ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ճանապարհը մեկն է՝ շարունակել աշխատել մարդկանց հետ, դուրս գալ փողոց

02 Օգոստոս 2024

Հուլիսի վերջին տասնօրյակում աշխատանքային այցերով Բելգիայում, Բրյուսելում, Նիդեռլանդներում եղած ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պնդում է՝ իր հանդիպումները ևս մեկ անգամ վերահաստատում են՝ Հայաստանի միջազգային գործընկերներին շատ դժվար է բացատրել, թե ինչպե՞ս է ստացվում, որ երկրին պատերազմ և պարտություն բերած իշխանությունը նորից վերընտրվում է։

«Դժբախտություն, պատերազմ, մահ բերած իշխանությունն ինչպե՞ս է կարողանում մնալ. սա դրսի մեր գործընկերներից շատերի համար անհասկանալի է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ խոշոր հաշվով այս հարցի պատասխանը գտնելը դժվար է հայաստանյան իրական ընդդիմության համար, որն իր բոլոր ռեսուրսներով 4 տարի շարունակ փորձում է երկիրն ազատել այս իշխանությունից։

«Պայքարում ենք, եթե կարողանայինք ժողովրդի լայն հատվածներին բացատրել, թե ի՞նչ է մեզ սպասվում, այսօր այս իրավիճակում չէինք լինի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով՝ ընդդիմության համար պայքարի վերջնանպատակին հասնել չի հաջողվում, որովհետև իշխանությունը մի կողմից՝ հայ ժողովրդի կարողանում է խաբել և մոլորեցնել խաղաղության մասին կեղծ լոզունգներով՝ զուգահեռաբար Հայաստանին բերելով տարածքային կորուստներ, մյուս կողմից՝ ընդդիմության դեմ տեղեկատվական ահաբեկչական գործողությունների է դիմում։

«Մեկ օրում հերոսին դարձնում են դավաճան և հակառակը. մենք սրան հակակշռող համակարգեր դեռ չենք կարողացել ստեղծել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Ըստ Սաղաթելյանի՝ այս ու այլ հարցերում արձանագրած թերացումներից ընդդիմությունը լուրջ հետևություններ է արել ու եկել ավելի արդյունավետ աշխատելու հրամայականին։

«Ճանապարհը մեկն է՝ շարունակել աշխատել մարդկանց հետ, դուրս գալ փողոց և ազատվել սրանցից՝ երկիրը դուրս բերելով այս իրավիճակից։ Այս պահին գոյություն ունի շարժում, որի առաջնորդ Բագրատ Սրբազանը խոսել է այն մասին, թե ինչ են պատրաստվում անել։ Առաջիկայում շատ ավելի կոնկրետ բաներ կասվեն»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաղթելյանը պայքարից դժգոհող և խորհրադարանական ընդդիմության աշխատանքը քննատատող քաղգործիչների համար ևս մեկ անգամ կրկնեց՝ զուր են պահանջում ընդդիմությունից վայր դնել մանդատները, որովհետև այդ պարագայում արտահերթ ընտրության անցկացումը երաշխավորված չի լինելու, ավելին՝ Փաշինյանը կարող է արտահերթ ընտրություն նշանակել բացառապես իրեն հարմար ժամկետում։

«Այնպես որ, Փաշինյանին է ձեռնտու, որ խորհրդարանում չլինի այս ընդդիմությունը։ Ասվածը, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ մենք մեր մանդատները վայր չենք դնելու։ Մի քանի ամիս առաջ ես ՀՅԴ-ի անունից հայտարարել եմ՝ Դաշնակցությունը չի՛ լինի այն խորհրդարանում, որը կվավերացնի Հայաստանի կապիտուլյացիայի պայմանագիրը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Վերջինիս փոխանցմամբ՝ խորհրդարանական ընդդիմության քննադատները քննադատելու փոխարեն՝ պետք է նպաստեն, որպեսզի ձևավորվի տեղեկատվական այնպիսի համակարգ, որը կհակակշռի այս իշխանության տեղեկատվական ահաբեկչությանը, ինչն էլ իր հերթին՝ կնպաստի ավելի բազմամարդ փողոցային պայքար ունենալուն։

«Նորերից որևէ մեկին մեր գրասենյակի պադվալում չեմ պահում։ Եթե ամեն մեծ-մեծ խոսացող 100 մարդ կարողանար հավաքել, շատ ավելի հեշտ կլիներ։ Բազկաթոռի վրա նստած չենք, մեր գործընկերները հայտնվել են բանտում, մինչդեռ, բազմոցին նստածներն ասում են՝ հարմար ընդդիմություն ենք, պետք է փոխել։ Ասել ու նորից կրկնում եմ՝ այս խորհրդարանական ընդդիմությանը փոխելու ամենահեշտ տարբերակն այդ ընդդիմությունից ավելի արդյունավետ աշխատելն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company