ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արցախի հիմնախնդիրը կրկին միջազգային օրակարգ բերելու հնարավորության դուռը փակված չէ

17 Օգոստոս 2024

Հայաստանի ԱԳՆ-ն փաստացի չի բացառում Բաքվի հերթական պահանջի կատարումը, այն է՝ Ադրբեջանի հետ համատեղ հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով։ «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»,-«Ազատությանն» ասել են ՀՀ ԱԳՆ-ից։ Իլհամ Ալիեւը Հայաստանի կողմից ՄԽ-ը պահպանելու հնարավորությունը Ադրբեջանի նկատմամբ տարածային նկրտում է համարում, իսկ Փաշինյանի իշխանությունը, որն Ադրբեջանի հետ երեւակայական խաղաղության է ձգտում, ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Արցախը Ադրբեջան է, իսկ այսօր արդեն, անուղղակի կերպով ու ԱԳՆ-ի մակարդակով ասում է՝ պատրաստ է դիտարկել երեք տասնամյակ գործած միջնորդական ձեւաչափը, որը միակ ֆորմատն էր Արցախի անկախությունն ամրագրելու, լուծարելու հնարավորությունը։

«Մինսկի խմբի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն, երբ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորում է»,- ավելի վաղ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ հայտարարել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ նրանից առաջ` դեռ հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ուղղակի կասկածի տակ էր դրել ՄԽ-ի գոյության իմաստը։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, մեր իրականության մեջ, մեր քաղաքական մտքի համար սրբապատկերի նման մի բան է։ Բայց մենք հասկանում ենք, որ 2022 թվականի փետրվարից ի վեր և նույնիսկ դրանից առաջ էլ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Մինսկի խմբի անդամները հիմնականում իրար հետ չեն խոսում: Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես այդպիսին, դե ֆակտո գոյություն չունի: 2016 թվականից արդեն բանակցային գործընթացի առանցքային կետերից մեկը եղել է ԼՂ-ում գոյություն ունեցող կարգի լուծարումը»,-հայտարարել էր նա:

Դեռ 2020 թվականի պատերազմից առաջ էր Ադրբեջանը սկսել տորպեդահարել Մինսկի խմբի աշխատանքը, որին Բաքուն անգործության մեջ էր մեղադրում, ապա բանը հասավ նրան, որ Ալիեւը համանախագահներին հեգնանքով «թոշակի ուղարկեց»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին կասկածի տակ էր դնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացած բանակցային գործընթացն ու ժառանգությունը՝ հայտնի 3 հիմնարար սկզբունքներով. ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման։ Այս սկզբունքները փաշինյանական դիվանագիտությունը դեռ պատերազմից առաջ փոխարինեց «անվտանգություն և կարգավիճակ» լղոզած ձեւակերպումով։ Ու թեեւ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԱԳ նախարարները վերահաստատեցին երեք հիմնարար սկզբունքներին իրենց հավատարմությունը, հետագա պրոցեսները հանգեցրին նրան, որ դիվանագիտական տեքստերից աստիճանաբար դուրս մղվեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորման հինաքարային սկզբունքները՝ տեղը զիջելով արդեն զուտ հումանիտար խնդիրներին։

Փաստացի, դեռ մինչեւ 2020 թվականը ՀՀ գործող իշխանությունը հետեւողական քաղաքականությամբ նպաստել էր ադրբեջանական օրակարգին՝ նսեմացնելով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի դերն ու նշանակությունը, իսկ պատերազմից հետո, ինչպես «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, Ալիեւն ասաց, թե «ինչպես պետք է լուծել հակամարտությունը»։

«Մինսկի խորհրդաժողով հրավիրելու որոշումը կայացվել էր 1992թ Բուդապեշտում եւ այնտեղ պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը։ Շեշտում եմ՝ Լեռանային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը դեռ չի որոշվել։ Անկախ նրանից, թե ինչ են ուզում Ադրբեջանն ու ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, երեք հակամարտող կողմ կա եւ երրորդ հակամարտող կողմը՝ Լեռնային Ղարաբաղը, եւս պետք է այդ որոշման հետ համաձայն լինի»,-ասում է Խաչատրյանը։

Պատգամավորը հիշեցնում է վերը մեջբերված Փաշինյանի հայտարարությունը ու ընդգծում՝ դեռ ամիսներ առաջ է նա համաձայնություն տվել Ալիեւի պահանջին։ «ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա ՔՊ-ական պատգամավորների տված հարցին բարձր դերասանական վարպետությամբ ասում էր՝ իսկ ի՞նչ է Մինսկի խումբը, ու պատասխանում, թե` Մինսկի խումբն ուղղակի բլեֆ է։ Նա սրանով ցույց տվեց, որ Հայաստանը ինքն էլ ՄԽ գործունեության նկատմամբ վերապահումներ ունի, հետեւաբար, սկզբունքային համաձայնություն է տվել Ադրբեջանին, որ, այո՛, Հայաստանը համաձայն է Ադրբեջանի հետ միասին դիմել ՄԽ-ն լուծարելու խնդրանքով։ Սա ադրբեջանական հերթական պահանջի առաջ հերթական խոնարհումն էր»,-ասում է պատգամավորը՝ անթույլատրելի համարելով, որ Հայաստանի Հանրապետությունը նման գործարքի գնա Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանն այս պահանջն առաջադրում է մեկ նպատակով՝ վերջնականապես փակելու Արցախի հարցը։

