ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Անընդունելի է Փաշինյանի հետ ընտրության գնալը

22 Հունիս 2024

Սա նրա համար չէ, որ Սրբազանին բերենք վարչապետ սարքենք, սա նրա համար չէ, որ Գառնիկ Դանիելյանը գա, ինչ-որ պաշտոն զբաղեցնի։ Ես ինքնաբավ մարդ եմ, իմ կյանքով սրանից առաջ էլ եմ ապրել, սրանից հետո էլ եմ պատրաստվում առհասարակ լրիվ ուրիշ բանով զբաղվել։ Իմ խնդիրը չէ, ոչ էլ Սրբազանի, սա բոլորիս խնդիրն է և բոլորիս սրտացավ մասնակցությունն ու աջակցությունը շատ կարևոր է։ Ունե՞նք անփորձություն, իհարկե ունենք։ Մեր հետևում չեն կանգնած աշխարհաքաղաքական կենտրոններ։ Հյուսիսից ու հարավից աջակցություն չունենք։ Այս մասին «Press Կենտրոն» հաղորդման ժամանակ նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա հաստատել է, որ ամեն ինչ իրենց պլանավորածի համաձայն չի ընթացել, որովհետև եթե այդպես լիներ, Փաշինյանն այսօր իշխանության չէր լինի։

Նա ներկայացրել է շարժման ձևավորման ու ընդլայնման ընթացքը։ Խոսելով մայիսի 9-ի մեծ հանրահավաքին մասնակցած մարդկանց մասին, Դանիելյանը հաստատեց, որ դրանց մեծ մասը պատրաստ չէին զանազան անհնազանդության ակցիաներ իրականացնել։ «Ակտիվ ակցիաների փուլում մենք զգացինք, որ այն խավը, որը պատրաստ է գալ հրապարակ և աջակցություն հայտնել, պատրաստ չէ ակցիաներ իրականացնել»։

Ըննդիմադիր պատգամավորն ուշադրություն հայտնեց ՔՊ-ական մի պատգամավորի այն հայտարարության վրա, որով սպառնում էր ժողովրդին, որ եթե ԱԺ ներխուժելու փորձ անեն, նրանց վրա կկրակեն։ Դանիելյանը դա համեմատեց 2018-ի հետ, երբ ներխուժում էին ռադիոտուն, բայց ոչ մեկը չկրակեց ու բռնության չենթարկեց։

Զրույցի ընթացքում Դանիելյանը խոսել է իմպիչմենթի գործընթացի մասին, պատասխանել պատգամավորական մանդատների օգտակար լինել-չլինելու և շարժման վրա ազդեցության մասին հարցին։

Խոսելով Շարժման վերադասավորման և նոր փուլ մտնելու մասին՝ Դանիելյանը մտահոգություն է հայտնել, որ երկարաժամկետ պայքարի դեպքում ռիսկերը նույնպես կարող են ավելանալ, հակաքարոզչությունը կարող է լայն թափ ստանալ, սակայն պետք է վերակազմակերպվել, որպեսզի ոլորտային խմբերն իրենց անելիքն իմանան ու շարունակեն պայքարը։

Շարման անդամները այցելելու են մարզեր, մասնավորապես՝ այն վայրեր, որտեղ վտանգները շատ են։ Դանիելյանի տեղեկություններով՝ Տիգրանաշենում ևս սկսվել են մտահոգիչ գործընթացներ։ «Այն, ինչը որ Կիրանցում է արվում, փորձում են իրականացնել նաև Տիգրանաշենում։ Այսինքն՝ գումարով․․․ Ես ենթադրում եմ՝ այն, ինչը որ իրենց հետ անում են՝ այս իշխանությունների հետ, իրենք նույն կերպ վերաբերվում են սահմանապահ գյուղերի հետ»։

Դանիելյանն անընդունելի է համարել Փաշինյանի հետ ընտրության գնալը, քանի որ նա ընդունակ է ամեն ինչի, սակայն նա պայքարի ընթացքում տարբեր գործընթացները չի բացառել, այդ թվում՝ վարչապետի ընդունելի թեկնածուով ու ուժերը մեկտեղելով ընտրություններին մասնակցությունը, բայց առանց Փաշինյանի։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company