ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Տերեւաթափ. Յակոբ Աթիկեան (1938-2024)

12 Օգոստոս 2024

ՀՅԴ Թորոնթոյի «Սողոմոն Թէհլիրեան» կոմիտէութեան անունով մեր խորին ցաւակցութիւնները կը յայտնենք մեր սիրելի ընկերոջ՝ Յակոբ Աթիկեանի մահուան տխուր առթիւ՝ իր ընտանիքին, հարազատերուն, ընկերներուն և բարեկամներուն։

Ան ծնած է Երուսաղէմ։ Բնակութիւն հաստատած են Հայկական թաղամասը։ Զաւակն է քեսապցի և այնթապցի վերապրողներու։ Յաճախած է Հայոց Սրբոց թարգմանչաց վարժարանը իր քոյրերուն եւ եղբայրներուն հետ։

Առաջին օրէն բացայայտ էր, որ ուշիմ, նկատուող եւ պատասխանատու պատանի է։ Ամառները կ՚աշխատէր զանազան տեղեր եւ փորձառութիւն ձեռք կը ձգէր։ Բնաւորութեամբ հաշտարար, պարտականութեան տէր, առաջնորդ եւ ջերմ էր։ Զարմանալի չէ, որ ՀՄԸՄ-ի գայլիկներու պատասխանատու, ապա սկաուտներու խմբապետ եղած է։ Երբ որ ձեռնարկի կամ միջոցառումի մը պատասխանատուն բացակայէր կամ հրաժարէր, անմիջապէս Երուսաղէմի մեծերը կը դիմէին իրեն եւ ինք գլուխ կը հանէր այդ գործը։ Շատ լաւ մարզիկ էր եւ արժանացած էր մետալներու։

Երուսաղէմի պարախումբին մէջ էր։ Յորդանանի Folkloric Festival-ազգային պարերու փառատօնին, Յորդանանի Հիւսէյն թագաւորի հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ՝ պարախումբը հրաւիրուեցաւ Ճարաշ, ուր ներկայացուց հայկական ազգագրական պարերը։ Թուականը յուլիս 1958 էր։ Յակոբը 20 տարեկան էր։ Պատմական այս բացօդեայ վայրը լեցուն էր քաղաքական եւ մշակութային անձնաւորութիւններով։ Աւելի քան հազար հինգ հարիւր ներկաները մեծապէս տպաւորուեց։ Յաջորդիւ պարախումբը իր մասնակցութեամբ՝ Հայ կարմիր խաչի, այսինքն՝ ինչպէս մեր օրերու ՀՕՄ-ի, զանազան ձեռնարկները ճոխացուց։

1965-ին եղբօրը՝ Գէորգին հետ գաղթեց Գանատա։ Այդ օրերուն թորոնթոհայ գաղութը փոքր էր։ Մեր Տիւբոնի կեդրոնը միայն ծրագրի մէջ էր։ Անմիջապէս Հայ երիտասարդական դաշնակցութեան (ներկայիս ՀՅԴ-ԳԵՄ-ը) անդամագրուեցաւ։ 31 դեկտեմբեր 1967-ին կեդրոնի պաշտօնական բացումը եղաւ։ Թորոնթոհայութիւնը նոր տարին դիմաւորեց 18 Տիւբոնի կեդրոնին մէջ։ 1968-էն 1969-ը Երիտասարդացի ատենապետն էր։ Իր տարեշրջանին, պարախումբ կազմուեցաւ, փորձերը կեդրոնը եղան, բայց ան փոքր ըլլալով՝ թատերասրահի հնարաւորութիւնները չունէր։ Անվախօրէն վարձեցին Ճափոնական մշակութային կեդրոնի թատերասրահը (Japanese Cultural Centre)։ 384 աթոռները գրաւուած էին, թորոնթոհայութիւնը ծարաւը ունէր մշակոյթի այս տեսակ խանդավառ ձեռնարկի մը։ Սրահը թնդացուցին։

Իր տարեշրջանին նաեւ դաստիարակչական նիւթերուն մէջ դրաւ զանազան ասպարէզներու մասին տեղեկութիւններ՝ հրաւիրելով յաջող մասնագէտներ։ Անդամներուն մեծամասնութիւնը աշակերտներ էին կամ՝ նոր գործի անցած սկսնակներ։ Այսպէսով՝ անոնք առիթը կ՚ունենային իրենց ուղղութիւնները զատելու կամ՝ հետեւելու։

