ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • ԱԶԴ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ յոթերորդ համարը

31 Հուլիս 2024

«Դրօշակ»ի 2024 թ. հուլիսի համարն ընթերցողն այսօրվանից կարող է գտնել համացանցում: Պաշտոնաթերթի հերթական համարի առանցքում դարձյալ հայության և Հայաստանի տագնապալի ներկան է և մտահոգիչ հեռանկարը: «Հայ դատ» խորագրի ներքո այս թեմային անդրադարձ է քաղաքագետ Մարի Հովհաննիսյանի «Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձի և թուրք ժխտողների հռետորաբանության նմանությունները» հոդվածը: Հոդվածի խորագիրը հուշում է, թե ինչի մասին է այն, իսկ մեր կողմից ավելացնենք միայն, որ հեղինակն ասելիքը հիմնավորում է կոնկրետ օրինակներով և փաստարկներով:

«Դրօշակ»ն այս անգամ ներկայացնում է նաև ազգային անվտանգության խնդիրների մասնագետ Արփի Աբրահամյանի իրավաքաղաքական բնույթի երկու հոդվածները: Հոդվածներից առաջինում հեղինակը գրում է այն մասին, թե ազգային անվտանգության առումով, ինչպես և հայոց պետականության դեմ ուղղված ինչպիսի վտանգներ է պարունակում իշխանության նախաձեռնած նոր սահմանադրության ընդունման գաղափարը: Ըստ էության, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պարտադրված այս պահանջն ուղղված է հայոց ինքնիշխանության, ազգային ինքնության և ռազմավարական հիմնասյուների դեմ:

Հեղինակի հաջորդ հոդվածը նվիրված է վերջին շրջանում իշխանության կողմից շրջանառության դրված Եվրամիությանը անդամակցելու հարցին: Փորձելով սին խանդավառության քողածածկույթ ստեղծել այս անորոշ ծրագրի շուրջ՝ իշխանությունը փորձում է դրա ետևում իրականացնել թշնամուն հերթական տարածքային զիջումների դավադրությունը:

«Դրօշակ»ի այս համարում պատմաբան և քաղաքագետ Վահե Սարգսյանը սկսել է հետաքրքիր հոդվածաշարի հրապարակումը հետևյալ խորագրի ներքո. «Ռուս-վրացական հարաբերություններն այցագրային եւ հաղորդակցության ոլորտներում»:

Կոնկրետ խնդիրների տեսանկյունից Վ. Սարգսյանը հոդվածաշարում անդրադառնում է ռուս-վրացական հարաբերությունների վերջին տասնամյակների հոլովույթին, ներկայացնելով տվյալ գործընթացի հետ առնչվող բազմաթիվ հետաքրքրական տեղեկություններ:

Տարածաշրջանի խորապատկերին Թեհրանի «Ալիք» պաշտոնաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը վերլուծում է, արտահերթ նախագահական ընտրություններից հետո ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ Իսլամական դրացի հանրապետության արտաքին ռազմավարական դիրքորոշումներում, մասնավորապես Հայաստան-Իրան փոխհարաբերությունների ոլորտում:

«Դրօշակ»ի սույն համարում տեղ են գտել նաև սոցիալ-տնտեսական, բնապահպանական և այլ բնույթի հետաքրքրական նյութեր:

«Դրօշակ»ի 2024թ յոթերորդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

«Դրօշակ» թիվ 7, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company