ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • Հայ դատ

ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ

21 Հունիս 2024

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունն ամբողջապես կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ամերիկյան օժանդակության շեշտակի ավելացման, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող միանգամից մի քանի բանաձևերի նախագծեր գտնվում են Կոնգրեսի երկու պալատներում համապատասխան օրենսդրաիրավական գործընթացի մեջ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային ներգրավմամբ, շարունակում է քաջալերել Կոնգրեսի անդամներին՝ հանդես գալու նոր նախաձեռնություններով և միանալու առկա նախաձեռնություններին։

Ասվածի շրջանակներում վերջին զարգացումները տեղի են ունեցել ամերիկյան Սենատում, որտեղ Սենատի զինվորական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդի և Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահ Շելդոն Ուայթհաուսի առաջնորդությամբ 20 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով շեշտակի մեծացնել արցախցիներին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխավորության պայմաններում ապահովել նրանց վերադարձի իրավունքի իրացումը։ Նամակում նաև կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ իրականացված պատերազմական հանցագործությունների համար։

Կոնգրեսական այս նախաձեռնությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Քանի որ ավելի քան 115․000 հայեր դեռևս վտանգի տակ են, որոնք բախվում են բնակարանների, սննդի, էներգիայի, աշխատանքի և բժշկական օգնության հասանելիության մարտահրավերների, մենք ողջունում ենք սենատորներ Ռիդի և Ուայթհաուսի, նրանց գործընկերների այս սկզբունքային կոչը։ Մենք պետք է տեսնենք, որ այս օգնությունը տրամադրվում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերին և ամերիկյան կայուն արշավին զուգահեռ` ապահովելու արցախահայերի անվտանգ վերադարձն իրենց բնիկ հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»:

Հունիսի 20-ին նախագահ Բայդենին ուղղված նամակում սենատորները շեշտել են․ «Մենք վերջերս ճանաչեցինք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի էթնիկ հայերի նկատմամբ հետապնդումները այլևս երբեք չկրկնվեն: Սա ներառում է Հայաստանին հավելյալ մարդասիրական և տնտեսական աջակցություն տրամադրելը, հայ-ամերիկյան կապերի ամրապնդումը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառումը մարդու իրավունքների ցանկացած խախտման համար»: Նամակում նաև նշված է՝ «Հայաստանում ներկայումս բնակվում են ավելի քան 115․000 փախստականներ, այդ թվում՝ 36․000 երեխաներ, որոնք բռնի տեղահանված են Ադրբեջանի կողմից։ Ենթադրվում է՝ Հայաստանը կարող է պահանջել մինչև 2 միլիարդ դոլար հավելյալ հրատապ մարդասիրական օգնություն՝ շարունակական ռեսուրսներ տրամադրելու փախստական բնակչությանը և ապահովելու հիմնական կարիքների բավարարումը։ Մինչ օրս ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է ընդամենը 15 միլիոն դոլար մարդասիրական օգնություն, որից միայն չնչին մասն է ուղղակիորեն հատկացվել փախստականներին։ Սենատորները Բայդենին նաև կոչ են արել խրախուսել միջազգային գործընկերներին՝ նույն կերպ արձագանքելու արցախցիների մարտահրավերներին:

Նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ։

Վերը ներկայացվածից զատ, ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է 2025թ․ֆիսկալ տարվա ԱՄՆ արտաքին օժանդակության ակտը, որտեղ ներկայացված օրենսդրական լրացումների երեք նախագծերը վերաբերում են արցախցիներին տրամադվող օժանդակության ծավալների մեծացմանը, Ադրբեջանին օժանդակության բացառմանը և ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն։
Հայանպաստ նախագծերը ներկայացվել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի, Նիկոլ Մալիոտակիսի, Դինա Տիտուսի, Մայք Լոյերի և Գուս Բիլիրակիսի կողմից։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նաև սատարում է մի նախագիծ, որը կհեշտացնի Կիպրոսին ամերիկյան պաշտպանական ապրանքների վաճառքի վերանայման գործընթացը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
21․ 06․ 2024թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company