Իր հաշտարար բնաւորութեամբ բոլոր հեռացածներուն կամ բախման մէջ եղողներուն հարցերը կը լուծէր եւ ետ կը բերէր, որպէսզի շարունակեն իրենց գործունէութիւնը։ Շատ կ՚ուզէր, որ բոլորը ուրախ ըլլան եւ ձեռնարկները յաջողին։
Երբ հանդիպեցաւ իր կնոջ Արշոյին, առաջին օրէն սիրահարուեցաւ եւ իր սէրը երբեք չթուլցաւ։ Արշօն ալ իր կարգին, իսկական կողակից եղաւ։ Ուս-ուսի, քով-քովի աշխատեցան տարիներ, տուն եւ ընտանիք կազմեցին։ Գիտէ՞ք՝ իրենց տունը կեդրոնին ամենէն մօտ տունն է։ Որպէս ոսկերիչ՝ յատուկ ստեղծագործ միտք մը ունէր։ Երբեք փախուստ չէր տար գործէն։ Գիշերը եւ ցերեկը իրարու կը խառնէր եւ գործը ժամանակին կը հասցնէր։

Երկար տարիներ ծառայեց Սուրբ Աստուածածին հայց․ առաքելական եկեղեցիին զանազան պաշտօններով, որպէս ծխական խորհուրդի անդամ, հոգաբարձու։ Ինչ որ ալ ըլլար իր պաշտօնը, ծառայելու իր բնազդը երբեք չտկարացաւ։ Տարեկան դաշտագնացութիւններուն (picnic) ճաշերու սպասարկութիւնը կ’ընէր։ Համեստ էր եւ հասնող։
Երկար տարիներ Համազգայինի «Քնար» երգչախումբին մաս կազմեց իր կնոջ՝ Արշոյին հետ։ Հայ երգը եւ պարը պահպանելու եւ առաջ մղելու մարմաջը միշտ վառ էր իր մօտ։

Հայ կեդրոնը մեր փոքրիկ Հայաստանն է։ 18 Տիւբոնի եւ 45 Հալքրաունի կեդրոններուն մէջ տարբեր փառատօններ ունեցած ենք։ Տիւբոնի վրայ Գարավանը, իսկ Հալքրաունի վրայ Ամառնային փառատօնը (Summer Festival), երկուքին ալ զինք նշանակած ենք որպէս քաղաքապետ Mayor, որովհետև գիտէինք, որ այդ պարտականութիւնը ճկունութեամբ պիտի տանի։ Մեր դեսպանը եւ մեր հիւպատոսն էր։

Ընտանիքին սիւնը էր, կ՚ուզէր ցաւերը թեթեւցնել, զօրաւոր էր և միեւնոյն ժամանակ զգայուն։ Ընտանեկան եւ ընկերային հաւաքոյթները կը ճոխացնէր՝ ուրախ մթնոլորտ մը ստեղծելով, մէկուն երգեցնել կու տար, միւսին՝ արտասանութիւն կամ զուարճախօսութիւն։ Այդ հաւաքոյթը կ՚ըլլար յիշատակելի։

Շնորհակալ ենք իր աղջիկներուն՝ Լիսային եւ Վիքիին, որոնք վերջին ժամանակները իր խնամքին լաւ հետեւեցան։ Իր ընտանիքի բոլոր անդամները շատ կը սիրէր, նամանաւանդ իր աղջիկներուն եւ թոռնիկներուն հանդէպ իր սէրը անսահման էր։

Սիրելի՛ ընկեր Յակոբ, շնորհակալ ենք որ ազգային, կուսակցական, եկեղեցական, ՀՄԸՄ-ական և մշակութային պարտականութիւններդ լի ու լի կատարեցիր համոզումով և ուրախութեամբ։

Հիմա միացար ծնողքիդ, եղբայրներուդ, քոյրիկներուդ եւ քրոջ դուստրին։ Հայրդ մեր Տիւբոնի կեդրոնի հայրիկն էր, քոյրդ՝ Սիրարփին, ՀՕՄ-ուհի։ Երկուքէն ալ քաղցր յիշատակներ ունինք։

Այլեւս ցաւեր չունիս, այլ՝ խաղաղութիւն եւ սրտի անդորութիւն։ Հողը թեթեւ գայ վրադ, սիրելի՛ ընկեր Յակոբ Աթիկեան։

Արշօ Զաքարեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company