ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքիան 544 միլիոն դոլար է հատկացրել օտար երկրներում իր համայնքների աշխուժացման համար

07 Օգոստոս 2024

Երկու ամիս առաջ ես վերլուծական էի գրել՝ «Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը» վերնագրով։ Դրա հիմքում Աբդուլլահ Բոզքուրտի՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփյուռքի ներգրավվածությունը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» հոդվածն էր, որը հրապարակվել էր Nordic Monitor կայքում։

Անցյալ շաբաթ Բոզքուրտը հրապարակեց հաջորդ հոդվածը՝ «Թուրքիան պատրաստվում է ուժեղացնել իր միջամտությունը այլ երկրների ներքին գործերին՝ օգտագործելով թուրքական սփյուռքը» վերնագրով։ Այն լրացուցիչ մանրամասներ է ներկայացնում թուրքական կառավարության ջանքերի մասին՝արտերկրում գտնվող իր քաղաքացիների միջոցով ներկայացուցչական խմբեր ստեղծելու համար: Ի հակադրություն դրա, Հայաստանը վանում է իր Սփյուռքը՝ ճեղքեր ստեղծելով և արգելելով նրանցից ոմանց մուտքը հայրենիք: Հաշվի առնելով այն լուրջ ճգնաժամը, որում գտնվում է Հայաստանը, նրա կառավարությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի գրավի արտասահմանում գտնվող հայրենակիցներին՝ այցելելու իրենց հայրենիքը, ներդրումներ կատարելու երկրում և փոխանցելու իրենց գիտելիքներն ու հմտությունները: Սփյուռքը Հայաստանի համար արժեքավոր ակտիվ է, այլ ոչ թե «կթու կով»։

Հզոր թուրքական պետությունը, որն արտասահմանում գտնվող իր քաղաքացիների օգնության կարիքն ամենևին չունի, սնուցում և հզորացնում է իր սփյուռքը: Թուրքիայի կառավարությունը 544.2 միլիոն դոլար բյուջե է հատկացրել 2024-28 թվականների համար սփյուռքի իր գործակալությանը՝ Արտերկրում գտնվող թուրքերի և հարակից համայնքների նախագահությանը (թուրքերեն՝YTB-ին): Նրա ռազմավարական ծրագիրն է` «խրախուսել ավելի ամուր հավատարմություն թուրքական սփյուռքի մարդկանց կողմից Թուրքիայի նկատմամբ՝ Էրդողանի կառավարության ֆինանսական և այլ աջակցության մեծացման միջոցով»։

Բոզքուրտը բացատրել է, որ Թուրքիայի կառավարության իսկական նպատակն է «ավելի մեծ ազդեցություն գործադրել եվրոպական երկրների ներքին քաղաքականության վրա՝ ակտիվորեն աջակցելով թուրքական և մահմեդական համայնքներին իրենց քաղաքական ներգրավվածության մեջ, ինչպես հայտնել է կառավարության սփյուռքի գործակալության ղեկավարը խորհրդարանական հանձնաժողովի առջև վկայություն տալու ժամանակ»: YTB-ի ղեկավար Աբդուլլահ Էրենը հուլիսի 17-ին թուրքական խորհրդարանում ասել է, որ «կարող է ավելին բացահայտել դռնփակ նիստում, որտեղից իր մեկնաբանությունների արձանագրությունը չի հրապարակվի»:

Էրենի գաղտնիության պատճառը այն է, որ YTB-ին «աջակցում են թուրքական գործակալությունները, որոնք աշխատում են սփյուռքի խմբերի հետ, ինչպիսիք են թուրքական հետախուզական կազմակերպությունը (MIT), Արտաքին ծառայությունը, «Մաարիֆ» հիմնադրամը, Կրոնական գործերի տնօրենությունը (Diyanet), Յունուս Էմրեի ինստիտուտը և Թուրքիայի համագործակցության ու զարգացման գործակալությունը»: Նպատակն է՝«ավելի շատ թուրքամետ քաղաքական գործիչներ տեղավորել արտերկրի քաղաքական քարտեզի վրա»: Նրանց ջանքերը հատկապես կենտրոնացած են Եվրոպայում, որտեղ բնակվում է թուրքական սփյուռքի մեծ մասը: Վերջին տասնամյակում Էրդողանի կառավարությունն աջակցել է Եվրոպայում ավելի փոքր քաղաքական կուսակցությունների ստեղծմանը, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են կրոնական օրակարգով: Այն աջակցել է կայացած հիմնական կուսակցություններում աշխատող թեկնածուներին՝ ակնկալելով, որ նրանք հանդես կգան որպես թուրքական կառավարության քաղաքականության վստահված անձինք: Այնուամենայնիվ, արդյունքները մինչ օրս բավարար չեն եղել, ինչը թուրքական կառավարությանը ստիպել է խոստանալ ակտիվացնել ջանքերը՝ հասնելու նրան, ինչը նա անվանում է ռազմավարական նպատակ»:

