ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խաչիկյանի հուշերը. ինչպես ֆերմերի որդին դարձավ Նիքսոնի և Ռեյգանի ելույթների ճառագիրը

21 Օգոստոս 2024

Քեն Խաչիկյանը՝ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքի ֆերմերի որդին, վերջերս հրապարակել է Սպիտակ տանն անցկացրած իր տարիների ուշագրավ հուշագրությունը՝ որպես ելույթների ճառագիր ԱՄՆ-ի երկու նշանավոր նախագահներ Նիքսոնի և Ռեյգանի համար: «Փակ դռների հետևում. Ռեյգանի և Նիքսոնի հետ սենյակում» խորագիրը կրող գրքի շապիկին Խաչիկյանը ներկայացվում է որպես «ելույթների ճառագիր, քաղաքական լեգենդների վստահելի անձ և ստրատեգ»:

Խաչիկյանի գիրքը մեծ ուշադրության է արժանացել։ Wall Street Journal-ը հրապարակեց Թեվի Թրոյի խիստ դրական կարծիքը։ Վաշինգտոնի հանրահայտ սյունակագիր Քուին Հիլլերը երկու գովաբանական ակնարկներ գրեց Washington Examiner-ում: Խաչիկյանի հուշագրությունն ամառվա կեսերին զբաղեցրել է 2-րդ տեղը հրատարակչության բոլոր նոր հրատարակությունների նախնական վաճառքում: Այժմ հրատարակչությունը ծրագրում է երկրորդ տպագրությունը։

Խաչիկյանը մեծացել է ծանր պայմաններում ապրող ֆերմերի ընտանիքում՝ զրկված ցնցուղից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից, հետագայում դառնալով Սպիտակ տան ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Նրա մուտքը քաղաքականություն սկսվեց որպես Նիքսոնի նախագահական արշավի կամավոր։ Ընտրություններից հետո նա դարձավ Նիքսոնի ելույթների ճառագիրը։ Այնուհետև նա միացավ Ռեյգանի վարչակազմին որպես նախագահի գլխավոր ճառագիր: Նա նաև ծառայեց որպես Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դեյքմեջյանի ավագ խորհրդական և գլխավոր ստրատեգ 1982 և 1986 թվականների ընտրություններում:

Armenian Mirror-Spectator-ին տված հարցազրույցում Խաչիկյանը պատմել է մի հիշարժան դրվագի մասին, որը տեղի է ունեցել Նիքսոնի համար աշխատելու ժամանակ, երբ 1975 թվականին մահացել էր նրա հայրը: Նախագահը ցանկանում էր իմանալ, թե ինչ կարող է անել Խաչիկյանի հոր հիշատակը հարգելու համար: Քանի որ նրա հայրը Թուրքիայի Չոմաքլու հայկական գյուղից էր, Խաչիկյանն արտասովոր խնդրանքով դիմեց նախագահ Նիքսոնին, որ նվիրատվություն կատարի Չոմաքլուի հայրենակցական միությանը։ Նիքսոնը 500 դոլարի անձնական չեկ գրեց հայկական միության համար։

Երկու նախագահների համար Խաչիկյան գրած հարյուրավոր տեքստերի մեջ ես պետք է առանձնացնեմ նրա գրած երկու կարևոր փաստաթղթերը: Մինչև 1981 թվականը ԱՄՆ-ում ոչ մի նախագահ Հայոց ցեղասպանությունը չէր նկարագրել որպես ցեղասպանություն: 1981 թվականի ապրիլի 22-ին Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել, որում հիշատակել է Հայոց ցեղասպանությունը։ Տեքստը գրել է Քեն Խաչիկյանը: Սա 40 տարի առաջ էր, մինչ նախագահը Բայդենը վերջապես 2021 թվականին հայտարարություն տարածեց՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Մինչ թուրք ժխտողականները փորձում են նսեմացնել նախագահ Ռեյգանի 1981 թվականի հռչակագիրը, հայտարարելով, որ այն գրվել է նախագահի հայ ճառագրի կողմից, Խաչիկյանն հակազդում է թուրքական մեղադրանքին, ասելով, որ նախագահական բոլոր հռչակագրերը կրում են նախագահի ստորագրությունը, հետևաբար, 1981 թվականի հռչակագիրը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական հայտարարությունն է:

