ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Եթե Փաշինյանն ասում է՝ նույն գործընթացը պետք է լինի Սյունիքում, կասկած չի մնում, որ իրենք նաեւ Սյունիքից են տարածք տալու թուրքերին

19 Հունիս 2024

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ ասաց, որ Ճակատենում, Ներքին Հանդում, Ծավում, սահմանամերձ այլ համայնքներում մարդիկ իրեն հարցնում են՝ «հույս կա՞, որ մեր մոտ էլ սահմանազատում կլինի»։ Ի՞նչ է կատարվում, Փաշինյանը հիմա էլ Սյունիքի ժողովրդի՞ն է նախապատրաստում զիջումների։

-Ինձ թվում է՝ այս իշխանություններն իրենց ստերի մեջ մոլորվել են։ Հիշեցնեմ, որ այս իշխանությունները հայտարարում էին, որ Տավուշի մարզի Կիրանցի հատվածում ոչ թե սահմանազատում է տեղի ունեցել, այլ սահմանի վերարտադրություն։ Սահմանի վերարտադրությունն ի՞նչ է, ոչ գիտությանն է հայտնի, ոչ մարդկությանը։ Հայտնի է միայն ՔՊ կուսակցությանը եւ իրենց վերնախավին։ Եթե ասում են՝ Սյունիքում նույն է լինելու, ինչ Տավուշում, թող կողմնորոշվեն՝ սահմանի վերարտադրություն, թե՞ սահմանազատում։ Երկու հարեւան երկրների միջեւ սահմանը պետք է զատված ու գծված լինի, դա ակնհայտ է, բայց սահմանազատումն ու սահմանագծումը գործընթաց է, որը որոշակի տրամաբանություն ու պրոտոկոլ ունի, թե ինչպես կարելի է հանգել միջպետական սահմանի ամենաօպտիմալ տարբերակին։ Ի դեպ, դա նույնն էր, ինչը մենք պահանջում էինք, որ լիներ նաեւ Տավուշի մարզում։ Բայց իշխանությունները, քանի որ Ադրբեջանի ուղղակի պարտադրանքի տակ էին, Ադրբեջանի հրամանն էին կատարում, ափալ-թափալ տարածքներ տրվեցին Ադրբեջանին, որոնք բնիկ հայկական տարածքներ էին։ Վկան կադաստրի քարտեզներն էին։

Եթե հիմա Փաշինյանն ասում է՝ նույն գործընթացը պետք է լինի Սյունիքի մարզում, ինձ մոտ կասկած չի մնում, որ իրենք նաեւ Սյունիքից են տարածք տալու թուրքերին։ Մանավանդ, որ 2021 թվականի դեկտեմբերին Շուռնուխի հատվածից նրանք արդեն թուրքին տարածք են հանձնել, թեւ կային քարտեզներ, որ այս ճանապարհը Հայաստանի տարածքով էր անցնում, կար սովետական Հայաստանի կառավարության որոշումը, որով ճանապարհի կառուցման համար գումար էր հատկացվել։ Այնպես որ, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չի եղել սահմանազատում, եղել է կապիտուլյացիա ադրբեջանական պահանջների առաջ, որն այս իշխանությունը ներկայացրել է որպես սահմանի վերարտադրություն։ Ի՞նչ է լինելու Սյունիքում կամ Հայաստանի սահմանների մյուս հատվածներում, այս իշխանության օրոք որեւէ լավ բան չի լինելու։ Լինելու է այն, ինչ Ալիեւը կհրամայի Փաշինյանին։

–Այս համատեքստում նա ժողովրդին նախապատրաստում է հանրաքվեի, ասաց, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ «Առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն, կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, 100 քառակուսի մետր մենք զիջենք, 100 քառակուսի մետր էլ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- ասել է նա։ Ինչպե՞ս ե գնահատում այս հայտարարությունը։