«Ադրբեջանը, այո՛, պարտադրում է, որ այդ խումբը լուծարվի մեկ պատճառով՝ իրենք համարում են, որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, Ղարաբաղի հարց գոյություն չունի, հետեւաբար, ցանկացած ձեւաչափ, որն այդ մանդատով է գործում, այլեւս գոյություն ունենալու իրավունք չունի։ Նրանք դա պարտադրել են այս իշխանություններին, որոնք համաձայն են Ադրբեջանի հետ, բայց շեշտում եմ՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդն այդ լուծմանը համաձայն չէ, հետեւաբար, եթե երկու կողմերը համաձայն են, չի նշանակում, որ հարցը պետք է այդպես լուծվի։ Փուլային, փաթեթային կարգավորման տարբերակներին էլ է Հակաստանը համաձայն եղել, Ղարաբաղը համաձայն չէր, եւ նոր տարբերակներ սկսեցին մշակել։ Լեռնային Ղարաբաղը Նիկոլ Փաշինյանի գերդաստանի գերեզմանոցը չէ, որ նա որոշի՝ տապանաքար քաշե՞լ, թե՞ խաչքար դնել։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի իր իրավունքները՝ ներառյալ քաղաքական իրավունքները՝ ազատ ինքնորոշվելու, սեփական քաղաքական կարգավիճակը ճշտելու անօտարելի եւ անժամանցելի իրավունքը: Այնպես որ, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, բացարձակապես գերակա չէ, նրա կապրիզը չի կարող գերակա լինել Արցախի հանրապետության ժողովրդի իրավունքների նկատմամբ»,-շեշտում է ընդդիմադիր պատգամավորը։

Չնայած նրան, որ ՀՀ օրվա իշխանությունը փաստացի գլխիկոր կատարում է Բաքվի պահանջը, Արթուր Խաչատրյանը Արցախի հիմնախնդիրը կրկին միջազգային օրակարգ բերելու հնարավորության դուռը փակված չի համարում։ Ամեն բան կախված է արտաքին նպաստավոր պայմաններից եւ իհարկե, ՀՀ ապագա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից։

«Եթե Հայաստանում լինեն ազգային ուժեր եւ իրավիճակը Եվրոպայի կենտրոնում կարգավորվի, իհարկե, այդ հարցը պետք է վերադարձնել քաղաքական օրակարգ, բայց դրա համար պետք է արտաքին իրավիճակը բարելավվի, ինչը ՀՀ ուժերից վեր է։ Հայաստանը պետք է ունենա ազգային առաջնորդ, որն այս հարցը պատեհ աշխարհաքաղաքական պայմաններ ստեղծվելու դեպքում դարձյալ կդարձնի օրակարգային եւ կենտրոնական խնդիր, ուստի երբեք չպետք է համաձայնել Միսկի խորհրդաժողովի լուծարմանը, ընդհակառակը այդ հարցը մշտապես պետք է պահել օրակարգում։ Հիմա առաջին խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի կոլեկտիվ վերադարձի իրավունքը։ Փաշինյանին Ալիեւն արգելել է դրա մասին խոսել, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորս Հայաստանում եւ Սփյուռքում եւ, ամենակարեւորը՝ Արցախը եւ Արցախի ընտրված օրինական իշխանությունները, այդ հարցը չպետք է բարձրացնենք»,-ասում է մեր զրուցակիցը։

Արթուր Խաչատրյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե նրան Արցախի ժողովուրդը չի ընտրել, ուստի ինքը չի կարող Արցախի ժողովրդին ներկայացնել։

«Դա, երեւի, իր ասած միակ ճիշտ բանն էր, ինքն իրավունք չունի Արցախի ժողովրդին ներկայացնել։ Եթե իրավունք չունի, թող Ադրբեջանին ասի՝ ես իրավունք չունեմ Արցախի ժողովրդի անունից խոսել, Ադրբեջա՛ն, ինքդ խոսիր եւ պայմանավորվիր Արցախի ժոողվրդի եւ ընտրված օրինական իշխանությունների հետ»,-շարունակում է Խաչատրյանը, միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ ՀՀ բոլոր նախկին իշխանությունները հանդես են եկել որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր ու դա ֆիքսված է անգամ 2019թ-ին Փաշինյանի իշխանության ընդունած ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

«Կրկնում եմ՝ Արցախի Հանրապետությունը Նիկոլի սեփականությունը չէ եւ նա իրավունք չունի որոշել՝ արցախցիները որտեղ ապրեն, ինչ կարգավիճակով, որ իրավունքները առաջ մղեն եւ ինչ զիջումների գնան։ Դա Արցախի ժողովրդի անօտարելի ու անանցելի իրավունքն է»,-եզրափակում է Արթուր Խաչատրյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company