ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Սահմաններ Եւ Ժողովրդագրութիւն

11 Հունիս 2024

Իրանի նախագահական ընտրութիւններու նախօրեակին Իրանի արտաքին գործոց նախարարի գործակատարին յայտարարութիւնը Հայաստանի հետ իր երկրի սահմանամերձ շրջաններուն մասին քանի մը հետեւութիւն արձանագրել կու տայ:

Նախ նշենք, որ նախարարի գործակատարի մակարդակով կատարուած յայտարարութիւն է, հետեւաբար ակնկալելի չէ բեկումնային որեւէ նորութիւն: Երկրորդ, նախագահական ընտրութիւններու նախօրեակին է, հետեւաբար դարձեալ շրջադարձային որեւէ նոր հունաւորում պէտք չէ որոնել: Ի վերջոյ պարզ է, որ արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւնները կը ճշդուին հոգեւոր պետով մարմնաւորուած համակարգով, խորքային պետութեամբ եւ ոչ թէ նախագահով կամ նախարարով, որոնք այս պարագային որոշուածը իրականացնողի դեր ունին:

Հիմա տեսնենք, թէ ճիշդ ի՞նչ ըսած է նախարարի գործակատարը:

Մենք (Իրանը) կ՛աջակցինք որեւէ նախաձեռնութեան, որ կ՛օգնէ տարածաշրջանի զարգացման, բայց չենք ընդունիր որեւէ նախաձեռնութիւն, որ կը փոխէ տարածաշրջանի ժողովրդագրութիւնը եւ տարածաշրջանի սահմանները»:

Պէտք է արձանագրել, որ նախարարի գործակատարը կը պատասխանէ «Սի. Էն. Էն. Թուրք»-ի լրագրողին հարցումին, որ կը վերաբերի «Զանգեզուրեան միջանցք»-ին:

Այս պատասխանէն այնպէս կը հասկցուի, որ զանգեզուրեան միջանցքի ծրագիրը կոչուած է փոխելու տարածաշրջանի սահմանները եւ ժողովրդագրութիւնը:

Աշխարհաքաղաքական է ուրեմն նախագիծը, ըստ իրանցի դիւանագէտին, եւ չի վերաբերիր միայն Հայաստանին եւ Ազրպէյճանին: Նման նախագիծի իրականացում կը փոխէ ամբողջ տարածաշրջանի սահմանները: Յիշենք անմիջապէս, որ այս նախագիծը բանաձեւուած էր նոյեմբերեան յայտարարութեան 9-րդ կէտով` իբրեւ տարածաշրջանի ապաշրջափակում:

Բնականաբար յայտարարուածը իրանեան ընդդիմութեան վերահաստատումն է այս ծրագիրին: Կայ սակայն երկրորդ կարեւոր բաղադրիչ մը, որ առաջին անգամ կը հաւասարեցուի սահմաններու փոփոխութեան վտանգին հետ: Առաջին անգամն է, որ Թեհրանը դէմ կ՛արտայայտուի ժողովրդագրական փոփոխութեան փորձերուն:

Տրուած ըլլալով, որ հարցումը «Զանգեզուրեան միջանցք»-ի մասին է, հետեւաբար ժողովրդագրութեան փոփոխութեան գօտին Սիւնիքն է առաջին հայեացքով:

Փաստօրէն Պաքուի առաջ քշած «Արեւմտեան Ազրպէյճան»-ի վերահաստատման նպատակով ազրպէյճանցի «փախստականներ» նախ եւ առաջ Սիւնիք տեղաւորելու ծրագիրին մասին է իրանցի դիւանագէտին ակնարկը:

Հետեւցնենք ուրեմն, որ նախագահի ընտրութենէն ետք նշանակուելիք արտաքին գործոց նախարարին յայտարարութիւններուն մէջ հաւասար զուգահեռներով պիտի արծարծուի Թեհրանի մերժումը Սիւնիքի մէջ, սկսելու համար, ազրպէյճանցիներ վերաբնակեցնելու Պաքուի ծրագիրներուն դէմ:

«Արեւմտեան Ազրպէյճան»-ը ուրեմն սպառնալիք է ուղղուած Իրանին. յատկապէս երբ մտաբերենք Իրանի մէջ ապրող ազերիական ծագումով ստուար զանգուածի առկայութիւնը:

Իրանցի դիւանագէտը կը խօսի սակայն տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխութեան դէմ: Ժողովրդագրական պատկերի փոփոխութիւնը գրանցուեցաւ Արցախի ամբողջական հայաթափումով: Հայաթափուած Արցախի տարածքներուն վրայ այսօր կը գործեն իսրայէլեան ռազմական յենակէտեր, որոնք սպառնալիք են Իրանին: Թեհրան, օրին ողջունեց Ազրպէյճանի կողմէ «իր տարածքներու ազատագրում»-ը:

Ազրպէյճանական այդ գործողութիւնները աւարտեցան տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխութեան առաջին փուլի իրականացումով: Հիմա «Արեւմտեան Ազրպէյճան»-ի ծրագիրը նոյն քաղաքականութեան երկրորդ փուլն է: Առաջինը ողջունելէ ետք Իրան կը հակադրուի երկրորդին: Բայց որպէսզի չիրականանայ երկրորդ փուլը, Իրանը պէտք է հանդէս գայ Արցախի ժողովուրդի վերադարձի իրաւունքի պաշտպանութեան դիրքերէն:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կոչ-յայտարարութիւն Սփիւռքի զօրաշարժի խ

Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը կայացաւ Ապրիլի 11-12, 2026-ին, Փարիզի

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Կիրակի, 12 ապրիլին, իր աւարտին հասաւ համազգային նպատակներու շուրջ սփիւռքի զօրա

12 Ապրիլ 2026
Սփիւռքը կը պահանջէ, որ Հայաստանի քաղաք

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի փակման խօսքը Սփիւռքի զօրաշարժի նուիր

12 Ապրիլ 2026
Հայ երեք կուսակցութիւններու ներկայացու

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ի առաւօտեան, Հայ երեք կուսակցութիւններու՝ Հայ Յեղափոխական

12 Ապրիլ 2026
Մենք կ’օգտագործենք Սփիւռքին ուժը

Կրնանք ընդունիլ «Իրական Հայաստանի» տեսլականը՝ աշխարհաքաղաքական վանդակի մը մէջ

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պետք է լինի հստակ ու անդր

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գեւորգյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրված

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Իրանի հայ համայնքի խնդիրները լուծվում

Ապրիլի 10-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, իրանահայ հա

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտր

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության հ

09 Ապրիլ 2026
Որոշուած Է Իրանը Քանդել. Յետո՞յ

Իրանին շնորհուած տասնօրեայ պայմանաժամի աւարտին միօրեայ երկարաձգում մը յայտարար

09 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company