ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր Մարտի 1-ը բացառված չէ

13 Հունիս 2024

«Երեկվա միակ առավելությունն այն էր, որ այս շարժումը չէր առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, հակառակ դեպքում՝ մահերն անխուսափելի էին»․ «Երեկ ոչ լեգիտիմ իշխանության հերթական գործողության հետեւանքով հարյուրավոր քաղաքացիներ եւ մի քանի ոստիկաններ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երեկվա իրադարձությունները վերահաստատեցին, որ մենք շարունակում ենք գտնվել մի քաղաքական ռեժիմի կառավարման պայմաններում, որը չի խնայում ոչ մի բան, ոչ մի կարմիր գիծ չունի, եւ պատրաստ է ամենաբիրտ մեթոդներով, ամենակոշտ ու հանցավոր գործողություններով ոտնահարել ոչ միայն սահմանադրական կարգը, քաղաքացիների կյանքի ու առողջության դեմ կազմակերպել հանցագործություններ, այլ նաեւ պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, բացի իր աթոռից»,- այսօր ԱԺ նիստում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցությանքարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ երեկվա կազմակերպված օպերացիան նախապես հստակ մշակված եւ դերաբախշմամբ իրականացված գործողություն էր։ «Նախ տեղեկատվական նախապատրաստություն էր իրականացվել, տասնյակ օրեր, ժամեր անընդհատ փորձ էր արվում վարկաբեկել շարժումը, շարժման առաջնորդին, վարկաբեկել անձանց, որոնց աջակցում են այս շարժմանը, այն բոլոր հաստատություններին, որոնք ազգային բնութագիր ունեն՝ եկեղեցուց սկսած, ավարտված կուսակցություններով։

Այնուհետեւ, որպեսզի տպավորություն ձեւավորվի, որ այս շարժումն իշխանատենչության շարժում է, փորձ էր արվում կեղծ մեղադրանքներ հնչեցնել շարժման տարբեր մասնակիցներին։ Հետո տեղի ունեցավ այն բուն գործողությունը, որը պետք է հաջորդեր այս տեղեկատվական նախապատրաստությանը։ Այն է՝ ոստիկանության բռնի գործողություններն արդարացնելը, բռնությունները քաջալերելն ու խրախուսելը, որն ուղեկցվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից այս ամբիոնից ոգեւորիչ խոսքերով՝ ուղղված բռնություններ կիրառած ոստիկանների հասցեին։ Անգամ պարգեւատրումների, գնահատման խոստումներով, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ջերմ ծափողջյուններով՝ ուղղված բռնություն կիրառող ոստիկաններին, ուղղված այն խոսքերին, թե ինչպես Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, ինչպես այս իշխանությունը հայաթափեց Արցախը։ Եվ այդ ամենի հետո պետք է իրականացվեր գործողությունը։

Գործողությունը ծրագրված էր շատ պարզ՝ օպերատիվ սադրիչների միջոցով՝ թե այս դահլիճում, թե դահլիճից դուրս, հրահրել բախումներ։ Եվ որի արդյունավետ գործունեությունը պետք է լիներ այն, որ ոչ միայն հարյուրավոր քաղաքացիներ ստանային վնասվածքներ, այլ նաեւ տասնյակ քաղաքացիների նկատմամբ կարվեին կեղծ քրեական գործեր»,- ասաց Մինասյանը։

Նա հավելեց, որ Քննչական կոմիտեն կեղծ քրեական գործեր է հարուցում։ Մինչդեռ, եթե լիներ նորմալ, օրինական, օրինապահ քննչական մարմին, ապա պետք է քրեական գործեր հարուցեր ՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալած եւ իրենց լիազորություններից դուրս եկող պաշտոնատար անձանց նկատմամբ։

Պատգամավորը նաեւ ասաց, որ երեկվա գործողություններին զուգահեռ՝ Ազգային ժողովը վերածվում էր կիսափակ գաղութային ռեժիմի, արգելվում էր ելքն ու մուտքը, ամբողջությամբ խլացվում էր տեղեկատվությունը։ «Այս ամենը պատահական չի արվում, այս ամենն արվում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի ներկա քաղաքական ռեժիմը շարունակում է իր հակապետական, հակասահմանադրական ընթացքը։ Այս կառավարությունը ոչ լեգիտիմ էր ոչ միայն այն պատճառով, որ ձախողել է իր ծրագիրը եւ հիմա գործում է ապօրինի, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ ջախջախել է իրավական եւ ժողովրդավարական պետության սահմանադրական հռչակած սկզբունքները։ Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր Մարտի մեկերը բացառված չեն։ Միակ առավելությունն այն էր, որ այս շարժումը չէր առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, հակառակ դեպքում՝ մահերն անխուսափելի էին։ Փառք Աստծո, որ Բագրատ սրբազանը կարողացավ ի սկզբանե այս ամենը կառուցել այն սկզբունքով, որպեսզի հետագա սադրանքներ տեղի չունենան»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրվել է եւ գումարվելու է կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման ուղերձի քննարկման օրակարգով, լինելու է։ «Այդ օրը մենք գալու ենք, եւ եթե ՔՊ-ն քաղաքական կամք ունի, պետք է մասնակցի եւ իր հակափաստարկները բերի։

Երկրորդը, այս ելույթից հետո ՔՊ-ն իր ողջ կազմով փորձելու է երեկվա ամբողջ բախումների մեղքը բարդել շարժման, ընդդիմության, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց վրա, ում ի սկզբանե թիրախավորել է։ Ի տարբերություն իրենց սեւ գործն արած իշխանության ներկայացուցիչների՝ մենք գնում ենք հիմա տեսակցելու վիրավորում ստացած մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ ապօրինաբար ձերբակալված եւ ապօրինի քրեական գործերի շրջանակներում կալանքի տարվող մեր քաղաքացիներին։ Այս պայքարը չի կարող դադարել, այս պայքարը հանուն ՀՀ է, հանուն հայ ժողովրդի հարատեւ իրավունքների պաշտպանության է, հանուն Արցախի ու Արցախի ժողովրդի իրավունքի պաշտպանության է»,- հայտարարեց Մինասյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company