Հանուն սեփական իշխանությունը պահելու՝ Փաշինյանը պատրաստ է ցանկացած զիջման
17 Հուլիս 2024
Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։
Հարցազրույցի շրջանակներում Արթուր Խաչատրյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի ձգձգման պատճառների, իշխանության և ընդդիմության վարկանիշի, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Արթուր Խաչատրյանը նշել է, որ հանրությունն ի սկզբանե «Հայաստան» դաշինքից չափազանցված սպասելիքներ է ունեցել։ «Հանրությունը «Հայաստան» դաշինքից ունեցել է չափազանցված սպասումներ, և հիմա չափազանցված սպասումների չիրականացումը բերել է որոշակի դժգոհության, չեմ բացառում։ Այլընտրանքը, ով ուզում է լսել, լսում է, մենք այլընտրանք ներկայացնում ենք ամբողջ ծավալով»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտել է, որ եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները, ապա դա չի հանգեցնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ Սահմանադրությունում նման ձևակերպում չկա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
