Հայաստանում հեղափոխական իրավիճակ է. Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է
15 Հունիս 2024Հ2 հեռուստաալիքի «Խոսքի Իրավունք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ անդամ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
«Այս իշխանությունները հասկանում են, որ իրենք թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատում բոլոր հնարավոր կարմիր գծերը հատել են եւ իրենց փորձերը շարժումը ռադիկալացնելու՝ ձախողվելու են: Այս իշխանությունները «տուն են գնալու» խաղաղ ճանապարհով»,-ասել է Արթուր Խաչատրյանը:
Անդրադառնալով Փաշինյանի այն արտահայտությանը, թե թույլ չենք տա, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար՝ Արթուր խաչատրյանը պատասխանել է. «Արցախցիները իրավունք եւ պատասխանատվություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Ինչ վերաբերում է կղերաֆեոդալականին՝ Փաշինյանն ինքը եւ իր քաղաքական խմբակն են կղերաղանդավորական շարժման հիմնադիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում