ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. ՔՈՓ29-ին Ընդառաջ` Լիբանանէն Տարուող Աշխատանքները

20 Օգոստոս 2024

ՔՈՓ29-ին ընդառաջ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի յանձնախումբը շուրջ 40 մասնակից երկրի դեսպանութիւններուն ուղարկեց նամակներ, թէ ինչո՛ւ Ազրպէյճանը ոչ միայն բարոյական, այլ նաեւ իրաւական առումով նման համաժողով հիւրընկալելու կարգավիճակ պէտք չէ ստանայ:

Յուշագիրի բնոյթ ունեցող այդ գրաւոր փաստաթուղթը կը փաստէ, որ Պաքուն իր վարած քաղաքականութեամբ չի կրնար մարդու իրաւունքներու եւ երկրագունդի կենսոլորտի հետ կապուած խնդիրներ քննարկող քաղաք նկատուիլ: Այդ արգելքները այնքան բացայայտ են, որ համաձայնութիւն տուող երկիրներէն շատեր նո՛յն հարցերով բողոքած են եւ նոյնիսկ պատժամիջոցներու առաջարկներ կատարած:

Հայկական ընկալումով Ազրպէյճանը ռազմական յանցագործութիւններ կատարած, ցեղային զտումներով յատկանշուող ցեղասպանութիւն իրականացուցած, շրջափակումով սովամահութիւն ծրագրած ու գործադրած եւ ամբողջ ազգաբնակչութիւն մը իր բնօրրանէն պարպած ահաբեկչական պետութիւն է, որ կը շարունակէ խախտել միջազգային օրէնքի բոլոր իրաւաչափութիւնները:

Հայ դատի համակարգը կը նախապատրաստէր միջազգային օրէնքներու կոպիտ խախտումներ կատարած Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութիւնը փաստագրող յատուկ թղթածրար` ներկայացնելու մասնակից պետութիւններուն:

Պաքուի ՔՈՓ29-ին հակացուցուած ըլլալու իրաւական հիմնաւորումները քննարկուեցան այս տարուան ապրիլ ամսուն Անթիլիասի մէջ գումարուած «Կիլիկիա» վերլուծական հարթակի եւ Արցախի մէջ Ազրպէյճանի կիրարկած ցեղասպանական տարբեր բնոյթի գործողութիւնները արծարծած գիտաժողովին: Այնտեղ ի շարս այլ կէտերու, վեհափառ հայրապետին գլխաւորութեամբ կայացած նիստերուն եւ Միջազգային քրէական դատարանի հիմնադիր դատախազին, Հայաստանի Հանրապետութեան նախկին արտաքին գործոց նախարարին եւ Ընկերվար միջազգայնականի փոխնախագահին մասնակցութեամբ Հարթակը քննարկեց ՔՈՓ29-ի նախօրեակին Ազրպէյճանի վրայ զօրացնել ճնշումը մասնակից պետութիւններու կողմէ, նախ եւ առաջ ազատ արձակելու համար ապօրինաբար Պաքուի բանտերուն մէջ պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, ռազմագերիներն ու պատանդները:

Արձանագրենք, որ ՔՈՓ29-ի Պաքուի մէջ կայացման դէմ բողոքի գործողութիւնները միայն հայկական կեդրոններէ չեն բխիր: Փենթակոնի նախկին պաշտօնատարներէ մինչեւ Փարիզի քաղաքապետ, անցնելով կենսոլորտի եւ մարդկային իրաւանց շարժումներու գործիչներ, բոլորը անխտիր կը շեշտեն Ազրպէյճանին եւ կենսոլորտի համաշխարհային հարթակի անհամատեղելիութիւնը: Կ՛ընդգծեն, որ մարդու իրաւունքներու ամէնէն կոպիտ խախտումներ արձանագրած պետութիւնը կը շարունակէ մնալ Ազրպէյճանը, որ նաեւ ամէնէն հակակենսոլորտային երկիրն է:

Պարզ է սակայն, որ խնդիրը ոչ թէ կենսոլորտային է, այլ քաղաքական: Այլապէս, Ազրպէյճանը թէ՛ մարդու իրաւունքները ոտնահարած, թէ՛ ցեղային զտում իրականացուցած եւ թէ՛ կենսոլորտը ապականելու մեղադրանքներով քննադատած պետութիւնները մինչեւ իրենց մասնակցութեան համաձայնութիւն տալը պէտք էր, որ վերապահումներով հանդէս եկած ըլլային եւ ընդդիմանային Պաքուի մէջ կայանալու որոշումին:

Այս առումով սակայն թոյլ կէտ ունի հայկական կողմը: Իր թեկնածութիւնը յետս կոչելով Երեւանը անուղղակի իր համաձայնութիւնը տուած եղաւ, որպէսզի Ազրպէյճանը հիւրընկալէ համաշխարհային ժողովը: Այս համաձայնութիւնը մեկնաբանուեցաւ գերիներու ազատ արձակման որոշումին դիմաց կատարուած զիջումով:

Եւ որովհետեւ խնդիրը զուտ քաղաքական է, պէտք է փորձել նախատեսել, թէ թուրքեւազրպէյճանական դաշինքը կենսոլորտային ի՛նչ խնդիր պիտի բարձրացնէ Հայաստանի դէմ: Պարզ է պատասխանը: Անգարան եւ Պաքուն ամէն տեսակ պատճառ պիտի բերեն համոզելու համար համաժողովը, որ Հայաստանի աթոմակայանը սպառնալիք է տարածաշրջանին համար:

Ահա այստեղ Թուրքիան եւ Ազրպէյճանը պիտի խաղան Արեւմուտքի խաղը: Հայաստանը պէտք է զրկուի գործող աթոմակայանէն: Հետեւաբար անհրաժեշտ է կառուցել նորը` ուժանիւթի բացը լրացնելու համար: Մինչեւ ՔՈՓ29-ի պահանջը, Միացեալ Նահանգները պաշտօնապէս յատարարեցին, որ հիւլէական ուժանիւթի նոր նախագիծեր ունի Հայաստանի համար: Քաղաքական այս խաղին համար կը հարթուէր ենթահողը` ուժանիւթի բազմազանացման կարգախօսին տակ:

Հայկական ներկայացուցչութեան Պաքու մեկնիլը նոյեմբերին տակաւին անորոշ է: Բայց այդ մէկը եւս յաւելեալ թոյլ կէտ կ՛ըլլայ հայկական կողմին համար եւ արգելակիչ տուեալ այլ պետութիւններէ ՔՈՓ29-ին մասնակցելու որոշումը վերանայելու պահանջի աշխատանքներու ծիրին մէջ:

Յամենայն դէպս մարդկային իրաւունքներ ընդդէմ կենսոլորտային սպառնալիք տեսքով պիտի ընթանայ հայ-ազրպէյճանական պայքարը ՔՈՓ29-ի շրջանակներուն մէջ: Այս պատճառով ալ համընթաց պէտք է ընթանան առարկութիւնները. մարդու իրաւունքներու ոտնակոխում, միջազգային օրէնքներու խախտում, ռազմական յանցագործողութիւններու եւ ցեղասպանութեան կիրարկում, բայց նաեւ` կենսոլորտի ամէնէն տարրական օրինաչափութիւններու անգոյութիւն: Ահաւասիկ ներկայացուելիք թղթածրարին հիմնական առանցքները:

Լիբանանի Հայ դատի յանձնախումբը իր աշխատանքներուն մէջ եւս մէկ իւրայատուկ կէտ ունի: Այս բոլոր ճնշամիջոցները նախ եւ առաջ պիտի ծառայեցուին ապօրինաբար պահուող անձերու ազատ արձակումին: Անոնց շարքին է նաեւ լիբանանահայ գերին, որուն ազատ արձակման համար արտաքին գործոց նախարարութեան մօտ կը շարունակուին աշխատանքները:

Քաղաքականօրէն ակնկալելին ոչ թէ ՔՈՓ29-ի կայացման վայրի չեղարկումն է: Առաջադրելին, այս առիթով, միջազգային ճնշամիջոցներու ապահովումն է, նախ եւ առաջ առեւանգուած ռազմաքաղաքական ղեկավարութեան, ռազմագերիներու եւ պատանդներու ազատ արձակման նպատակով:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company