-Այո, այդ գործընթացի ընթացքում կարող է 100 քկմ մի կողմը զիջի, 100 քկմ՝ մյուս կողմը։ Կամ մի կողը զիջի 85 քկմ, մյուսը՝ 100 քկմ, բայց 85 քկմ-ն ավելի կարեւոր լինի, քան 100-ը։ Եվ դա հենց այն մոտեցումն է, որն առաջարկված է ԵԱՀԿ քարտուղարության մեթոդական ուղեցույցի մեջ, որի վրա մենք երեք տարին է՝ հղում ենք անել, որի մասին այս իշխանությունները չեն ուզում լսել։ Մհեր Գրիգորյանն էլ ասաց՝ այնտեղ մեզ համար ոչ նպաստավոր դրույթներ կան։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, հաշվի առնելով, որ այս 3-4 տարվա ընթացքում Փաշինյանը որեւէ հայամետ, ՀՀ շահերից բխող քայլ չի կատարել, որեւէ բանակցություն չի հաջողացրել, ինձ մոտ այն ողջամիտ կասկածն է առաջանում, որ Ալիեւը Փաշինյանից դարձյալ պահանջել է զիջումների գնալ, եւ Փաշինյանը, որպեսզի իր վրայից պատասխանատվությունը ցրի, որպեսզի պատասխանատվությունը դնի ժողովրդի ուսերին, կարող է անցկացնել այդ հանրաքվեն։ Եվ իր ցանկալի արդյունքները կորզելու համար դարձյալ կարող է մուրճը առնել ու ընկել մեր համայնքները, մարդկանց էլի մանիպուլացնել ու ասել՝ ես բերում եմ խաղաղություն։ Եթե հիմա չգնաք հանրաքվեի ու կողմ չքվեարկեք զիջմանը, վաղը կարող է պատերազմ լինել։ Հիշո՞ւմ եք՝ Ոսկեպարում ի՞նչ էր ասում, ասում էր՝ «խաղաղության» համար մի փոքր բան զիջենք։ Հիմա նույնը կարող է անել, ասել՝ ժողովուրդ, «խաղաղության» համար մի փոքր բան զիջեք, եւ դրանից հետո պատասխանատվությունը կգցի ժողովրդի վրա։ Իսկ թե ինչպես են իրենք անցկացրել ընտրությունները, վկան Հայաստանի ՏԻՄ ընտրություններն են, իրենց կողմից ԿԸՀ նախագահ նշանակելն է եւ վարչական ռեսուրսների անխնա օգտագործումը, ինչի մասին խոսում են նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

-Նիկոլ Փաշինյանը հիմա էլ «պատերազմ» է հայտարարել խաչքարերի դեմ։ Նա Սյունիքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասաց․ «Ուր գնում ենք, ասում են՝ եկեք խաչքար դնենք։ Եկեք ամենքի վզին էլ մի հատ խաչքար դնենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ էս երեխեքի վզերից խաչքարերը կախե՞նք, հա՞։ Ոչ, զոհվել են, որ ազատ ապրեն, կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է այսօր տեղի ունենում Հայաստանում»։ Սա հայ ժողովրդի ինքնության ու պատմության դեմ Փաշինյանի արշավի հերթական դրվա՞գն է։

-Եվ Փաշինյանը, եւ Ալիեւը ատելություն ունեն հայ ժողովրդի հանդեպ։ Իր ներսում արդեն կա այդ բացասական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, հիշեք, թե ինչ ձեւակերպումներ է արել իր գրքում։ Դրան գումարվում է Ալիեւի պարտադրանքը՝ մոռանալ մեր հաղթանակները, դրա համար իրենք դպրոցներից ու զորամասերից հանում են Փառքի անկյունները։ Ասում են՝ մոռացեք մեր ինքնությունը, եկեղեցին եւ խաչքարները մեր ինքնության մի մասն են։ Ես չեմ զարմանա, որ մի օր Նիկոլ Փաշինյանը փոխի Արարատի մարզի եւ արտգործնախարարի անունները։ Սա նույն համատեքստում է՝ մոռացեք խաչքարերը, մոռացեք պատմությունը, դա հին Հայաստան է, ոչ իրական Հայաստան է, այլ աշխարհաքաղաքական ուժերի կողմից պարտադրված Հայաստան է։ Իրական Հայաստանը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի հրամաններին ծնկաչոք ենթարկվելն է։ Ինքը փորձում է ժողովրդի հիշողությունից հանել մեր ժողովրդի հաղթանակները, փորձում է աղճատել մեր երեխաների հոգեբանությունը եւ մտածելակերպը։ Դա նշանակում է, որ հնարավորինս շուտ Փաշինյանին պետք է ուղարկել տուն կամ Բաքու՝ Ալիեւի տուն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company