ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայո՞ց, Թէ՞ Հայաստանի Պատմութիւն

17 Հուլիս 2024

Վեց տարիներէ ի վեր կատարուող յայտարարութիւններուն եւ անոնց յաջորդած դէպքերուն հետեւելով կարելի է մտածել, որ ականատես ենք մանրամասնօրէն մշակուած ծրագիրի մը գործադրութեան: Այդ ծրագիրը նախ վերջնականօրէն լուծարումն է Հայ դատին, կարելի նեղ սահմաններու մէջ Հայաստանի Հանրապետութեան մը գոյառումը, որ կը մերուի շրջապատի թուրք-իսլամական աշխարհին, որ կը հրաժարի իր պատմական անցեալէն ու կը խզէ կապերը Հայոց ցեղասպանութեան հետեւանք սփիւռքէն: Հակառակ դէպքերու յաջորդականութեան յամառ տրամաբանութեան, չեմ կրցած հաւատալ, որ հայ մարդիկ կարող են նման ծրագիրի մը հետեւողական գործադրողները ըլլալ: Ծրագիրը վստահաբար օտարամուտ է, հաւանաբար արեւմտեան արտադրութեամբ, թուրք-ազրպէյճանական ներշնչումով եւ նոյնիսկ ռուսական համամտութեամբ:

Գունաւոր յեղափոխութիւններու տարբերակով մը իշխանութեան տիրացած խմբակ մը, մանրամասնօրէն նախածրագրուած միջոցներով, հաւաքներ, քայլարշաւներ, օրուան իշխանութիւնները պախարակող ամբաստանութիւններ, ականջալուր բայց կեղծ առաջադրանքներով, միաժամանակ պատերազմով եւ քննադատողները հալածելով, դուրսէն ֆինանսաւորուած տեսակաւոր կազմակերպութիւններն ու «հիմնադրամները» յաջողեցան ստեղծել ժողովրդային անտարբերութեան, կուրացած համախոհութեան մթնոլորտ մը: Իրողութիւնները ցոյց կու տան դժբախտաբար, որ այո՛, հայ մարդիկ կրնան նման հակահայ ծրագիրի մը ջատագով եւ խանդավառ գործադրող ըլլալ:

Հակահայ ծրագիրի բացայայտման ու ժողովրդային մերժումի պայմաններուն տակ իսկ կը շարունակուի անոր անշեղ գործադրութիւնը: Գլխաւոր գործադրողը, որ ցանկացած հարցի մասին ունի կարծիք ու համոզում, որ միաժամանակ իմաստասէր է, պատմաբան, բանասէր, գիտնական ու արհեստագէտ, գաղափարներ կը յայտնէ հանրային գործունէութեան բոլոր բնագաւառներուն մասին: Վերջինը կը վերաբերի Հայոց պատմութեան: Ըստ Նիկոլ Փաշինեանի, Հայոց պատմութեան միջոցով մինչեւ հիմա դասաւանդուած է հայոց ստրկութեան պատմութիւնը, երբեմն կարճատեւ անկախութեան դրուագներով: Այժմ, Հայոց պատմութիւնը փոխարինելով Հայաստանի պատմութեամբ, պիտի դասաւանդուի պետականութեան պատմութիւնը: Հայրենիք-Հայաստան-պետութիւն շփոթէն ետք, ասիկա բնական զարգացում է: Պատմական Հայաստան թերեւս անցեալին գոյութիւն ունեցած է, այնպէս ինչպէս Ասորեստան գոյութիւն ունեցած է. այժմ երկուքն ալ գոյութիւն չունին, թաղուած են պատմական անցեալին մէջ: Այժմ գոյութիւն ունի Հայաստանի Հանրապետութիւնը, որուն սահմանները զիջելով կ՛որոշենք այժմ, որ ոչ միայն հայկական պետութիւնն է, այլ նաեւ հայերու վերջնական հայրենիքը: Անցեալը անցած է, ու անոր մասին խօսիլը աւելորդ ժամավաճառութիւն է. այժմ գոյութիւն ունի իրական Հայաստանը, որ միակ ճշմարիտն է:

Այս տեսութիւնը դատապարտուեցաւ պատմաբաններու կողմէ, որոնք դիտել տուին, որ Հայոց բառը գրաբար Հայքին սեռական հոլովն է, ու Հայոց պատմութիւն կը նշանակէ հայքերու (Մեծ Հայք, Փոքր Հայք եւ այլն) պատմութիւն: Իսկ այժմ, հոն ուր հայ կայ, որ ինքզինք հայ ազգին մաս կը համարէ, հայ ժողովուրդի պատմութեան, այժմ իրականացող պատմութեան դերակատար է: Կարելի՞ է Հայաստանի Հանրապետութեան փոքր տարածքը շփոթել ամբողջական Հայաստանի հետ, այնտեղ ապրող հայութիւնը շփոթել ամբողջական հայութեան հետ ու դպրոցական երեխաներուն սորվեցնել պատմութիւն մը, որ ըստ երեւոյթին սկիզբ առած է վեց տարի առաջ, շնորհիւ… «Թաւշեայ յեղափոխութեան»:

Սրբազան պայքարը կը շարունակուի: Իշխանութեան փոփոխութիւնը անհրաժեշտութիւն է, եթէ չենք ուզեր, չենք ընդունիր աղճատել հայ, Հայաստան, ազգ, պետութիւն հասկացողութիւնները ու վերածուիլ թրքական աշխարհին մէջ ժամանակաւորապէս գոյատեւող անորոշ հաւաքականութեան մը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կանգնած ենք Հայաստանի Հանրապետությունը

Հետընտրական քաղաքական զարգացումները, հասարակության ներսում առկա բաժանարար գծեր

17 Հունիս 2026
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համ

16 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է

Այսօր, հունիսի 16 -ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյ

16 Հունիս 2026
Ընտրությունների արդյունքում արձանագրվա

«Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյան

15 Հունիս 2026
Ընդդիմության բողոքի ցույց եւ Կենտրոնակ

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողվն արտակարգ նիստ էր գումարել՝ հրապ

15 Հունիս 2026
6 քաղաքական ուժերի համատեղ հայտարարութ

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստե

14 Հունիս 2026
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company