ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Անորոշություն ու տագնապ՝ Տավուշի սահմանամերձ գյուղերում․ թշնամին նոր ճանապարհի պռնկին է

03 Օգոստոս 2024

«Տրամաբանական բախում» չէր, որ Հայաստանի ամենապաշտպանված առաջնագիծը կազմաքանդվեց ու թշնամուն զիջվեցին ռազմավարական նշանակության դիրքեր, բայց «տրամաբանական» բախում է, որ զորամասերին մոտեցող ճանապարհին փոս կա։ Սա, իհարկե, փաշինյանական տրամաբանությունն է։ Ասֆալտ փռելու քարոզչական կտերով ժողովրդին մանիպուլացնող իշխանության ղեկավարն այսօր  Տավուշում հայտարարել է, թե «զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված խնդիր ունենք», որ երկու օր առաջ չնախատեսված կերպով երրորդ բանակային կորպուսի շտաբ  է մտել ու պատկերացնու՞մ եք,  «մուտքի հենց դիմաց 1 մետրը 2 մետրի վրա փոս էր»։ Սա Փաշինյանը համարում է «տրամաբանության բախում»։

Տավուշում նա ծանոթանում էր 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին՝ Դիլիջանում ու Իջեւանում բեմադրված հանդիպումներով ու ֆոտոսեսիաներով։ Շշուկներ կան, որ Փաշինյանը երկու մասի բաժանված Կիրանց ու Բերքաբեր էլ է այցելելու։ Գրել ենք, որ Բերքաբերում նրանից պատրաստվում են պահանջել՝ ապահովել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող շուրջ 900 հեկտար հողերը, իսկ Կիրանցում, որի մի մասը նա թշնամուն հանձնեց ու կիսեց գյուղը, հույս ունեն՝ գոնե սեպտեմբերին ընդառաջ դպրոցի ճակատագիրը հստակեցնել։

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վստահ է՝ Ադրբեջանը ոչինչ հետ չի տալու, իսկ Փաշինյանը գյուղեր է այցելում մեկ նպատակով՝ փորձել մարդկանց կրկին մոլորեցնել։

«Այսպես կոչված  սահմանազատման գործընթացի արդյունքում նա կարողացել է մարդկանց մի մասի հարցը փողով լուծել, մյուս մասը շարունակում է հրաժարվել գումարից։ 7 հոգի Կիրանցում գումար չեն վերցրել, չեն գնացել այդ քայլին։ Մարդիկ մտավախություն ունեն, թե սեպտեմբերին ինչպե՞ս են դպրոց ուղարկելու երեխաներին։ Գյուղում տագնապի, անորոշության ու վախի մթնոլորտը կա։ Այդ այցով նա փորձելու է ժողովրդին համոզել, թե նորմալ է ամեն ինչ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը։

Տավուշի գյուղերում միակողմանի զիջումներից հետո արտագաղթի ալիք է բարձրացել։ Ով հնարավորություն ունի, թողնում է գյուղը, իր ապագան այլեւս այնտեղ չի պատկերացնում։ Այդ պայմաններում, Փաշինյանը խնդիր ունի ցույց տալ, թե կյանքը սահմանամերձ գյուղերում շարունակվում է, խնդիրներ չկան ու այն, ինչ արվում է՝ ի բարօրություն ժողովրդի է։

«Նոր ճանապարհը կբացի, ցույց կտա, թե ճանապարհ կա։ Երկաթյա թիթեղներ է դրել, պատ շարել․․․ Մարզում դպրոց-մանկապարտեզների հետ կապված շինարարական աշխատանքներ կան, գնում է, այնտեղ պատկերներ ստանում, թե ժողովու՛րդ, տեսեք՝ ծրագրեր կան, բայց հասարակության առողջ մտածող հատվածը, որը հասկանում է, թե ինչ  կատարվում, գիտակցում է, որ այս ամենը կեղծիք է։ Խոսում են, որ  COP19-ից հետո պատերազմ է լինելու, Ադրբեջանը հարձակվելու է։ Այդ հարձակման  ուղղություններից մեկը կարող է Տավուշը լինել։ Ադրբեջանի համար հիմա իդեալական պայմաններ է ստեղծվել՝ ադրբեջանցիներին նոր կառուցվող ճանապարհից մետր էլ չի բաժանում, նրանք ցանկացած պահի կարող են գործողություն անել, ճանապարհը ամբողջությամբ վերահսկելի է։ Մեր  լեզվով ասած՝ ճանապարհի պռնկին կանգնած են», -ասում է պատգամավորը։

Իրավիճակով պայմանավորված անորոշությունը նաեւ մարզի գործարարներին է համակել, նվազել է տնտեսական ակտիվությունը։ Գառնիկ Դանիելյանն ասում է՝ վախենում են ներդրումներ կատարել, որովհետեւ հասկանում են՝ ցանկացած պահի ճանապարհը կարող է փակվել, կարող է ի հայտ գալ այս պահին սառեցված Ոսկեպարի ճանապարհի հարցը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company