ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մե՛ր Կամուրջէն Դիտուած

02 Օգոստոս 2024

Աշխարհահռչակ է Արթըր Միլըրի (1915-2005) «Կամուրջէն դիտուած» («A View from the Bridge») թատերախաղը, որ հոգեբանական բարդ կացութիւններ եւ ընտանեկան վատառողջ վիճակներ կը ներկայացնէ. միտք բանին այն է, թէ խիստ կարեւոր ու առաջնահերթ է ընտանեկան օճախներ զգաստ պահելը, երբեք չկաշկանդել զաւակներուն ազատութիւնը: Թատերախաղը կը պատկերէ Նիւ Եորքի Պրուքլին կամուրջին մօտ ապրող ընտանիքի մը պատմութիւնը:

Պրուքլինն ու Նիւ Եորքը ձգենք իրենց տեղը եւ երթանք այդ վիթխարի կամուրջէն հազարաւոր մղոններ հեռու՝ Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանին, Արաքս գետին վրայ կառուցուած Մարգարայի կամուրջ (աւելի ծանօթ իբրեւ Մարգարա-Ալիճան անցման կէտ, որուն նորոգութեան համար Հայաստանի կառավարութիւնը հսկայական գումար ծախսած է), հոն՝ ուր իրենց հինգերորդ հանդիպումը ունեցան երկու երկիրներուն կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչները։

Նախընթաց՝ չորրորդ հանդիպումը տեղի ունեցած էր տարի մը առաջ, Դանուբ գետի ափին, Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի մէջ։ Երկու հանդիպումները իրարմէ բաժնող ժամանակի հեռաւորութիւնը, ըսենք՝ յապաղումը, ցուցանիշ է եւ վկայութիւն, թէ արդար է քաղաքական ոլորտին մէջ շրջան ընող ու «քլիշէ» դարձած ենթադրութիւնը, այսինքն՝ սովորականին նման, միօրեայ այս հանդիպումը անպտուղ ընթացքի մը նորագոյն հանգրուանն է, պարզապէս «փրոթոքոլային» տեսակցութիւն մը: Ի դէպ, հանդիպումը տեղի ունեցաւ երկու մասով, առաջինը՝ Հայաստանի հողին, իսկ երկրորդը՝ Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանի հողին վրայ: Հայաստանի ներկայացուցիչը արդեօք իր ոտքին տակ զգա՞ց հողին այն ուժը, որ դարեր առաջ զգացած էր Արշակ թագաւորը…
Միլըրի «Կամուրջէն դիտուած» գործին մէջ, պատմութիւնը Իտալիայէն ժամանած ընտանիքի մը յարկին տակ ստեղծուած կացութիւնն էր, ամերիկեան հալոցին՝ «մելթինկ փոթ»-ին մէջ։ Իսկ մենք Յուլիս 30-ին Մարգարայի կամուրջէն դիտեցինք Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանի եւ թուրք դեսպան Սերտար Քըլըչի հանդիպումները, որոնց նպատակն է իբրեւ, թէ կանոնաւորել երկու երկիրներուն յարաբերութիւնները։

Այս հանդիպումը զուգադիպեցաւ այլ տեսակցութիւններու, որոնք գրեթէ նոյն ժամերուն տեղի ունեցան Հայաստանի իշխանաւորին մասնակցութեամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուտ Փեզեշքիանի երդման արարողութեան ներկայ ըլլալու նպատակով Թեհրան ժամանած էր, հանդիպումներ ունեցաւ նախագահին ու Իրանի գերագոյն հոգեւոր պետ Այաթոլլա Սայետ Ալի Խամենէիի հետ: Վերջինը շեշտած է, որ Իրան «Զանգեզուրի միջանցք»-ը վնասաբեր կը նկատէ: «Զանգեզուրի միջանցք»-ին մասին շեշտադրում կատարած է նաեւ Քըլըչ, սակայն բոլորովին այլ տեսլականով…։

Պէտք չէ կասկածիլ, որ Քըլըչի համար նոյնքան հրատապ եւ խիստ կարեւոր թեմա էր Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեանի Կիպրոս այցելութիւնը եւ երկու երկիրներուն միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեան օրակարգին եւ տարածաշրջանային հարցերու արծարծումը:

Մարգարայի կամուրջին երկու ծայրամասերուն տեղի ունեցած հանդիպումներուն, օրակարգի կարեւորագոյն (հրապարակուած) նիւթը եղած է երկաթուղիի սահմանային անցակէտն ու յատկապէս դիւանագիտական-պաշտօնական անձնագիր ունեցողներու երթեւեկի դիւրացումը։ Հոս ալ բառերու վրայ խաղալու վիճակ կ’երեւի: Սկզբնապէս կ’ըսուէր, որ կը քննարկուէր «երրորդ երկիրներու քաղաքացիներու երթեւեկի կարելիութիւնը», հիմա կը խօսուի դիւանագէտներու մասին. նախկինէն տարօրինակ նահա՞նջ մը արդեօք, զո՞վ խաբելու եւ ի՞նչ պատրանք ստեղծելու դիտաւորութեամբ:

Յստակ է, թէ Անգարա կը փորձէ ամէն գնով իր ծրագիրները իրականացնել եւ ապա միայն ստորագրել համաձայնագրեր, եթէ մեր հասկցած ձեւով Հայաստան մնայ։ Թրքական կողմը կրկին ու կրկին շեշտած է, որ ՈՒՆԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ, որոնց գումարը՝ սկսելու համար՝ Պաքուի պահանջածներուն լրացումն է, սկսելով Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութենէն, մինչեւ «Զանգեզուրի միջանցք»-ի բացում՝ դէպի Նախիջեւան, այսինքն համաթուրանական մայրուղիի ստեղծում։ Ազերիները ունին նաեւ պահանջներու ամբողջ ցանկ մը՝ Հայաստանէն «ազերիապատկան» հողամասերու իւրացում, մեծ թիւով ազերիներու «իրենց պատմական հայրենիքը՝ Արեւմտեան Ատրպէյճան վերադարձի իրաւունք» եւ անշուշտ… Հայաստանի ոչնչացում, ինչպէս կը դիտէին Արցախի ճակատագիրը…: Անգարա այս փուլին նման պահանջներ չի բարձրաձայներ, այդ դերը վստահած է Պաքուի, որուն հետ իբրեւ թէ, ըստ որոշ հայ մեկնաբաններու, տարակարծութիւններ կը ծագին:

Հանդիպման աւարտին լոյս տեսած յայտարարութիւններէն ո՛չ մէկ յստակ եզրակացութիւն կարելի է հանել։ Քըլըչի աչքով՝ «կառուցողական» էր, Ռուբինեանի համար՝ «լաւ», իսկ Կովկասեան բարձրաւանդակի Եւրոմիութեան յատուկ պատուիրակ Թոյվօ Քլաարի ակնոցով՝ «կարեւոր»։

ՄԵՐ ԿԱՄՈՒՐՋԷՆ ԴԻՏՈՒԱԾ այս «կառուցողական», «լաւ» եւ «կարեւոր» նկատուած հանդիպումներու շարքը արդեօք որքա՞ն պիտի շարունակուի, յիշեցնելով Սամուէլ Պեքէթի (1906-1989) «Սպասելով Կոտոյին» («Waiting for Godot») գործը, որ անհեթեթի թատրոնին մէկ փառաւո՜ր գլուխ գործոցն է:

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company