Ըստ YTB-ին վերահսկող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սեդա Գորեն Բոլուկի՝ «Սփյուռքի թիրախային բնակչությունը մոտ 40 միլիոն է, որը բաղկացած է մոտավորապես 7 միլիոն թուրքերից և ավելի քան 30 միլիոն մարդկանցից՝ այլ երկրների հարակից [մահմեդական] համայնքներից: Նա խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ լուծելու սփյուռքի խմբերին առնչվող խնդիրները՝ թուրքական պետության հզորացման համար»։

Համաձայն YTB-ի հարցման՝ «թուրքական սփյուռքի երիտասարդների շրջանում, որոնց թիվը գնահատվում է մոտ 2 միլիոն, որն այժմ արդեն չորրորդ սերունդն է, հարցվածների մեկ երրորդը ցանկություն է հայտնել ակտիվորեն մասնակցել եվրոպական երկրների քաղաքականությանը և աջակցել նրանց քարոզարշավներին»։ Արտերկրում գտնվող թուրք երիտասարդության ևս մեկ երրորդը «մտադիր է թաքցնել իրենց իրական մտադրությունները և սկսել իրենց քարոզարշավը Թուրքիայի անունից միայն հիմնական կուսակցություններում առանցքային դիրքեր ապահովելուց հետո»: Վերջին մեկ երրորդը նշել է, որ քաղաքականության մեջ ներգրավվելու նկատմամբ հետաքրքրությունը զրոյական է:

Թուրք երիտասարդներին խրախուսելու համար՝ ներգրավվելու այն երկրների քաղաքականության մեջ, որտեղ նրանք ապրում են, Էրենը վկայակոչել է թուրքական ծագում ունեցող Սերապ Գյուլերի օրինակը, որը քաղաքական գործիչ է Գերմանիայում, ՔԴՄ-ի (Քրիստոնեա-դեմոկրատական միություն) և Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) անդամ 2021 թվականից ի վեր։ Չնայած նախկինում Թուրքիայի հասցեին հնչեցրած որոշ քննադատություններին, Գուլերը կապ է պահպանում Թուրքիայի դեսպանատան և թուրքական պետական կառույցների հետ»։

Հաղթահարելով արտասահմանում ապրող թուրքերի իրավական և քաղաքական մարտահրավերները՝ YTB-ն կոչ է արել Թուրքիայի կառավարությանը «օգտագործել իր դիվանագիտական ազդեցությունը և հանրային դիվանագիտության գործիքները՝ ճնշում գործադրելու օտարերկրյա պետությունների վրա՝ վերացնելու այդ սահմանափակումները թուրքական սփյուռքի խմբերի նկատմամբ»։
YTB-ն «արդեն համագործակցում է Եվրոպայում և այլ մայրցամաքներում գործող բազմաթիվ խմբերի հետ՝ նրանց տրամադրելով ֆինանսավորում, նյութածրագրային և տեխնիկական աջակցություն՝ նրանց արդյունավետությունը բարձրացնելու համար»: YTB-ն մայիսի սկզբին Անկարայում մասնակցել է «Միջազգային դեմոկրատների միության կողմից կազմակերպված ծրագրին, որը հանդես է գալիս որպես օտարերկրյա շահերի խումբ, ներկայացնելով Էրդողանի իշխող կուսակցությունը՝ AKP-ն, արտասահմանում»:

YTB-ն «ամեն տարի Թուրքիա է բերում 4000 երիտասարդ տղաների ու աղջիկների՝ Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող ճամբարներում վերապատրաստման և կրթության տարբեր սխեմաների ներքո: Ըստ Էրենի, բազմաթիվ երիտասարդ թուրք ինժեներներ, որոնք սովորում են Եվրոպայում, ընդգրկվել են պրակտիկայի ծրագրերում, որոնք նա անվանել է «կրիտիկական արդյունաբերություններ», ինչպիսիք են պաշտպանական և ռազմական տեխնոլոգիաները: Նա նշել է պետական սեփականություն հանդիսացող պաշտպանական կապալառուներին, ինչպիսիք են «Ասելսանը» և «Թուսաշը», որպես վայրեր, որտեղ այդ անձինք հավաքագրվել են պրակտիկայի համար»։

Էրենը հայտարարել է, որ «Էրդողանի կառավարությանը քննադատող և ընդդիմադիր խմբերը սպառնալիք են հանդիսանում YTB-ի հայտարարած նպատակներին հասնելու համար, քանի որ դրանք խաթարում են թուրքական կառավարության քաղաքականությունը սփյուռքում։ Սա ներառում է Գյուլենի շարժումը, քրդական ընդդիմադիր խմբերը և ալևիներին»:

Մնում է տեսնել, թե ինչպես կվարվեն Եվրոպայի և Միացյալ Նահանգների կառավարությունները Էրդողանի կառավարության վստահված խմբերի հետ, որոնք համարվում են չգրանցված օտարերկրյա գործակալներ:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company