ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Միացեալ Հայաստանի նւիրական տեսլականը եւ մեր օրերի պահանջը

10 Օգոստոս 2024

(Սեւրի պայմանագրի 104-ամեակի առիթով)

Մայիսեան հերոսամարտերում թշնամու նկատմամբ յաղթանակից եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակումից մէկ տարի անց՝ 1919 թւականի Մայիսի 28-ին, Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԲՈՂՋՈՒԹԻՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԱԶԱՏՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԲԱՐԳԱՒԱՃՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ, ՀԱՄԱՁԱՅՆ ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՅԱՄՈՒՌ ԿԱՄՔԻ ԵՒ ՑԱՆԿՈՒԹԵԱՆ, ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍՕՐՒԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆ­-ԲԱԺԱՆ ՄԱՍԵՐԸ ՄՇՏՆՋԵՆԱՊԷՍ ՄԻԱՑԱԾ ԵՆ ԻԲՐԵՒ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ… 1919 Թ., ՄԱՅԻՍԻ 28, ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔ»:

Այս պատմական փաստաթղթի ընդունումով, ՀՀ օրւայ իշխանութիւնների կողմից խնդիր էր դրւում Արեւելեան Հայաստանի տարածքում ստեղծւած նորանկախ պետական միաւորումը դարձնել այն առանցքը, որի շուրջ պէտք է ստեղծւի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Անկախ եւ Միացեալ Հայաստանի հռչակագրի ընդունումից մէկ տարի անց, 1920 թւականի օգոստոսի 10-ին, Առաջին Համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ, Փարիզի խաղաղութեան կոնֆերանսի ընթացքում ընդունւեց ոչ պակաս պատմական նշանակութեան մէկ այլ փաստաթուղթ, Սեւրի պայմանագիրը, որը նախատեսում էր լուծել Հայկական Հարցը:

Եթէ Անկախ եւ Միացեալ Հայաստանի հռչակագիրն ազգային երազանքի վերածնունդն էր, Հայաստանի ապագայ տեսլականը, ապա Սեւրի պայմանագիրը դրա նիւթականացմանն ուղղւած կարեւորագոյն փաստաթուղթ էր, որը միջազգային մակարդակով երաշխաւորում էր հայկական պատմական տարածքների հաւաքագրումն ու ամբողջացումը նորաստեղծ պետական միաւորի դրօշի ներքոյ:

Սեւրի պայմանագիրը նախորդել էր 1920 թւականի փետրւար-ապրիլ ամիսներին Լոնդոնում կայացած յետպատերազմեան առաջին համաժողովին, որտեղ պատերազմում յաղթանակած Անտանտի երկրների կողմից ընդունւել էր որոշում առ այն, որ անհրաժեշտ է ստեղծել մէկ՝ միասնական հայկական պետութիւն: Ընդորում, որպէս այդ պետականութեան առանցք եւ խարիսխ ճանաչւել էր արդէն իսկ 1920 թւականի յունւարի 19-ին յաղթող պետութիւնների կողմից ճանաչւած Հայաստանի Հանրապետութիւնը, որին պէտք է միացւէին պատմական Հայաստանի (Արեւմտեան Հայաստան) որոշ տարածքներ:

Ժամանակից առաջ անցած քաղաքական իրադարձութիւնների եւ մեծապետական շահերի յորձանուտում, Սեւրի պայմանագիրը ցաւօք մնաց թղթի վրայ ու կեանքի չկոչւեց, եւ հայ ժողովրդի դարերի երազանքն ու պայքարը՝ մէկ պետական կազմաւորման մէջ միաւորելու բզկտւած Հայաստանի բեկորները, չպսակւեց յաջողութեամբ:

Սեւրի պայմանագիրը, սակայն, երբեւէ առ ոչինչ չդարձաւ: Այն միայն չարժանացաւ լիակատար վաւերացման եւ Հայաստանի մասով որոշումները չիրականացւեցին, բայց երբեւէ չեղեալ չյայտարարւեցին:

Անգամ 1923 թւականին ընդունւած Լօզանի պայմանագիրը երբեւէ չեկաւ չեղարկելու Սեւրը, քանզի այնտեղ չկայ որեւէ յիշատակում Սեւրի պայմանագրի եւ, առաւել եւս՝ նրա չեղարկման մասին: Դեռ աւելին, Լօզանի պարագայում գործում է միջազգային իրաւունքի հանրայայտ դրոյթը. «Մաս չես, պարտաւոր չես»: Որպէս Սեւրի պայմանագիրը ստորագրած կողմ, Հայաստանի Հանրապետութիւնը չի մասնակցել Լօզանի բանակցութիւններին եւ չի ստորագրել համապատասխան պայմանգիրը: Այնպէս, որ Լօզանը միջազգային իրաւունքի տեսանկիւնից որեւէ պարտաւորութիւն չի ստեղծում Հայաստանի Հանրապետութեան համար:

