ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ

06 Օգոստոս 2024

Մեր նպատակն է «Հանուն հայրենիքի» շարժումը վերածել համազգայինի։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշել է, որ Շարժումը ինչ-որ չափով հաջողություններ գրանցեց այն առումով, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանում կարող է նման իրավիճակ ստեղծվել։

«Շատերն ասում էին, որ հասարակությունը պասիվ է և փողոց դուրս չի գա։ Բայց մարդիկ դուրս եկան, թեև մենք չկարողացանք հավաքել անհրաժեշտ կրիտիկական զանգվածը, որը կստիպեր իշխանություններին հրաժարական տալ։ Հիմա մարդկանց հետ շփվելիս փորձում ենք նրանց հնարավորինս ներգրավել պայքարի մեջ։ Մեր խնդիրն է լինել ավելի համոզիչ և հերքել Շարժման շուրջ ձևավորվող առասպելներն ու կեղծիքները»,- նշել է նա։

Դանիելյանը միաժամանակ մատնանշել է տարբեր միջազգային կազմակերպությունների և երկրների հետ աշխատելու կարևորությունը, որպեսզի հալածանքների կիրառման հարցում իշխանությունների վրա ճնշում գործադրվի։

Պատգամավորը հայտարարեց հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ խորհրդարանում հատուկ միջոցների կիրառման հարցով քննչական հանձնաժողով ստեղծելու մասին։

«Միևնույն ժամանակ, իշխանությունները կարող են դեմ լինել նման հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ իրենք չեն կարողանա պատասխանել հարցերին»,- եզրափակել է նա։

Անդրադառնալով Կիրանցի նոր ճանապարհին հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպին, Գառնիկ Դանիելյանը պնդել է, որ միջադեպ տեղի է ունեցել։ Նա հերքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը, թե միջադեպ չի եղել։

«Գյուղացիներից շատերը խոսել են հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպի մասին։

Ադրբեջանը դիմում է մանր սադրանքների՝ ցույց տալով, որ հայ ժողովրդի հետ խաղաղ գոյակցելու ցանկություն չունի»,- նշել է Դանիելյանը։ Նրա գնահատմամբ՝ Տավուշում ոչ թե սահմանազատում է իրականացվել, այլ միակողմանի զիջում:

«Հայկական տարածքների հանձնման դիմաց Ադրբեջանը ոչինչ չզիջեց: Բերքարբերում քաղաքացիները ստորագրահավաք են սկսել 900 հա տարածքի հարցով, որը Փաշինյանը խոստացել է վերադարձնել նրանց, սակայն չի վերադարձել։

Ավելին, Ադրբեջանը Տավուշում տարածքներ ստանալուց հետո նոր պահանջներ է առաջ քաշում՝ նոր տարածքների տեսքով, Հայաստանի ադրբեջանցիներով բնակեցում և այլն»,- ընդգծել է պատգամավորը։

Նա նշել է, որ այս դեպքերի հետնապատկերում Փաշինյանը գալիս է Տավուշ ու դժգոհություն հայտնում, որ մարդիկ գանգատվում են ստեղծված իրավիճակից։

«Փաշինյանը պրոբլեմ չի համարում, որ Հայաստանի տարածքը հանձնեց թշնամուն: Նույնը նա ասում էր Արցախի մասին՝ առաջարկելով «դրանից պրոբլեմ չստեղծել»։

Միևնույն ժամանակ, Տավուշի բնակչությունը լրջորեն մտահոգված է, քանի որ չի կարող զբաղվել գյուղատնտեսությամբ, ինչը կարող է ժողովրդագրական խնդիրներ ստեղծել բնակչության արտահոսքի առումով։ Անապահով մթնոլորտն ազդում է նաև պոտենցիալ ներդրումների վրա, քանի որ ներդրողները մտահոգված են, որ Կիրանց տանող ճանապարհը Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել։

Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Նման պայմաններում իշխանություններն արձակուրդ են վերցնում ու հեծանիվ քշում։ Նման պահվածքը շոկ է առաջացնում»,- եզրափակել է պատգամավորը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company