ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

CIA-ը, MI6-ը եւ թուրք-ադրբեջանական դաշինքը՝ ընդդէմ հայոց Սրբազան պայքարի…

13 Հունիս 2024

Մեր հայրենի երկրում, արդէն աւելի քան մէկամսեայ Սրբազան պայքարը ինչպէսեւ ակնկալւում էր, դէմ-յանդիման է կանգնում ներքին ու առաւել եւս արտաքին խոչընդոտների եւ արգելքների։

Ներքին առումով, իշխանական աթոռներից կառչած հայրենադաւները, երկրում մնացած իրենց միակ ապաւէն՝ ոստիկանական ուժերով դեռեւս փորձում են համաժողովրդական շարժումն իբր ձախողեցնել։

Այդ ճամբին կիրառւում է՝ բիրտ, անհամաչափ եւ փողոցային-խուլիգանական պահւածքը՝ խաղաղ ակցիաների ժամանակ, որպէսզի վախի մթնոլորտ ստեղծեն ցուցարարների շարքերում։

Միւս կողմից, որպէս լրացուցիչ ճնշամիջոց, իշխանամէտ քարոզչամեքենան, ինչպէս անցնող վեց տարիներին, ընդդիմադիր որեւիցէ շարժմանը վարկաբեկելու մարտավարութեան կիրառմամբ, այժմ եւս, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը փորձում է ներկայացնել լոկ արկածախնդրական մի ընդվզում։

Ներքին ճակատում, հայրենադաւները դիմում են մի այլ ստոր քայլի եւս, երբ լկտիաբար սպառնում են քաղաքացիներին ու յատկապէս երեւանաբնակ արցախցիներին, որպէսզի խուսափեն ցոյցերին ու մանաւանդ հանրահաւաքներին մասնակցելուց։ Այլապէս՝ առաջինները գործազուրկ կը լինեն, իսկ երկրորդները՝ կը զրկւեն առանց այդ էլ աննախանձելի տարբեր «նպաստներից»…

Իշխանախմբի կողմից ներքին ճակատի վերոգրեալ միջոցառումներն ինքնին ոչ մի կերպ չեն կարողացել ընկրկել ու նահանջի ենթարկել Սրբազան շարժմանը։ Ուստիեւ Շարժումը համբերատար, բայց վճռական, շարունակում է իր երթը, հասնելու համար հայրենակործանների հեռացման նպատակային առաջին եւ հետագայի համար խիստ վճռորոշ հանգրւանին։

Անշուշտ, այդ հանգրւանը թեւակոխելը արագ, հարթ ու սահուն եղանակով չի լինելու, որովհետեւ իշխանական դրածոյ խրտւիլակների թիկունքին կանգնած են արտաքին՝ միջազգային այնպիսի ուժային կենտրոններ, որպիսիք են՝ ոչ աւել-ոչ պակաս՝ CIA-ը, անգլոսաքսոնական MI6-ը եւ սրանց տարածաշրջանային պատմա-աւանդական արբանեակ՝ թուրք-ադրբեջանական հայատեաց ու հայաստանատեաց դաշինքը։

Այս փաստացի եւ մեզ համար՝ ձախորդ իրողութիւնը ոչ թէ այսպէս ասած՝ «դաւադրութիւնների թէորիայի» ժանրից, այլ ուղղակիօրէն ապացուցւած եւ նոյն ուժային կենտրոնների կողմից իսկ բազմիցս բարձրաձայնւած իրավիճակ է, որով էլ բացայայտւում է նրանց տարածաշրջանային եւ ինչու ոչ՝ գլոբալ հեռահար նպատակը։ Իսկ դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ նոյն տարածաշրջանից ռուսական գործօնի հեռացումը, ՆԱՏՕ-ի, ասել է թէ՝ Թուրքիայի գլխաւորութեամբ միջինասիական տարածքներ եւ յատկապէս Կասպից ծովափնեայ շրջաններ ներթափանցելը՝ կրտսեր եղբօր՝ Ադրբեջանի խնամակալութեամբ…։

Արդէն պարզ է յարգելի ընթերցողի համար, որ նման նպատակների իրականացման ճամբին, քաղաքական ու անվտանգային ինչ կարգի ներուժ սպառնալիքների դէմ-յանդիման է կանգնում նաեւ Հայաստանի միակ վստահելի ու բարեկամ հարեւան Իրանը։

Սա՝ տարածաշրջանային տեսանկիւնից, սակայն, ինչ վերաբերում է մեր հայրենի երկիր Հայաստանին, պէտք է անվարան ասել, որ հաւաքական արեւմուտքի համար ՀՀ-ն լոկ դիտարկւում է որպէս հարթակ՝ վերոգրեալ ճանապարհին, յար եւ նման ուկրաինական հարթակի, որն անտարակուսօրէն տանում է դէպի կործանման…։

2018-ից սկսեալ, երբ ԱՄՆ անվտանգային բարձր խորհրդական Ջոն Բոլտոնն էր այցելում ՀՀ-ում սորոսական դրածոյ իշխանախմբին, ապա՝ 2020 թւականի ըստ էութեան անգլիական MI6-ի սադրած պատերազմից յետոյ այցելող եւ ընդհուպ՝ մինչեւ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-CIA-ական եւ բրիտանական համանման բարձրաստիճան պաշտօնեաներն, արդէն վխտում են երեւանեան իշխանական կուլիսներում…։

Միթէ՞ պարզ չէ, թէ ինչե ՜ր են քննարկում նրանք՝ հայանուն ազգադաւ պաշտօնեաների հետ՝ իրենց գովերգող «խաղաղութեան», սահմանազատման-սահմանագծման ու ամենազաւեշտալին՝ «նիկոլական ժողովրդավարութեան» պահպանման մասին…։

Ահաւասիկ, վերոնշեալ ներքին ու արտաքին համադիր ու համատեղ ուժերի կարճաժամկէտ եւ յատկապէս հեռահար շահերի դէմ է ըմբոստացել հայկական իրական բնազդի եւ կամքի արտայայտութիւնը։

Արտայայտութիւն, որն ակունք է առել հայրենապաշտական սրբազնագոյն գաղափարներից, որոնց նորովի կենսագործման ճամբին աներեր ու աննահանջ է լինելու ազգը՝ իր համազգային յարատեւ ու յաղթական երթի շնորհիւ …։

Դերենիկ Մելիքեան
Պատմական գիտութիւնների թեկնածու

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company