Եւ իզուր չէ, որ Սեւրը Թուրքիայի իրարայաջորդ իշխանութիւնների համար վերածւել է անտանելի մղձաւանջի, որի մասին միջազգային մակարդակով ուղղակի կամ անուղղակի ցանկացած յիշատակում, ջղաձգում է առաջացնում նրանց մօտ: Եւ ինչքան էլ փորձեն խեղաթիւրել իրականութիւնը, ժխտել ակնյայտ փասերը, նրանք եւս գիտակցում են, որ Սեւրի պայմանագիրը ցանկացած պահի կարող է վեր յառնել մոխիրներից ու իր կամքը պարտադրել նրանց:

Ցաւօք, այսօր թշնամու կողքին եւ նրանից ոչ պակաս Սեւրի մերժմանը եւ նրան հայ ժողովրդի պատմական յիշողութիւնից իսպառ ջնջելու գործին են լծւած նաեւ ՀՀ գործող իշխանութիւնները:

Որպէս ազգային տեսլականի այլընտրանք, նրանց առաջարկած այսպէս կոչւած «խաղաղութեան» տեսլականը ենթադրում է ստեղծել ոչ մի բանի մասին՝ նկարագիր չունեցող, նիւթապաշտ «պետութիւն», որի գոյութիւնը կախւած է բացառապէս թշնամու խղճահարութիւնից, եւ որը զուրկ է ազգային որեւէ բաղադրիչից, եւ, մանաւանդ, տեսլականից:

Չափազանց վտանգաւոր տարբերակ, որն անխուսափելիօրէն բերելու է հայոց պետականութեան փլուզմանը, ընդորում՝ արագ, մեր երեւակայացրածից շատ արագ:

Եւ հէնց այս վերահաս աղէտը կանխելու համար է, որ այսօր առաւել քան երբեւէ մենք պէտք է բարձրաձայնենք եւ անընդհատ յիշեցնենք մեր ժողովրդին (թէկուզ յուսախաբ, թէկուզ յոգնած, թէկուզ խարխափած, տագնապած ու մոլորւած), որ առանց ազգային ուղենիշի եւ մեծ տեսլականի, առանց յստակ եւ հեռահար նպատակների այս աշխարհում չկայ եւ չի կարող լինել որեւէ պետական միաւորում, որ պետական կայուն միաւորների արմատներն ամուր ձգւում են հողում, այլ՝ ոչ թէ աւազում կամ ջրում, որ այդ տեսլականն ու նպատակները ոչ թէ ցնորք են, խաբկանք ու վտանգի աղբիւր, այլեւ՝ առաջ շարժւելու խթան, ապագան ձեւաւորող եւ նրա անվտանգութիւնը երաշխաւորող գործիքակազմ:

Մենք պէտք է հասկանանք վերջապէս, որ թէեւ մեր մեծ տեսլականի նւիրագործումն այսօր թւում է անհաս, իսկ նրան նիւթականացնող փաստաթղթի ճակատագիրը՝ վտանգւած, այդուհանդերձ դրանք մեզ բարոյական ուժ են տալիս եւ գիտակցութիւն, որ յարափոփոխ մեր տարածաշրջանում, որտեղ չկան հաստատուն, մնայուն եւ անշրջելի իրավիճակներ, աշխարհաքաղաքական հաւասարումների փոփոխութեան դէպքում մենք կարող ենք պահանջել մեր անժամանցելի իրաւունքները, մենք կարող ենք նւիրագործել մեր մեծ տեսլականը, մենք կարող ենք ստեղծել ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որը վերջապէս կերաշխաւորի մեր անվտանգ ու խաղաղ գոյութիւնն ու յաւէրժի երթը:

Դրա համար մեզ անհարաժեշտ է հաւատք սահմանւած իդէալների եւ սեփական ուժերի նկատմամբ, որոնց ապաւինելով կարող ենք պահանջել եւ ստանալ մեր արդար հասանելիքը: Իսկ մինչ այդ անհրաժեշտ է անընդհատ վերաիմաստաւորել եւ թարմացնել այդ իդէալներն ու պէտք է ամենօրեայ աշխատանքով ու մաքառումով կերտել եւ ամբարել այդ ուժը, իրական ազգային ուժը:

Ուրեմն փառաբանելով ու յիշեցնելով մեր նւիրական տեսլականի մասին, աներկիւղ ու անսայթաք անցնենք ինքնակերտման եւ ինքնահաստատման մեր դժւար ճանապարհը՝ դէպի մեր վերջին եւ ապահով նաւակայանը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Ալիքի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company