Mirror-ին տված հարցազրույցում Խաչիկյանը բացատրել է՝ քանի որ ինքը տեղյակ էր Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման հետ կապված հակասության մասին, նա ճշտել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բադ Նենսի հետ, որն ասել է, թե ինքը որևէ խնդիր չի տեսնում այդ հիշատակման հարցում: «Դա փաստ է, այնպես չէ՞», հարցրեց Նենսը: Խաչիկյանը պատասխանեց. «Ինձ համար դա փաստ է»: Դրանից հետո Նենսն ասաց. «Լավ, ինձ համար ամեն ինչ կարգին է»:

Այնուհետև Խաչիկյանը որոշեց հաստատել, որ հռչակագրում Հայոց ցեղասպանության հիշատակման հետ կապված խնդիրներ չեն լինի, ուստի ճշտեց Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռիչարդ Ալենի հետ։ «Ես ուզում եմ սա ցույց տալ Ձեզ։ Ես դա ցույց եմ տվել Բադ Նենսին: Ահա, խնդրեմ, կարդացեք այս հռչակագիրը», ասաց Խաչիկյանն Ալենին, որը պատասխանեց. «Դե, դա պատմական փաստ է»: Խաչիկյանը նրան ասաց. «Այո, այդպես է»։ Այնուհետև Ալենն ասաց. «Դե, քանի որ դա պատմական փաստ է, պատճառ չկա, որ դա չհայտնվի հռչակագրում»:

Խաչիկյանն իր գրքում պատմել է հայերի հետ կապված մեկ այլ կարևոր դրվագի մասին: Նա գրել է, որ իր հայ ընկեր Ջիմ Ռենջիլյանը հրավիրել է Խաչիկլյանին ուղեկցել իրեն Արլինգթոնի գերեզմանատուն Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, 1985 թվականի ապրիլի 24-ին։ Ոգեկոչման ընթացքում Խաչիկյանը հիշել է պատանի հասակում իր լսած պատմությունները Հայոց Ցեղասպանութեան ժամանակ իր ընտանիքի կրած ողբերգական փորձառությունների մասին։ Նրա հայրը վերապրել էր այդ Ցեղասպանությունը, որը Խաչիկյանը նկարագրել է որպես «բռնի աքսոր իրենց տներից, երբ թուրքերը սպանեցին Անատոլիայի [հայ] բնակչությանը զենքի, սովի, ժանտախտի և մահվան երթերի միջոցով»:

Այնուհետև Խաչիկյանը մեջբերել է Արիս Քալֆայանի՝ Չոմաքլուի մասին գրքից, որում նկարագրված են տարագիր հայերի տառապանքներն ու դժոխային փորձառությունները: Խաչիկյանը բացահայտեց, որ Ցեղասպանության ժամանակ, իր հայրը «16 տարեկանում կորցրել է իր մորը, եղբորը և քրոջը»։

Վշտահար Խաչիկյանը նկարագրել է իր զգացմունքներն Արլինգթոնի գերեզմանատանը․ «Արլինգթոնում երաժշտությունն ու աղոթքները ցնցեցին ինձ իմ ժառանգության մասին հիշեցումներով և վերադարձրեցին իմ մանկության այդ ցավալի հիշողությունները: 1915 թվականին սիրիական անապատում մի Բերգեն-Բելզեն կար, որի պատմությունը մոռացվել է, իսկ զոհերի ու վերապրածների կրած ցավն ու տառապանքը Հայոց ցեղասպանության ժամանակ հանկարծ իմ առաքելությունը դարձրեցին շատ իրական՝ դեպի Սպիտակ տուն մեր լուռ ուղևորության ընթացքում»:

Խաչիկյանը պատմել է, թե ինչպես է Արլինգթոնի գերեզմանատանը Հայոց ցեղասպանության ոգեկոչումը ոգեշնչել իրեն գրել այն, ինչ շատերը բնութագրել են որպես Ռեյգանի մեծագույն ելույթը, որը նա արտասանել է օրեր անց Գերմանիայում Բերգեն-Բելզենի նախկին համակենտրոնացման ճամբար կատարած իր այցելության ժամանակ:

Խաչիկյանը եզրափակեց. «IBM-ի գրամեքենայի ստեղների թխթխկոցն սկսեց իմ մեջ հնչեցնել այն պատմությունը, որով կլանված էի այդ առավոտ, և որը նախագահն ու ես պիտի պատմեինք»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company