ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • ԱԶԴ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ վեցերորդ համարը

25 Հունիս 2024

Հունիսի 25-ից համացանցային էջին է «Դրօշակի» 2024 թվականի 6-րդ համարը: Բնականաբար համարի ասելիքի առանցքում հայ ժողովրդի համար ճակատագրական իրադարձություններն են ̀ իշխանությունների վարած կործանարար քաղաքականությունը, Հայաստանում ընթացք առած Սրբազան պայքարը, նրա գրանցած արդյունքներն ու շարժման ապագայի խնդիրները: Այս թեմային է նվիրված համարի Առաջնորդողը, իսկ Անի Մելքոնյանը անդրադառնում է դավաճան իշխանությունների օրոք Հայաստանում սկիզբ առած ազատագրական պայքարի անցած ճանապարհին, այդ ճանապարհի տարբեր հանգրվաններին:

Քաղաքագետներ Վարդան Հակոբյանի և Սարգիս Սարգսյանի հոդվածները ընդգրկուն վերլուծություններ են ներկայումս աշխարհում տեղի ունեցող գլոբալիստական և հակագլոբալիստական հոսանքների մեծ բախման մասին և այդ բախման կենտրոնում, երկրի բախտախնդիր իշխանությունների մեղքով հայտնված, Հայաստանի վտանգված ճակատագրին:

Իրանագետ Լիանա Պետրոսյանը ներկայացնում է ներկա օրերում Ադրբեջանում տեղի ունեցող շիայական մեծամասնության նկատմամբ իրականացվող լայնածավալ հալածանքների ու ճնշումների պատկերը: Իրանագետ Նարե Գևորգյանն էլ հարևան Իրանում հունիսի 28-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախօրեին ներկայացնում է այս գործընթացը և այն վեց թեկնածուներին, որոնցից մեկն արդեն մյուս շաբաթ կղեկավարի մեզ դրացի ու բարեկամ երկիրը:

125 տարի առաջ հունիսի մեկին (նոր տոմարով 13-ին) է ծնվել հայ արձակի անկրկնելի վարպետ Ակսել Բակունցը: Եղերաբախտ գրողի ապրած կյանքի ու ստեղծագործական ճանապարհի սեղմ, միաժամանակ մանրակրկիտ տարեգրությունն է ներկայացնում գրականագետ Դավիթ Գասպարյանը: Սա հեղինակի և «Դրօշակի» հարգանքի համեստ տուրքն է հայ արձակը գեղարվեստական նոր բարձունքներ դուրս բերած մեծ հայորդու հիշատակին:

Անցած տարին հոբելյանական էր «Սփյուռքի» ամենանշանավոր գրական պարբերականներից մեկի «Բագին» ամսագրի համար: Թե ինչ դիտանկյունից է Բագինի վաստակը արժևորում մշակութաբան Մովսես Ծիրանին հուշում է հոդվածի համար ընտրված վերնագիրը. «Բագինի» 60-ամեակի առիթով. «Բագինը» եւ Խորհրդային Հայաստանի մտաւորականութիւնը»: Որպես այդ ժամանակի և շոշափվող իրադարձությունների գործուն դերակատար հեղինակը մանրամասնում է հատկապես «Բագինի» և հայաստանյան մտավորականության կապը խորհրդային երկաթյա վարագույրների պայմաններում:

ՀՅԴ պաշտոնաթերթում այս անգամ զգալի տեղ գրաված մշակութային հատվածի ուշագրավ նյութերի շարքից է նաև գրող, հրապարակախոս և ճարտարապետ Վրեժ-Արմենի կողմից Աշոտ Գրիգորյանի
«ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՆԽԱՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ» հետաքրքրական գրքի ներկայացումը հայ ընթերցողին, ոլորտով հետաքրքրվող լայն շրջանակներին: Այս դեպքում գրքի վերնագիրը հուշում է, թե ինչի մասին է մասնագիտական իմացությամբ և մատչելի ձևով մեզ ներկայացվող հոդվածը: Այնպես, որ դարձյալ զերծ մնալով ավելորդ մանրամասնումներից «Դրօշակի» ընթերցողին հրավիրում ենք հանդիպման պաշտոնաթերթի նոր հրատարակության հետ:

«Դրօշակ»ի 2024թ վեցերորդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

«Դրօշակ» թիվ 6, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախ

Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հե

11 Մարտ 2026
Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամա

Իրանի հանգուցյալ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահա

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company