ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բազմահազարանոց հանրահավաք Հանրապետության հրապարակում եւ երթ

09 Հունիս 2024

Այսօր՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած համազգային հանրահավաքը։

Մինչեւ հանրահավաքի սկսելը երիտասարդները Սասունցի Դավիթ կայարանի, Հրազդան մարզադաշտի և Մատենադարանի հարակից տարածքներից երթով միացան հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիներին:

Հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով եւ Տերունական աղոթքով:

Մեծ էկրանի վրա ցուցադրվեց ոստիկանական վայրագություններն հիշեցնող տեսանյութ:

Այս շրջանում իշխանությունները բազմաթիվ միջոցներով ճնշում են մարդկանց, դա կարող է դրսևորվել մատ թափ տալուց սկսած մինչև կալանավորում: Ունենք քաղբանտարկյալներ, որոնք երկար ժամանակ է նստած են. իր ելույթում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Անդրադառնալով ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ գործադրելուն՝ փաստաբանն ասաց․ «Քանի դեռ մի ոստիկան չի կանչվել պատասխանատվության, քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում՝ ձերբակալում և կալանավորում ապօրինի է, քանի որ տարբերակված մոտեցում է կիրառվում»։

Հինգ իրավապաշտպանների անունից ուզում ենք կարմիր բերետ նվիրել ՄԻՊ-ին, որովհետև նա հիանալի պաշտպանում է կարմիր բերետների իրավունքը. ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ վաղն այն անպայման կառաքվի Անահիտ Մանասյանին։

«Իմաստ չունի իմ սովորելը, եթե հետո պետք է դառնամ թուրքի կիրթ ստրուկը: Մենք՝ ուսանողներս, գիտակցում ենք ավելին, քան թվում է շատերին։ Վերջին հինգ տարիներին մենք շատ բան հասկացանք։ Շատ ժամանակ դժվար էր կոշմնորոշվել՝ փողոց դուրս գալ, մտնել պայքարի մեջ, բայց այսօր մեզ այլ ճանապարհ չեն թողել։ Մենք հաղթանակի սերունդ ենք և մեր հաղթանակաը պետք է շարունակական լինի։ Մենք համաձայն չենք ապրելու պարտվողի հոգեբանությամբ։ Ես այստեղ եմ, որ ունենամ ամուր պետություն, որպեսզի կառուցեմ իմ ապագան արժանապատիվ երկրում, ստիպված չլինեմ արտագաղթել այլ երկիր»,- իր խոսքում ասաց ԵՊՀ ուսանող Արման Սարգասյանը, որը պայքարի օրերին տուժել է նաև ոստիկանների բռնի գործողություններից։

Հանրահավաքի ժամանակ ցուցադրվեց տեսանյութ այն մասին, թե ինչ է նշանակում «Սրբազան պայքար»-ի տարբերանշանը:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը իր ելույթում նշեց. մեկ ամիս է, ինչ Թուրքիայում և Ադրբեջանում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Ձեր պայքարին հետևում են անհանգստացած, որ հանկարծ այստեղ մի փոփոխություն չլինի:

«Բացի այն, որ անհանգստանում են, այլև ձեր սկսած պայքարի պատճառով Թուրքիայում հրավիրում են անվտանգության խորհրդի նիստ, որովհետև Հայաստանում իշխանափոխությունը ձեռնտու չէ իրենց շահերին»,-ասաց Գեղամյանը՝ հավելելով, իրենք անհանգստանում են, որովհետև գիտեն՝ բոլորիս պայքարը բերելու է ոչ թե թուրքական, այլ՝ հայկական խաղաղություն։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց. կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի, և իբրև թե մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը հայտարարեց

«Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմ ավարտել։ Լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման, մեր հայրենիքի, պետության և ինքնության կորստով։ Պատերազմը չի ավարտվել։

Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով»,-ասաց Սրբազանը։

Անցումային կառավարությունը կպատրաստվի արտահերթ ընտրությունների` առանց դրան մասնակցելու. հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց, թե անցումային կառավարությունը օրակարգային ինչ երեք ուղղություններով է աշխատելու․

«ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։

բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով

գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»։

Բագրատ Սրբազանը հայտարարեց շարժման առաջիկա օրերի անելիքները և պահանջները։

«Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․

Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։

Քայլ 2. Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Քայլ 3. Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»։

Խաղալու ժամը չէ, պետք է գործել. հայտարարեց Սրբազանը:

Հանրահավաքի ավարտին Հանրապետության հրապարակից մեկնարկեց երթ՝ Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company