ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Իրանի նոր նախագահը թուրք չէ․ Էրդողանի արտահայտությունը պատմական խեղաթյուրում է

08 Հուլիս 2024

«Իրանի արտաքին քաղաքական անատոմիան բոլորիս պարզ է, հիմնական ռազմավարությունը և այդ ռազմավարությունից բխած քաղաքականությունը ճշտվում են կարմիր գծերով՝ երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի միջոցով։ Ավանդաբար նախագահն ու արտգործնախարարը տնօրինում և իրականացնում են այդ ռազմավարությունը, և այդ իմաստով հիմնական փոփոխություններ չեմ կարծում, որ տեղի կունենան։ Մարտավարական մակարդակում, միգուցե, որոշ փոփոխությունների ականատես լինենք, արտաքին քաղաքական ռազմավարական ուղղությամբ որևէ փոփոխություն չի կարելի սպասել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու, ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարեն Խանլարյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ Իրանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք կառավարման համակարգում ի՞նչ փոփոխություններ են հնարավոր։

Դիտարկմանը, որ Էրդողանը հայտարարել է՝ «Մասուդ Փեզեշքիանն իրականում թուրք է», և հարցին, թե՝ Իրան-Հայաստան փոխհարաբերության վրա ինչպե՞ս կանդրադառնա Իրանի նոր նախախգահի, այսպես ասած, արմատներով թուրք լինելը, Կարեն Խանլարյանը նշեց․

«Պատմական խեղաթյուրում է դա․ Իրանում չկան թուրքեր, կամ շատ քիչ, աննշան թվով թուրքեր կան, Իրանում կան ատրպատականցիներ, այսինքն՝ Ատրպատականի պատմական երկրամասից, Իրանի հյուսիս-արևմտյան մասերից սերված ժողովրդի մասին է խոսքը, որոնք պատմական համապատասխան ժամանակաշրջանում՝ 16-րդ, 17-րդ դարերում թուրքախոս են դարձել, այսինքն՝ երբ Ատրպատականը գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության ներքո արգելվել էր պարսկերեն խոսելը, ով խոսում էր պարսկերեն, լեզուն կտրում էին, սա հրաման էր սուլթանի կողմից և այդ պատճառով այդ երկրամասի ժողվուրդն աստիճանաբար դարձավ թուրքախոս, բայց՝ չդարձավ թուրք, նրանք թուրք չեն և թուրքական ծագում չունեն։ Այնպես որ, Էրդողանի հայտարարությունը պատմական իրողության հետ աղերս չունի»,- ասաց Կարեն Խանլարյանը։

Նրա խոսքով՝ Իրանի նոր նախագահ Փեզեշքիանն ինքնահաստատման նպատակով էլ կփորձի զարկ տալ Հայաստան-Իրան փոխհարաբերությանը, որպեսզի ապացուցի, որ ինքը չի շարժվում թուրքիզմի կամ պանթուրքիզմի մղումներով, ինչպես՝ Էրդողանն ու մյուսներն են հայտարարում․ «Փեզեշքիանը կփորփձի ինքնահաստատման հարցով նորարարություններ բերել Իրան-Հայաստան փոխյահարաբերության մեջ, որն ինքնին լավ է, և դրան զուգահեռ, բնականաբար, կողջունի Հայաստանի Հանրապետության որոշ նախաձեռնություներ՝ «Խաղաղության խաչմերուկ» և այլն»,-ասաց Կարեն Խանլարյանը։

Ինչ վերաբերվում է «Սյունիքի միջանցքի» թեմային, Իրանի խորհրդարանի նախկին պատգամավորը վստահեցրեց, որ այդ հարցում Իրանի դիրքորոշումը հստակ է, կարմիր գծեր ասվածն անփոփոխ է, նույնիսկ, նոր նախագահի պաշտոնավարման օրոք։ Ըստ նրա՝ փոփոխություն հնարավոր է նախագահի խոսույթում՝ «միջանցք» բառը «տրանսպորտային հաղորդակցության» փոխարինելու առումով։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company