ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ես իլյուզիա չունեմ, որ թշնամական համակարգի դեմ պայքարը 1-2 օրվա, մեկ շաբաթվա հարց է

20 Հունիս 2024

Անհայտ կայքում, անհայտ աղբյուրից ինչ-որ ձայնագրություններ են տարածվել ու մենք Հանրայինով պիտի քննարկենք, պիտի պաշտպանվեմ կամ փորձեմ պաշտպանել Գերասիմ Վարդանյանին առանց իմանալու՝ դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ, Վարդանյանի ձայնն այդտեղ կա՞, ինչքանո՞վ կա։ Խոսում ենք այն մարդու մասին, ով հիմա բանտում է, կալանքի տակ է, տեսակցությունները փակ են ու ինքը տեխնիկապես հնարավորություն չունի որևէ ձև մեկնաբանելու։ Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա խորը կասկած է հայտնել, որ այդ ձայնագրությունները իրական են և մոնտաժված չեն, ընդգծել, որ Դաշնակցության Հայաստանի հանրային կապերի գրասենյակը հենց այդ իսկության փաստին է արձագանքել։

«Այդ ձայնագրություններն ստեղծողները, դրանց տարածմանը կապ ունեցողները պիտի արժանան քրեաիրավական գնահատականի և քրեորեն պատժվեն։ Ես որևէ հիմք չունեմ հավատալու, որ դրանք իսկություն են, բայց մարդուն իրավունք չունեն ձայնագրելու։ Այդ ապօրինի ձայնագրությունները դատարանում որպես ապացույց չեն դիտարկվում, որովհետև մարդուն չեն կարող ապօրինի ձայնագրել ու հետո դա օգտագործել իր դեմ»։ Վարդանյանը անիմաստ է համարում Հանրայինով ինչ-որ ձայնագրություններ քննարկելը, երբ տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, սահմանազատման-գծման անվան տակ տարածքների հանձնում է տեղի ունենում առանց սահմանադրական նորմը պահպանելու, և ասում են, որ Տավուշում տեղի ունեցածը պետք է տեղի ունենա նաև Սյունիքում։

Պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքի, մարել-չմարելու և պառակտման մասին հարցին՝ Վարդանյանը նշել է, որ հիմք չունի մտածելու, որ այն պառակտված է։ «Ես ավելի կարևոր ելակետ ունեմ՝ այն շարժումը, որն իմ համար ձևակերպել է լրիվ, միանգամայն ընդունելի նպատակադրումներ, ներկայացրել է իր պահանջները, ստացել է հանրային լայն աջակցություն։ Հիմա հայտարարել է, որ վերադասավորման խնդիր ունի։ Ես այդտեղ ոչ միայն որևէ խնդիր չեմ տեսնում, այլ բա ո՞նց պիտի լիներ։ Մենք տարիներ շարունակ հայտարարում ենք, որ պայքարում ենք թշնամական համակարգի դեմ, ունի բազմաթիվ մեծ ռեսուրսներ և քո դեմ գործում է, իսկապես քեզ թիրախավորում է որպես թշնամի։ Ես իլյուզիա չունեմ, որ այդ համակարգի դեմ պայքարը մեկ օր, երկու օր, մեկ շաբաթվա հարց է» ,-հայտնել է ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ թե երկրի իշխանությունները թշնամակա՞ն համակարգ են, Վարդանյանն ընդգծել է․ «Երկրի իշխանությունները ինձ, արցախցիներին, դաշնակցականներին, իրենց դեմ պայքարողներին հռչակել են թշնամի։ Մեր դեմ խոսում են նույն հռետորիկայով, ինչ Ադրբեջանն է խոսում։ Մեր հետ վարվում են նույն կերպ, ոնց որ Ադրբեջանն է վարվում Ադրբեջանը՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի։ Այստեղ արդեն, իրենց և Ադրբեջանի գործողություններում՝ մեր նկատմամբ, որևէ տարընթերցում, տարաձայնություն չկա։ Հետևապես, եթե քո հետ վրավում են որպես թշնամի, ավելի լավ է ընդունես, որ այդպես էլ քեզ թիրապավորում են ու հասկանաս, թե ինչ համակարգի դեմ ես պայքարում։ Ինձ համար այս պայքարն ավարտ ունի միայն այն ժամանակ, երբ որ մենք կկարողնանաք դա ավարտին հասցնել, երբ որ կկարողանա Հայաստանում այս ամոթի ու խարանի էջը փոխվել։ Իսկ մինչ այդ բոլոր վերադասավորումները, մարտավարության փոփոխություններն ինձ համար միանգամայն ընդունելի և հասկանալի են»։

Խոսելով Շարժման ներկայացրած համերաշխության օրակարգի մասին՝ Վարդանյանը շեշտել է, որ հաշտություն ու համերաշխությունն պետք է լինի, բայց դա չի նշանակում, որ մարդիկ իրենց արածների համար պատասխանատվություն չպետք է կրեն։ «Տեղի է ունեցել պետական հանցագործություն։ Եթե հույս ունեն, որ դրա համար պատասխանատվություն չի լինելու, ապա հիասթափեցնեմ՝ դա վաղ թե ուշ լինելու է»։

Զրույցի առանցքային թեմաներից է եղել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը՝ իմպիչմենթը։ Վարդանյանը բացատրել է, որ իրենք օգտվել են իրենց այդ պահի ունեցած ռեսուրսից ու գործիքակազմից և հանդես են եկել ուղերձի նախագծի օրակարգով արտահերթ նիստ կազմակերպելու պահանջով, քանի որ հնարավոր չի եղել ապահովել իմպիչմենթի գործընթացն սկսելու համար հարկավոր նվազագույն ձայները։ Մանդատները վայր դնելու հարցին անդրադառնալով՝ Վարդանյանը վստահեցրել է՝ չկա այնպիսի օրենք, որով եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները, արտահերթ ընտրություններ կլինի։ «Արտահերթ ընտրությունների մի ճանապարհ կա։ Այդ մի օրենքն է նախատեսված՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում վարչապետ՝ ազգային ժողովով»։ Նա մատնանշել է ժամանակավոր կառավարության անհրաժեշտության մասին, որի ղեկավարը չի հավակնելու իշխանության և այդպիսով կերաշխավորի ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները։

Հաղորդման ընթացքում հնչել է նաև հարց առ այն, որ Շարժումն սկզբում այլ պահանջներ ուներ, իսկ հետո, Երևան հասնելուն պես փոխվեցին դրանք ու հնչեց Փաշինյանի հրաժարականի պահանջը։ «Լրիվ տրամաբանական է, որ Շարժումը, ժողովրդային մի շարժում պահանջի այն անհատի հրաժարականը, ով պատասխանատու է սահմանազատման-գծման ապօրինի գործընթացի համար։ Բա ո՞ւմ հրաժարականը պահանջեին, ի՞մ։ Սահմանազատումից-գծումից դժգոհ շարժումը, որը խնդիրների մասին մի ամիս բարձրաձայնել է, ասել է՝ կասեցրեք այս գործընթացը․ այն ոչ միայն չի կասեցվել, այլ արագացած տեմպերով շարունակվել է»։

Մանրամասն՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company