, զենքի մեծաքանակ մատակարարմամբ և քաղաքական աջակցության ապահովմամբ:

Հայաստանի պաշտոնյաները 90-ականների սկզբի ՀՀՇ-ականների պես հայտարարում էին, թե թուրքական վտանգի մասին խոսողները մնում են հարյուր տարի առաջվա պատկերացումների գերության մեջ, նաև փորձում էին ստեղծել կիրթ ու խաղաղասեր ադրբեջանցու կերպար: Իրադարձությունների զարգացումը փաստեց միանգամայն հակառակը, և դրանով հանդերձ չփոխվեցին հայ կապիտուլյանտների գաղափարախոսությունն ու որդեգրած քաղաքականությունը: Սրա կողքին քաղաքական ու ռազմավարական դաշնակիցներն ու պոտենցիալ դաշնակիցները մերժվում են, դառնում են իշխող ուժի հակաքարոզչության թիրախը: Ռազմական դաշնակցի առջև պահանջ է դրվել՝ լքելու Ադրբեջանի հետ ողջ սահմանային գոտին, երբ այս իշխանության քանդած բանակը ի վիճակի չէ դիմակայելու հնարավոր հարձակումներին, իսկ ղեկավարությունն այդպիսի տրամադրություն չունի: Վերջին տարիներին հայ զինվորներից մշտապես պահանջվել է չպատասխանել ադրբեջանական սադրանքներին: Ի դեպ, դրա համար էլ պաշտպանության նախարար է նշանակվել ապազգայինների թիմից մեկը, որը անվերապահորեն կատարում է գերագույն գլխավոր հրամանատարի՝ պարտության տանող բոլոր հրամանները:

Մինչ այսօրվա բախտախնդիրների իշխանության գալը Հայաստանի ղեկավարությանը հաջողվել էր հայ-ադրբեջանական հակամարտությունից հեռու պահել արտաքին ուժերին, իսկ այսօր այս հակամարտությանը ուղղակիորեն կողմ են դարձել և՛ Արևմուտքից, և՛ Արևելքից բազմաթիվ շահագրգիռ ուժեր, որոնք տարածաշրջանը վերածում են աշխարհակարգային բախման գոտու: Հայաստանի «տարբեր քաշի» իշխանավորներ իրենց խոսափող լրատվամիջոցների հետ հայտարարում են, թե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը վերածել Ուկրաինայի, իսկ իրականում հենց իրենք ընտրեցին Ուկրաինայի դրածո իշխանության ճանապարհը և համառորեն շարունակում են այն, երբ ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ այս երկրին առճակատման տարած ուժերի նպատակը եղել է սոսկ Ռուսաստանի հետ իրենց անուղղակի բախումը, որին պետք է զոհաբերվեին Ուկրաինան և ուկրաինացիները: Ակնհայտ պարտություն կրելով ուկրաինական ճակատում՝ տվյալ ուժերի ձգտումն է Ռուսաստանի ազդեցության չեզոքացումը Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում: Իր հերթին Հայաստանի իշխանությունը անկամորեն ստանձնել է այդ դերը՝ հակադրվելով Ռուսաստանին և պատրաստակամություն դրսևորելով մինչև վերջ զիջելու ադրբեջանաթուրքական դաշինքին: Հայաստանի իշխանության իրական պայքարը սեփական ժողովրդի դեմ է, որը ձգտում է կանխել Հայաստանի թուրքացումը և զոհաբերումը արևմտյան հեռահար ծրագրերին: Իսկ այս պայքարում Հայաստանի իշխանության դաշնակիցները թուրքադրբեջանցիներն են, ովքեր չեն ցանկանում Փաշինյանի և մյուս դավաճանների հեռացումը իշխանությունից:

