ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Նոր խորհրդարան ձեւավորելու քննարկումներ են ընթանում

20 Օգոստոս 2024

2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին լրանում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը, որոշ տեղեկություններով՝ տեղահանված արցախցիների շրջանում կան քննարկումներ ԱՀ խորհրդարանի ընտրություններ անցկացնելու, նոր խորհրդարան ձեւավորելու վերաբերյալ։ «Հրապարակը» գրել էր, որ Սամվել Բաբայանն էլ է վերջին շաբաթներին հանդիպումներ նախաձեռնում եւ արցախցիներին փորձում համոզել, որ Հայաստանի համապետական ընտրություններին միասնական ճակատով մասնակցեն ու տեղ զբաղեցնեն ՀՀ խորհրդարանում՝ փորձելով լուծում տալ տեղահանված արցախցիների խնդիրներին։

Թեմայի շուրջ«Հրապարակը» զրուցել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Վահրամ Բալայանի հետ։

– Պարոն Բալայան, կան տեղեկություններ, որ Սամվել Բաբայանն առաջարկում է արցախցիներին՝ միասնական ճակատով հանդես գալ եւ մասնակցել հայաստանյան ընտրություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ առաջարկին։

– Ես, իհարկե, միասնականությանը կողմ եմ, բայց ավելի ճիշտ կլինի, որ ոչ թե հայաստանյան ընտրություններին, այլ մեր իշխանությունները կազմակերպեն ընտրություններ, որպեսզի պահենք Արցախի սուբյեկտայնությունը։ Գիտեք՝ 2025 թվականին լրանում է Արցախի խորհրդարանի լիազորությունների ժամկետը, ու պետք է ամեն ինչ անել, որ նորը ձեւավորվի։ Ճիշտ է՝ տարածքը չկա այս պահին, բայց պետք է Արցախի սուբյեկտայնությունը փորձենք պահել ապագայի համար։

– ՀՀ իշխանություններն Արցախի ինստիտուտների պահպանումը համարում են Հայաստանի անվտանգային սպառնալիք եւ ամեն կերպ փորձում են փակել այդ էջը։

– Դա այդպես չէ, հակառակը՝ ՀՀ իշխանությունները պետք է շահագրգռված լինեն այդ հարցում, որովհետեւ, եթե խորը մտածեն, դա իրենց վնաս չէ, այդ փաստն իրենք կարող են օգտագործել Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ։ Ադրբեջանը ներկայում անընդհատ խոսում է, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների հետվերադարձի մասին, իսկ մենք ոչինչ չանելով կորցնելու ենք մեր ռեսուրսը, այն դեպքում, երբ այդ ռեսուրսով զբաղվում էր ողջ աշխարհը, դրա համար Մինսկի խումբ էր ձեւավորվել, որը դեռեւս չի լուծարվել։

– Դիմե՞լ եք ՀՀ իշխանություններին` Արցախի խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առաջարկով, թե՞ մտադիր եք ինքնակազմակերպվել, արցախցիներով լուծում տալ այդ հարցին։

– Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունների հետ կոնտակտ չկա, եւ կարծում եմ՝ մենք պետք է արցախցիներով քննարկենք, դա անհրաժեշտություն է, իմ կարծիքով՝ դա խիստ անհրաժեշտություն է, որովհետեւ չես կարող իմանալ, թե ապագայում ինչ զարգացումներ են սպասվում, ուստի պետք է պատրաստվել։

– Իսկ Արցախի նախագահի` Սամվել Շահրամանյանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է։

– Չեմ կարող այդպես ասել, բայց քննարկումները տարբեր են, խմբավորումների, մարդկանց մոտ այդ մտահոգությունները կան, շոշափվում է, խոսում են․․․ Աշխարհն անընդհատ փոխվում է, եւ ամեն օր նոր բան է լինում, վերջիվերջո, մեր բռնատեղահանության մեջ իրենց դերակատարումն ունեցան աշխարհի ուժեղագույն կենտրոնները․ մի մասը՝ անմիջական մասնակցությամբ, մի մասը` քար լռությամբ, որոշներն էլ` լուռ համաձայնությամբ։ Հիմա, երբ երրորդ համաշխարհային է հասունանում, տարբեր կենտրոնների բախումն անխուսափելի է լինելու, փորձելու են ընդլայնել իրենց ազդեցության գոտիները, այս իրավիճակում ճիշտ աշխատանքներ տանելու դեպքում կարող ենք ինչ-որ բանի հասնել։

– Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը կարծես դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Հայաստանն էլ հստակ դիրքորոշում չունի այս հարցում․ ո՞նց եք պատկերացնում, որ այս իրավիճակում թույլ տան՝ ԱՀ խորհրդարանական ընտրություններ անցկացնեք։

– Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է վերացնել այն բոլոր կետերը, սղոցել բոլոր հենասյուները, որոնց վրա տասնամյակներ շարունակ հենվել ենք, բայց, կրկնում եմ՝ Հայաստանը պետք է չհրաժարվի իր խաղաթղթերից։ Մենք տեսնում ենք, չէ՞, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ու հիմա էլ հեքիաթներ է հորինել ու փորձում է դրանք հավատացնել աշխարհին, իրենք ասում են՝ Երեւանն էլ է մերը եղել, Սեւանն էլ, ու դրանց դեմ պետք է հակաքայլեր ներկայացնել, որոնցից մեկն էլ նոր խորհրդարանի ձեւավորումն է․ եթե Մինսկի խումբը կա, ուրեմն հարցը չի փակվել, հասկացանք՝ այդ տարածքներն այս պահին մեզ մոտ չեն, բայց դա չի նշանակում, որ դա հավերժական է լինելու, հազարավոր տարիներ հայությունն ապրել է, մշակույթ է ստեղծել, հիմա ինչի՞ հանգիստ զիջենք, երբ տեսնում ենք՝ իրենք մի օր դրոշը մի սարի վրա են տնկում, մյուս օրը՝ մեկ ուրիշ: Դա ցույց է տալիս, որ իրենք մտահոգ են, իրենք էլ չեն հավատում․․․ երկիրը հո գրելով չի՞, որ գրում են՝ «Ղարաբաղ բիզիմդիր», ժողովուրդ է այնտեղ կազմավորվել, տնտեսական, մշակութային հազարամյակների պատմություն է կերտվել․․․

Ադրբեջանը լավ գիտի, որ միայնակ չի կարող հաղթել հայերին, հասկանալի է` Թուրքիան մի կողմից, Պակիստանը, այլ դաշնակիցներ, եկան միացան եւ մեր հարցերը լուծեցին, բայց դա հավերժ չի լինելու։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company