ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Փոթորիկներ, Լիբանանեան Նաւն Ու Պէյրութի Չխաղաղող Նաւահանգիստը

05 Օգոստոս 2024

Պէյրութի նաւահանգիստի պայթումի 4-րդ տարելիցը տխուր յիշատակներ արթնցուց ոչ միայն մարդկային իմաստով, այլ նաեւ քաղաքացիական ու պետական: Պայթումի պատճառահետեւանքային երեսներու առարկայական քննութեան բացակայութիւնը, պատասխանատուներու նկատմամբ առ այսօր շարունակուող ամենաթողութիւնը եւ մանաւանդ կանխարգելիչ միջոցառումներու որդեգրման նպատակով որեւէ քայլ չառնելու երեւոյթը մեղմ ըսելաձեւով հեռանկարը մթագնած կը պահեն:

Այս գործողութիւնները անհրաժեշտ էին նոր մեկնարկ ապահովելու համար: Ծով ունեցող երկրի գլխաւոր նաւահանգիստին աւերուած մնալը բարացուցական է: Չորս տարիէ ի վեր չեն բանիր գլխաւոր նաւահանգիստին հիմնական կառուցուածքն ու ենթակառուցուածքները: Կը գործեն այլընտրանքներ մասնակիօրէն, մինչ աւերուած կը շարունակէ մնալ երկրի մը խորհրդանիշ նկատուող գլխաւոր եկամտաբեր հաստատութիւնը:

Նաւահանգիստի վերակառուցման մեկնարկի անտեսանելիութիւնը անշուշտ ունի քաղաքական բացատրութիւններ, որոնք ներլիբանանեան սահմաններու մէջ չեն: Լիբանանի վերականգնումի ազդանշանը դեռ չ՛երեւիր: Այլապէս, օտար ընկերութիւններ շատ արագ պատուէր կը ստանան ներկայացնելու վերանորոգման իրենց ծրագիրները, շրջանառութեան մէջ կը դրուին սեփականաշնորհման նախագիծեր, թէկուզ ձեւական աճուրդներ եւ նուազուրդներ կը կազմակերպուին գործը ստանձնելու, եւ շինարարութիւնը թափ կը հաւաքէ արագօրէն: Երբ պահը հասուննայ կամ կանաչ լոյսերը վառին:

Ծովային սահմանազատման համաձայնութեամբ կը թուէր, որ այդ պահը սկսած է մօտենալ: Հիմա ցամաքային սահմանազատումի մասին կ՛արծարծուի: Նոյն պատուիրակը մագոգային այցելութիւններով կ՛առաջադրէ 1701-ը, կը խօսի ուժերու հայելային յետքաշման, միջանկեալ գօտիի ստեղծման մասին:

Խնդիրները փոխկապակցուած են սակայն: Եթէ «երկու պետութիւն»-ը միջազգային օրակարգի վերածելու քաղաքականութիւն կը նշմարուի, ապա ծովային սահմանազատումէն ետք ցամաքային սահմանազատումի գործընթացի անցումը անհրաժեշտ կը նկատուի: Մինչեւ հոն հասնիլը սակայն ցնցումներ տեղի կ՛ունենան:

Տարածաշրջանին մէջ ռազմական հրաբուխներու փոխկապակցուածութիւնը աւելի պարզ կը դառնայ այս ձեւով: Տեղական հրդեհներ` Կազայէն հարաւային Լիբանան, Կարմիր ծովէն Իրաք բազմակէտային թիրախային սահմանափակ պատերազմական գործողութիւններու համապատկեր մըն էր, որ կը շարունակուէր մինչեւ Պէյրութի Հարաւային արուարձաններուն մէջ եղած հրթիռակոծումը եւ ընդամէնը ժամեր անց Թեհրանի գործողութիւնը:

Հակադարձելու սպառնալիքները առաստաղի նոր աստիճանաչափ գրանցեցին: Ցաւոտ եւ ուժգին պատասխաններու խոստումները հասկցուցին, որ այլ տարածքներու վրայ կիրարկուած գործողութիւնները կրնան տեղափոխուիլ կողմերու տարածքներ` ռազմախաղի կանոնները հիմնովին փոխելու հեռանկարով:

Սպառնալիքներուն յաջորդեցին Լիբանանի օդակայան հասնող եւ այնտեղէն մեկնող բազմաթիւ թռիչքներու առկախումը, չեղարկումը եւ օտարերկրեայ դեսպանութիւններու հաղորդագրութիւնները իրենց քաղաքացիներուն թելադրելու, որ անյապաղ լքեն լիբանանեան տարածքները: Անոնց հետեւեցան կարգ մը դեսպանատուներու անձնակազմերու տարհանման գործողութիւնները:

Յառաջիկայ ժամերն ու օրերը կանխատեսելի չեն: Մեծ հարցականը կը մնայ նոյնը` հակահարուածները որքան ալ տարողունակ եւ ուժգին ըլլան, ռազմական բախումնային այս «բանակցութիւնները» կը վերածե՞ն ծաւալային պատերազմի, թէ՞ կողմերը կը վերադառնան թիրախայինին եւ սահմանափակին:

Յիշելը օգտակար է թերեւս, որ այս վերջին մագլցումին նախորդած էին Կազայի մէջ զինադուլի հաստատման համար ճնշումներ, որպէսզի կողմերը յայտնեն իրենց համաձայնութիւնը: Յատկապէս իսրայէլեան կողմը: Կոլանի հրթիռակոծումին առիթով Թել Աւիւը մեղադրանքներ հնչեցուց եւ փոխեց ընթացքին ուղղութիւնը:

Որեւէ զինադուլի հաստատման կը յաջորդեն երկխօսութիւն, բանակցութիւններ, որոնք դրականի պարագային կը յանգին համաձայնութիւններու: Նոյնպէս կը նախորդեն ցնցումներ, բախումներ,թէժացումներ, գուցէ նաեւ ռազմական ընդհարումներու կանոններու ժամանակաւոր փոփոխութիւններ:

Փոթորիկներէ անցնող լիբանանեան նաւը դեռ չի տեսներ Պէյրութի խաղաղ նաւահանգիստը: Տեսանելիութիւնը պայմանաւորուած է նաւահանգիստի վերանորոգման աշխատանքներու մեկնարկով: Անիկա իր հերթին` աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ հանգամանքներով:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company