ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անտեսելով Հայաստանի գոյութաբանական խնդիրները՝ Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին

25 Հունիս 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում որպես ժամանակավոր աշխատակիցներ։

Խմբին ուղղված իր ելույթի ժամանակ վարչապետը շեղվեց թեմայից և անիմաստ հայտարարություններ արեց Սփյուռքի մասին։ Նա ասաց, որ «…մեր պատմության մեծ մասում, Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ։ Կատարվող փոփոխությունը հետևյալն է. մենք ասում ենք, որ Սփյուռքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած պետություն, իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նկարագրված է, ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը։ Եթե այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը։ Սա ակնհայտ բան է։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ փոփոխությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ էական։ Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ նայել նաև հակադարձ տրամաբանությամբ։ Շատ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետությունն է ընկալվել որպես Սփյուռքի կառավարման դարձյալ օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք։ Ես ուզում եմ ասել, որ, իմ ընկալմամբ, սրան ևս պետք է վերջ տալ։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք դնում իր իրավազորության սահմաններից և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը դարձնում ենք ավելի խոցելի։ Մեր ռազմավարությունը, որի մասին ես խոսել եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, որը կապ ունի նաև սրա հետ, որ մենք կարող ենք գործել միայն այնտեղ, որտեղ մենք ունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու։

Մենք չենք կարող գործել այնտեղ, որտեղ մենք չունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու որպես պետություն։ Եվ ահա այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Ես նկարագրեցի, թե ինչը չպետք է լինի այնպես, ինչպես մենք պատկերացրել ենք։ Այսինքն, ես հասկանում եմ, որ իմ ասածի միջև որոշակի ճեղք է առաջանում, բայց ես այսօր պատրաստ չեմ նույնիսկ այդ ճեղքը լցնելու փորձ անել, որովհետև չեմ կարծում, որ դա իմ գործն է, կամ առնվազն միայն իմ գործն է։ Դա ավելի լայն քննարկումների անհրաժեշտություն ունի, և այդտեղ Հայաստանի Հանրապետությունը կամ ՀՀ պաշտոնյաները կարող են խոսք ունենալ, ասել ինչ-որ բան, բայց կարծում եմ, որ այս քննարկումները ավելի հանրային և ոչ պաշտոնական մակարդակի քննարկումներ են, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի և Սփյուռքի միջև նոր հարաբերությունները։ Նրանք այլևս այդպիսին չեն ու չեն լինելու։ Կարծում եմ, որ դա ակնհայտ է…»:

Դուք մենակ չեք, եթե ոչինչ չեք հասկացել Փաշինյանի խոսքերից: Խնդիրն այն է, որ նա միշտ խոսում է առանց նախապատրաստված տեքստի, ինչի պատճառով նա շեղվում է թեմայից և ասում բաներ, որոնք չէր նախատեսել ասել:
Փաշինյանն իր երկարաշունչ հայտարարության մեջ փորձել է հերքել ոչ մեկի մտքում գոյություն չունեցող այն միտքը, որ «Սփյուռքը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ»: Ոչ ոք դա չի ասել: Մենք միշտ դիտարկել ենք Սփյուռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնություն, ներդրումներ և մասնագիտական փորձառություն տրամադրելու համար։
Դրականն այն է, և ես գոհ եմ, որ Փաշինյանն ընդունում է՝ Հայաստանն իրավազորություն չունի միջամտելու Սփյուռքի ներքին գործերին: Նա մեծ դժվարություններ ունի կառավարելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, էլ չասած Սփյուռքի խնդիրների մասին, որոնց մասին նա ոչինչ չգիտի:

Այնուհետև Փաշինյանը նորից շեղվելով թեմայից, անդրադարձավ այն հարցին, թե «քանի հայ կա աշխարհում: Նա ասաց. «․․․․Կա մեկ այլ խնդիր. մենք միշտ չէ, որ մեծ նշանակություն ենք տալիս թվաբանությանը։

Վերջերս ինձ մոտ հարց ծագեց, անընդհատ ասում ենք՝ 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ։ Մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը, թե՞ չկա։ Համոզված եմ, որ չկա։ Ահա այստեղ նորից սրբացման ֆենոմենն է։ Այդ թիվը սուրբ է, հանկարծ չդիպչեք: Այն ոչ ավելանում է, ոչ պակասում։ Դուք չեք կարող փոխել այն: 10 միլիոն է։ Եթե մեկն ասի՝ 10 միլիոն չէ, 10 561 000 է, բոլորը կհարձակվեն նրա վրա ու կասեն՝ տգե՛տ, դիլետա՛նտ, դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է հաշվել և այլն։ Եթե մեկն ասի՝ չէ, 9 200 000 է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը։ Գրչի մի հարվածով 800 000 հայի ջնջեցիր։ Սա է մեր իրականությունը։ Սա մեր մասին է, բայց մենք պետք է խոսենք դրա մասին։ Եթե դրա մասին չխոսենք, ո՞րն է օգուտը»։

Վարչապետը սխալվում է, որ ոչ ոք չգիտի, թե քանի հայ կա աշխարհում: Նա կարող էր ստուգել Վիքիպեդիայի էջը՝ «Հայ բնակչությունը՝ ըստ երկրների», որը ներկայացնում է 107 երկրների հայերի թիվը: Կան բազմաթիվ այլ աղբյուրներ, որոնք տալիս են աշխարհի հայերի թիվը: Քանի որ ոչ ոք չի հաշվել աշխարհի յուրաքանչյուր հային, բնականաբար, 10 միլիոնը մոտավոր հաշվարկ է:

Եթե այս հարցը իսկապես հետաքրքրում է վարչապետին, ապա նա պետք է հանձնարարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին համաշխարհային հետազոտություն իրականացնել և կազմել աշխարհի հայերի ավելի ճշգրիտ թիվը:

Ես նաև առաջարկում եմ, որ վարչապետի օգնականները գրեն նրա ելույթները, որպեսզի նա կարողանա կարդալ գրավոր տեքստից և չշեղվի այն ամենի մեջ, ինչ գալիս է նրա մտքին տվյալ պահին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company