Ինքնիշխանության և ինքնության պահպանման համար ազգային ռազմավարության վերածված դարավոր պայքարը հայությունը որդեգրել է առարկայական դրդապատճառներով և այն, ըստ էության, դարձել է ազգի գոյատևման միակ երաշխիքը: Չլինեին 30-ամյա ազգային ազատագրական պայքարն ու 1918-ի հերոսամարտերը̀ չէր ստեղծվի Հայաստանի Հանրապետությունը, և չէր լինի այսօրվա հայոց անկախ պետությունը: Հայությունը չընդուներ 1990-ականների արցախյան պատերազմի մարտահրավերը, չէր լինի Արցախի ազատագրումը և մոտ քառորդ դար ձգված հարաբերական խաղաղությունը: Չկարողանալով հաղթել սեփական ինքնության պաշտպանությանը ունակ ժողովրդին՝ թշնամին նրա ներսում բուծեց իր հինգերորդ շարասյունը, որը հանձնեց հայկական մեկ պետությունը և հանձնման է տանում երկրորդին:

Այս անգամ հայ ժողովուրդն իր գոյատևումն ապահովելու համար հարկադրված է նախ հաղթել դավաճանության ուղին բռնած ներքին թշնամուն: 2024-ի մայիսը նույնպես եղավ պատմական դիմակայության ամիս: Ազգային ուժերի ու ժողովրդի ըմբոստացմանը դրածո իշխանությունը հակադրեց ոստիկանական անդեմ և կաշառված զանգվածին: Ազգային ուժերին չհաջողվեց 2024-ի մայիսին հասնելու արտաքին հովանավորություն վայելող դրածո իշխանության հեռացմանը, սակայն փաստեց.

ա) համաժողովրդական բնույթ ստացած շարժումը պատրաստ է համառ ու երկարատև ընթացքի,
բ) բարոյապես ու քաղաքականապես վարկաբեկված իշխանությունը կորցրել է ոտքի տակի հողը, և նրա միակ ներքին նեցուկը ուժային կառույցներն են,
գ) ազգային դավաճանության իշխանության արտաքին հովանավորները հասկացան, որ խամաճիկ իշխանությունը վարկաբեկված է, և ժողովուրդը մերժում է երկիրը կապիտուլյացիայի տանելու, ազգային արժեքային համակարգը փոխելու, ինքնությունը այլասերելու ծրագրերը,
դ) մերժված իշխանությունը չի կարող երկար գոյատևել, իսկ գոյատևման շրջանում լինելու է ինքնամեկուսացված, անարդյունավետ ու անկայուն,
ե) հայ ժողովուրդը հայտ է ներկայացնում՝ տարածաշրջանում վերականգնելու հայկական շահերը՝ որպես աշխարհաքաղաքական գործոն,
զ) ձախողելով հռչակած բոլոր ծրագրերը և հակադրվելով անօրինական կուրսը մերժող ժողովրդին̀ Հայաստանի իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում և նրա նկատմաբ հետագա հովանավորությունը վարկաբեկում է արտաքին ուժերին և միջազգային կառույցներին, բացահայտում է վերջիններիս հակաժողովրդավարական, կողմնակալ և գիշատիչ էությունը:

Գլոբալիստական գաղափարաքաղաքական վարդապետությունը մոտ կես դար մոլեգնում է աշխարհի վրա ̀ պետություններ ցնցելով, դժբախտություններ բերելով միլիոնավոր մարդկանց: Աշխարհի գերհզոր պետություններն այսօր պայքարում են՝ դիմակայելու այդ ավերիչ հոսանքին: Այո՛, հայ ժողովուրդը նույնպես դարձավ այդ հարձակման թիրախը, իր ներսի դավաճանների միջնորդությամբ ենթարկվեց նոր ցեղասպանության և կորցրեց Արցախի Հանրապետությունը: Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը կրող մեծամասնությունը, սակայն, ոտքի է ելել՝ փաստելու, որ մեռած չէ, չի կորցրել արժանապատվությունը և ևս մեկ անգամ կարող է փրկել ինքն իրեն ու իր պետությունը: Մայիսյան օրերը կրկին հիշեցրին մեր հաղթանակների, անելանելի թվացող պայմաններում ելքը գտնելու մեր կարողության մասին: Հաղթողի տրամաբանությունը հայկական օվկիանոսի մեջ սկսում է խեղդել անարժանապատիվ և ծախու ստրուկին:

«Դրօշակ» թիվ 5, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company