ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Պանք Օթոմանի Գրաւման 128-Ամեակ. Պանք Օթոմանի Գրաւումը Առաջին Քայլ` Ինքնապաշտպանութենէն Յարձակողականի Անցնելու Մարտավարութեան

14 Օգոստոս 2024

Օսմանեան կայսրութեան տարածքին, հայկական գաւառներուն մէջ, հայ ժողովուրդին անլուր տառապանքները հասած էին իրենց ծանրագոյն աստիճանին:

Սասնոյ 1894-ի հերոսական ինքնապաշտպանութեան ճնշումը եւ անոր յաջորդած համիտեան 1895-1896-ի համատարած կոտորածները յուսալքութեան մատնած էին ժողովուրդը:

Ազատագրական պայքարը յառաջ մղելու եւ ժողովուրդին կորովը բարձրացնելու համար անհրաժեշտ էր ինքնապաշտպանութենէն յարձակողականի անցնելու մարտավարութիւնը: Որոշուեցաւ գրաւել Պանք Օթոմանը:

Յեղափոխականներուն նպատակն էր նախ ցնցիչ հարուած մը տալ օսմանեան պետութեան, իր մայրաքաղաքին` Պոլսոյ մէջ վնասել Թուրքիոյ մէջ եւրոպական դրամագլուխի եւ սուլթան Համիտէն ու եւրոպական պետութիւններէն հայկական գաւառներուն մէջ բարենորոգումներ պահանջել:

Յեղափոխական քսանվեց անձնուրացներ 14 օգոստոս 1896-ին, կէսօրուան ժամը 1:00-ին գրաւեցին Պանք Օթոմանը: Հրամանատար Բաբգէն Սիւնի ինկաւ դրամատան սեմին, ռումբի պայթումէն: Այնուհետեւ գործողութեան ղեկավարութիւնը ստանձնեց Արմէն Գարօ, իրեն օգնական ունենալով Հրաչը (Հայկ Թիրեաքեան):

Յեղափոխականները պատանդ բռնեցին դրամատան անձնակազմը: Դիրքեր բռնելով, անոնք ետ մղեցին իրենց վրայ յարձակող զօրքը եւ ամբոխը:

Պոլսոյ եւրոպական պետութիւններուն ուղղուած շրջաբերականին մէջ յեղափոխականները կ՛ըսէին. «Մենք գրաւած ենք, Պանք Օթոմանը եւ հոնկէ դուրս պիտի գանք, եթէ սուլթանը խոստում տայ մեր պահանջներուն գոհացում տալու եւ Հայկական հարցը յանձնելու միջազգային իրաւարարութեան մը. այլապէս դրամատունը օդը պիտի հանենք մեզի հետ»:

Նոյն ժամերուն Պոլսոյ հայկական թաղերուն մէջ ռմբային գործողութիւններ սկսան: Թուրք զօրքը եւ ամբոխը հազարաւոր հայեր սուրի քաշեցին:

Ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմով, եւրոպական դեսպաններուն անունով, դրամատունը գրաւողներուն հետ բանակցութեան մտաւ: Կէս գիշերէն ետք ժամը 1:00-ին ան յեղափոխականներուն հաւաստիացուց, որ կը խոստանայ ազդել սուլթանի կառավարութեան վրայ եւ իրագործել տալ բարենորոգումները: Ան նաեւ խոստացաւ ապահովել յեղափոխականներուն անվնաս հեռացումը Թուրքիայէն:

Յեղափոխականները 15 օգոստոսի առտուան դէմ իրենց զէնքերով դուրս ելան Պանք Օթոմանէն եւ ֆրանսական «Ժիրոնդ» նաւով Մարսէյ մեկնեցաւ:

Ա. Մ.

Հորիզոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպո

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Կոնգրեսական Ֆայնը պետք է հեռացվի Կոնգր

Ֆլորիդայից հրեական ծագում ունեցող ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայ

12 Մայիս 2026
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Սփիւռքը` Երէկ Եւ Այսօր Գոյատեւումէն Դէ

Հայկական սփիւռքը դար մը շարունակ եղած է մեր ազգային կեանքին ամէնէն կարեւոր իրա

09 Մայիս 2026
«Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

09 Մայիս 2026
Փարիզէն զգաստութեան (հերթական) հրաւէր

Ոխակալութիւն՝ որովհետեւ ֆրանսահայութեան ներկայացուցիչ մարմինի ղեկավարին՝ Հայաս

09 Մայիս 2026
Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան»

08 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company