ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Մարիա Գաբրիէլեան ընտրուեցաւ Սուրիոյ Խորհրդարանի երեսփոխան

18 Հուլիս 2024

Սուրիոյ խորհրդարանական ընտրութիւններու դատական բարձրագոյն յանձնաժողովը քիչ առաջ, մամլոյ ասուլիսի մը ընթացքին, լրատուամիջոցներու ներկայութեան յայտարարեց խորհրդարանի ընտրուած 250 երեսփոխաններու անունները։

Սուրիոյ Խորհրդարանի երեսփոխան ընտրուեցաւ, Հալէպէն, ազգի միասնական թեկնածու Մարիա Մանուկ (Գաբրիէլեան)։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ ԵՐԵՍՓՈԽԱՆ ՄԱՐԻԱ ՄԱՆՈՒԿԻ (ԳԱԲՐԻԷԼԵԱՆ)

ՄԱՐԻԱ ՄԱՆՈՒԿ (ԳԱԲՐԻԷԼԵԱՆ)

Ծնած է Հալէպ:

Ա.-ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Նախակրթարանի ուսումը ստացած է Ազգային Զաւարեան Վարժարանէն, իսկ միջնակարգն ու Երկրորդականը Ազգ.Քարէն Եփփէ Ճեմարանէն:
Վկայուած է Հալէպի Պետական Համալսարանի իրաւաբանական ճիւղէն, Դամասկոսի Պետական Համալսարանի լրագրական ճիւղէն, Հալէպի Պետական Համալսարանի բժշկական ուսումնարանէն (տարրալուծարան մասնագիտութեամբ), Համազգայինի Հայագիտական քառամեայ հիմնարկէն, Երեւանի Պետական Համալսարանի Հայոց Պատմութեան հիմնահարցերու բաժանմունքէն:

Բ.-ՊԱՐԳԵՒՆԵՐ, ԳՆԱՀԱՏԱԳՐԵՐ, ԳՈՎԱՍԱՆԱԳՐԵՐ

-Յաջորդաբար 2009-ին եւ 2010-ին պարգեւատրուած է Դամասկոսի Պետական Համալսարանի կողմէ՝ որպէս գերազանց ուսանող:
-2014-ին պարգեւատրուած է Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի Խնամակալութեան եւ տնօրէնութեան կողմէ՝ որպէս օրինակելի ուսուցիչ:
-2016-ին ՝՝Գերազանց՝՝ գնահատականով ստացած է փաստաբանի գիտական կոչումը:
-2016-ին պարգեւատրուած է ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմէ, որպէս ՝՝Մայրենիի պաշտպան՝՝:
-2016-ին պատւոյ գիրով գնահատուած է ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմէ որպէս հայերէնաւանդ ուսուցիչ:
-2018-ին գովասանագիր ստացած է Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի խնամակալութեան եւ տնօրէնութեան կողմէ վարժարանի հիմնադրութեան 70 ամեակի առթիւ բարձր գնահատելի լեզուով, ոճով ու մատուցման եղանակով մատուցած բանախօսութեան համար:

-2021-ին պարգեւատրուած է Հալէպի Արաբական Աւետարանական Եկեղեցւոյ կողմէ «ՄՈԶԱՅԻՔ» նախաձեռնութեան յաջողութեան մէջ ունեցած ներդրումին համար:
-2022-ին պարգեւատրուած է ՀՀ Հալէպի Մարդասիրական խումբին կողմէ համագործակցութեան եւ աջակցութեան համար:
-2024-ին պարգեւատրուած է Սուրիոյ Հայ Աւետարանական համայնքապետին կողմէ առ ի երախտագիտութիւն Հայ Աւետարանական Բեթէլ եկեղեցիի եւ վարժարանի 100 ամեակին նուիրուած բանախօսութեան համար:
-Մատուցած ծառայութիւններուն համար պարգեւատրուած է նաեւ Հ.Մ.Ը.Մ.-ի Սկ.խորհուրդին եւ Ռատիօ Երազի տնօրէնութեան ու անձնակազմին կողմէ:

Գ.-ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆՆԵՐ

I.-ԿՐԹԱԿԱՆ ԲՆԱԳԱՒԱՌ

Որպէս հայերէնաւանդ ուսուցիչ պաշտօնավարած է Ազգ.Հայկազեան Վարժարանէն, Ազգ. Ք.Ե.Ճեմարանէն եւ Լ.Նաճարեան Գ.Կիւլպէնկեան Կեդրոնական Վարժարանէն ներս:
Դասախօս է Համազգայինի Հայագիտական հիմնարկէն ներս:
Դասատու է Հալէպի պետական համալսարանի լեզուներու բարձրագոյն ուսումնակեդրոնին մէջ:

II.-ԼՐԱԳՐԱԿԱՆ ԲՆԱԳԱՒԱՌ
-Եղած է Երկիր Մետիա հեռուստակայանի Սուրիոյ գրասենեակի ներկայացուցիչ:
-Հայաստանի Հանրային հեռուստակայանի Սուրիոյ թղթակից:
-՝՝Գանձասար՝՝ շաբաթաթերթի աշխատակից:
-Երեք տարի խմբագրած է ՝՝Ծիլեր՝՝ Ա.Ք.Ե.Ճեմարանի աշակերտական պարբերաթերթը:
-Մաս կազմած Ա.Ք.Ե.Ճ.-ի Շրջ.Միութեան հրատարակած ՝՝Շաւիղ՝՝ պարբերաթերթի խմբագրակազմին:
-Երեք տարի խմբագրած է ՝՝Գանձասար՝՝ի ուսանողական էջը:
-Հայկազեան Վարժարանի տնօրէնութեան հետ հրատարակած է վարժարանի ՝՝ԱՇԽԱՏԱՆՔ՝՝ աշակերտական թերթը:
-Յօդուածներ ունի «Դրօշակ»ին, «Ազդակ»ին եւ «Խորան»ին մէջ:

III.-ԱՅԼ ԲՆԱԳԱՒԱՌՆԵՐ

-Սեփականատէրերէն ու հիմնադիրներէն է ՝՝Լուսնակ՝՝ մանկապատանեկան դաստիարակչական տպագիր խաղերու:
-Խորհրդաժողովներու կամ ժողովրդային ձեռնարկներու մասնակցած եւ դասախօսութիւններ կամ բանախօսութիւններ մատուցած է Հայաստանի, Թեհրանի, Կիպրոսի եւ Պէյրութի մէջ:
-Անդամ է Հալէպի Փաստաբաններու Արհ.Միութեան:
-2018-ին ընտրուած է Հալէպի նահանգային խորհուրդի անդամ:
-2012-2018 Եղած է Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Մարմինի բանբեր:
-2019-2024 եղած է Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական խորհուրդի անդամ:
-Կը զբաղի փաստաբանութեամբ սեփական գրասենեակով:

Դ.-ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Անդամակցած եւ գործուն մասնակցութիւն բերած է.
-Քրիստափոր Ուսանողական Միութեան:
-Հ.Մ.Ը.Մ.-ի Սկաուտական բաժնին:
-Հալէպի Հայ Համալսարանական Միութեան:
-Սուրիոյ Համալսարաականներու Շրջանաւարտից Միութեան:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողո

Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվ

31 Մայիս 2025
Խմբագրական. Զուիցերիական Նախաձեռնութիւ

Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ Զուիցերիոյ մէջ առնուած նախաձեռնութիւնները

31 Մայիս 2025
Հայաստանի Հանրապետութեան 107-ամեակին ն

Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բ

30 Մայիս 2025
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ մայիսի 30-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հա

30 Մայիս 2025
«Թևանիկ»-ը շարունակում է պատերազմ ու զ

Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակ

30 Մայիս 2025
Մեր առջեւ դրած ենք մեր անկախ պետականու

ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տ. Խաչատուրեանի եզրափակիչ խօսքը Բրբէնքի Մայիս 28ի տօն

30 Մայիս 2025
Վերադարձ լինելու է․․․եւ դա միֆ չէ

Մայիսի 29-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր Արցախի Հանրապետու

30 Մայիս 2025
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ. Հայաստ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, երեքշաբթի, 27 մայիս 2025-ի

30 Մայիս 2025
ՀՅԴ ԶՈՄ-ի 120-Ամեակին Հանդիսութեան Լու

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութիւնը կիրակի, 25 մայիս 2025-ին, երեկոյեան ժամը 8:

30 Մայիս 2025
Առաջին Հանրապետությունից Խորհրդային Հ

Վերջին ժամանակների գիտաքաղաքական և պատմագիտական գրականության մեջ, Հայոց պատմու

29 Մայիս 2025
Մայիսյան հաղթանակների ուրացման արշավը

Վերջին մեկ դարում մայիսը հայոց պատմության մեջ նշանավորվել է, որպես հաղթանակներ

29 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրո

29 Մայիս 2025
Մենք հող չունինք տալու, մենք հող ունին

«Հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»...Հայաստանի անկախ

29 Մայիս 2025
ԶՈՄ-ը Դաշնակցութեան յեղափոխական մտածող

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

29 Մայիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հաղթանակները հպ

Մայիսը ավանդաբար տոնական է եղել մեզ համար, հպարտություն են ներշնչել այս ամսին

29 Մայիս 2025
Միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջի

Այսօր, Մայիսի 28-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր միջոցառումն

28 Մայիս 2025
Պարտությունը կարող է շրջվել հաղթանակի,

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

28 Մայիս 2025
Յայտարարութիւն ՀՅԴ Գանատայի Կեդրոնակա

107 տարի առաջ, այսօր, հայ ժողովուրդը իր սեփական ուժով որոշեց իր ճակատագիրը։

28 Մայիս 2025
Մայիսի 28-ը պահելու հրամայականի առջեւ

Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մ

28 Մայիս 2025
Փաշինյանի ասածներն անհայրենիք, անսրբու

Մայիսի 28-ը ապացուցեց երբ որ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, կա վճռականո

28 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company