ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատել է Թրամփի վարչակազմին տված «ձախող» գնահատականը

13 Օգոստոս 2024

Նոյեմբերի 5-ին կայանալիք ամերիկյան նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատել է Թրամփ-Փենսի վարչակազմին տրված «ձախող» գնահատականը՝ 2020թ Արցախի վրա Ադրբեջանի հարձակմանն աջակցելու, այն քաջալերելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու և Կոնգրեսի կողմից այդ ոճրագործության ճանաչումն ու հիշատակումն արգելափակելու համար։

Համաձայն Հայ դատի հանձնախմբի՝Թրամփի վարչակազմը որևէ բովանդակալի քայլ չի ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար 44-օրյա պատերազմի ընթացքում իրագործված ռազմական հանցագործությունների համար՝ ներառյալ հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը և խոշտանգումները, խաղաղ բնակչության միտումնավոր թիրախավորումը և հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և այլն։

Վերոգրյալի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբը հրապարակել է ծավալուն հաղորդագրություն, որն ամփոփել է՝ նշելով․

«Թրամփ-Փենսի վարչակազմի որոշումն՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան հարձակմանն Արցախի վրա 2020 թվականին և նրա անգործությունն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ընթացքում, այս նոյեմբերին ազդեցություն կունենան ամերիկահայ ընտրողների վրա՝ ներառյալ Նևադա, Միչիգան, Փենսիլվանիա առանցքային նահանգներում, որոնցից յուրաքանչյուրում բնակվում են ամերիկահայ խոշոր համայնքներ:

Դոնալդ Թրամփի առաջադրման և սենատոր Ջ. Դ. Վենսի՝ որպես փոխնախագահի թեկնածու ներկայացման համատեքստում, ամերիկահայ ընտրողներն ակնկալում են՝ Թրամփ-Վանս զույգը քարոզարշավի ընթացքում կդատապարտի Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և կաջակցի Կոնգրեսի ջանքերին՝ Ադրբեջանին՝ մարդկության հանդեպ իր հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու գործում։ Սա պետք է սկսվի Թրամփ-Վանսի դիրքորոշումից՝ 7288 բանաձևի նախագծին հավավություն տալու մասին, որով կապահովվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կիրարկումը։

Ակնկալվում է՝ հանրապետական առաջնորդները կսատարեն ադրբեջանցի պատերազմական հանցագործների դեմ «Գլոբալ Մագնիտսկու» ակտով նախատեսված պատժամիջոցների կիրառմանը։ Ակնկալվում է՝ հանրապետական զույգը կպաշտպանի Արցախի բնիկ հայերի վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխավորությամբ։

Բացի այդ, որպես ԱՄՆ գործող սենատորի Հայ դատի հանձնախումբը Ջ․Դ․ Վենսից ակնկալում է թիվ 540 բանաձևի նախագծին սատարում, որը ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջում է ուսումնասիրություն՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ համաձայն «Օտարերկրյա աջակցության մասին» ակտի 502Բ(գ) բաժնի:

Հարավային Կովկասում արդար, կայուն և արժանապատիվ խաղաղություն հնարավոր է միայն հաշվետվողականության միջոցով: Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների չուղղումը, ապօրինաբար կալանավորված հայ գերիների ազատ արձակման և արցախահայության վերադարձի միջազգայնորեն երաշխավորված իրավունքի չապահովումը ոչ միայն կխրախուսի Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները, այլև վտանգավոր ազդանշան կուղարկի այլ չարաշահող ռեժիմներին առ այն, որ Միացյալ Նահանգներն ու այլ պետություններ պատրաստ են պաշտպանել մարդու, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքներն այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական առումով շահավետ է»:

Նշենք՝ ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը հանդես էր եկել նաև Բայդեն-Հարիս վարչակարգի կոշտ քննադատությամբ և հայկական հարցերի համատեքստում նրանց գործունեությունը կրկին գնահատել որպես «ձախողում»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրությունն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
13․08․2024թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company