ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արդյոք Փաշինյանը պե՞տք է մեկնի Բաքու Ալիևի հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովին

31 Հուլիս 2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հուլիսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես հրավիրվել է Բաքվում նոյեմբերի 11-22-ը կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային համաժողովին (COP29): Հաջիևն ասաց, որ հրավերն Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի կողմից ուղարկվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Թեև ՄԱԿ-ի բոլոր անդամներն ավտոմատ կերպով հրավիրվում են, Հաջիևն այնպես ներկայացրեց, կարծես Ադրբեջանը հատուկ բարեհաճություն է արել Հայաստանին՝ հրավերը որակելով որպես «բարի կամքի դրսևորում և ներառական մոտեցում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»: Հաջիևը հավելել է. «Հիմա ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն»։

Հայաստանի պաշտոնյաները դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել հրավերին։ Նրանք երկու խուսափողական մեկնաբանություն են արել․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն ասաց՝ «նման այց նախատեսված չէ վարչապետի աշխատանքային օրակարգում», իսկ ՀՀ արտգործնախարարի խոսնակը լրագրողներին ասաց, որ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»։

Բաքուն պնդում է, որ այդ առիթով 70-80 հազար զբոսաշրջիկ կայցելի Բաքու։ Սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն հազարավոր լրագրողներ, միջազգային բնապահպանական կազմակերպությունների պատվիրակներ, տարբեր կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և տասնյակ պետությունների ղեկավարներ ամբողջ աշխարհից: Աշխարհի 198 երկիր ստորագրել է Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիան։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որում բացահայտվում էր, որ Կլիմայի համաժողովը հյուրընկալող Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի վետոյի իրավունքը չկիրառելու դիմաց Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ ռազմագերիներին, որոնք պահվում էին Բաքվի բանտերում, իսկ Հայաստանն իր հերթին ազատ կարձակի երկու ադրբեջանցի զինվորներին, որոնք գերի էին ընկել Հայաստանի սահմանը հատելուց և հայ քաղաքացուն սպանելուց հետո։ Բացի այդ, Ադրբեջանը համաձայնել է աջակցել Հայաստանի թեկնածությանը Արևելյան Եվրոպայի խմբի՝ COP29-ի բյուրոյի կազմում: Այն ժամանակ ես գրեցի, որ նախագահ Ալիևն այնքան է տարված Բաքվում այս հեղինակավոր միջազգային համաժողովի անցկացնելու գաղափարով, որ Հայաստանը պետք է պնդեր, որ Ադրբեջանը ազատ արձակի 2020 թվականի պատերազմից հետո Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր պահվող Արցախի ութ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Վերջին ամիսներին մի քանի միջազգային հավաքների ժամանակ նախագահ Ալիևը հոխորտացել է, որ Ադրբեջանը հյուրընկալում է COP29 համաժողովը՝ դա վերագրելով «իր երկրի նկատմամբ միջազգային հարգանքի աճով՝ երկուսուկես ամիս անց» նրա կողմից Արցախի բռնազավթումից և էթնիկ զտումներից հետո։ «COP29-ը նախագահելը և այս միջոցառման անցկացումը Բաքվում վառ օրինակ են այն մեծ վստահության, որ միջազգային հանրությունը տածում է մեր երկրի նկատմամբ։ Գրեթե 200 երկիր միաձայն պաշտպանել է մեր թեկնածությունը», պարծեցել է Ալիևը։

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Փաշինյանը Բաքվում կայանալիք COP29 համաժողովին մասնակցելու Ադրբեջանի հրավերին կանդրադառնա օգոստոսին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյաները ակնարկել են, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում Փաշինյանն և Ալիևը հնարավոր է, որ նախնական համաձայնագիր ստորագրեն, որը նախանշում է վերջնական խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները: Հաջիևը գովազդում է «COP զինադադարի» գաղափարը՝ համաժողովի ընթացքում դադարեցնելու բոլոր ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում՝ նման «Օլիմպիական զինադադարի» հայեցակարգին՝ խթանելու Ադրբեջանի կեղծ իմիջը որպես խաղաղարար։ Մայիսի վերջին նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը նշել է, որ համաժողովը կարող է լավ հնարավորություն լինել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը համաձայն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել մինչեւ նոյեմբեր: Այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 19-ին նախազգուշացրեց, որ «Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ նոյեմբերին Բաքվում COP29 գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը վիժեցնելու համար՝ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա սանձազերծելու նպատակով»։

Հայտնի չէ, թե օգոստոսին ինչ է հայտարարելու Փաշինյանը՝ նոյեմբերին կայանալիք Բաքվի համաժողովին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Սակայն, իմ կարծիքով, Փաշինյանը պետք է խուսափի Հայաստանի հաշվին համաշխարհային լսարանի առաջ բոնուսային միավորներ ձեռք բերելու Ալիևի ստեղծած ծուղակն ընկնելուց՝ ցուցադրելով Փաշինյանի կամ նրա ներկայացուցչի մասնակցությունը Բաքվի համաժողովին։ Սա լուրջ ձեռքբերում կլինի Ալիևի համար՝ հանդես գալով որպես խաղաղարար, միաժամանակ շարունակելով հաճախակի սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին և մեծացնելով Հայաստանից զիջումների իր պահանջները: Ավելին, խաղաղության պայմանագրի քողի տակ թղթի տակ ստորագրելը չի խոչընդոտիԱլիևին Հայաստանի վրա հետագա հարձակումներից:

Կարծում եմ, որ ոչ մի հայ պաշտոնյա չպետք է նույնիսկ մտածի Բաքու մեկնելու մասին, քանի դեռ Ադրբեջանը պահում է տասնյակ հայ ռազմագերիների և 2021 թվականից բռնազավթել է Հայաստանի Հանրապետության որոշ հատվածները: Առանց Ադրբեջանի կողմից բոլոր հայ բանտարկյալներին նախապես ազատ արձակելու և Հայաստանի տարածքներից դուրս գալու, ոչ մի հայ պաշտոնյա չպետք է գնա Ադրբեջան և ոչ էլ որևէ հանդիպում ունենա կամ բանակցություն վարի Բաքվի հետ:
Նվազ ցանկալի այլընտրանք կլինի, որ Փաշինյանը կամ նրա ներկայացուցիչը մեկնի Բաքու և պահանջի ելույթ ունենալ 198 երկրների միջազգային համաժողովում՝ դատապարտելով Ադրբեջանի բազմիցս սպառնալիքները ներխուժելու Հայաստան, Արցախի բռնազավթումը, 120 հազար արցախահայերի էթնիկ զտումները, միջազգային երաշխիքներով նրանց վերադարձը իրենց պապենական հայրենիք մերժումը, բոլոր հայ ռազմագերիներին չազատելը և ադրբեջանական զորքերը Հայաստանից դուրս չբերելը։

Այնուամենայնիվ, մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը կարող է վերջին պահին հրաժարվել իր խոստումից՝ թույլ չտալով Հայաստանի ներկայացուցչին ելույթ ունենալ համաժողովում: Հայաստանի համար շատ ավելի լավ տարբերակ կլիներ հրաժարվել համաժողովին մասնակցելուց, քանի դեռ Ադրբեջանը չի ազատել հայ ռազմագերիներին և իր զորքերը դուրս չի բերել Հայաստանից համաժողովից առաջ:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company