ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Եթե եռակողմ պայմանագրի համաձայն փորձեն Արցախի հարցը լուծել, ապա այն ի վնաս Արցախի է

22 Օգոստոս 2024

Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նախագահ Պուտինի Ադրբեջան այցից հետո, տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ կողմերն ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հետագա պայմանավորվածությունների կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու համար։ Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Բազմիցս նշվել է, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայամանգիրը չի գործում, Ռուսաստանը եւ Ադրբեջանը հրաժարվում են կատարել ստանձնած պարտավորությունները։ 2020թ-ից Արցախը մաս-մաս հանձնվել է Ադրբեջանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի այցի ընթացքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Հայաստանին, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։

Հայաստանի ԱԳՆ մեկ օր հետո լրագրողների խնդրանքով արձագանքելով Լավրովի հայտարարությանը նշել է, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ն կառուցողական ներգրավվածությունը:

Արցախի նախագահի նախկին խորհրդական, քաղաքական գործիչ Արմեն Սարգսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշում է, որ Ռուսաստանի կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի շուրջ բանակցությունների կառուցումը կարող է լինել ճանապարհների ապաշրջափակման, ենթակառուցվածքների բացման համար․ «Մի կողմից եռակողմ համաձայնագիրը օրակարգ բերելը նշանակում է, որ Արցախի հարցը փակված չէ։ Սակայն, չի բացառվում, որ կողմերը սկսեն համաձայնագրի մի քանի կետերի վրա աշխատել։ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը հենց դա է նշանակում։ Ըստ նրա Հայաստանը խոչընդոտում է եռակողմ համաձայնգրի այն կետերին, որով պետք է բացվեն կոմունիկացիոն կապերը։ Սա նշանակում է, որ նրանք այս մասով են փորձում օգտվել պայմանագրի կետերից եւ դրա շուրջ են կառուցում բանակցությունները։ Հաշվի առնելով Արցախի հանդեպ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը նրանք կարող են հաջողության հասնել այդ իմաստով»։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ դրանից է բխում, որ կողմերը համաձայնում են հարգել միմյանց սուվերենությունը եւ ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը․ «Երկու պետություններ իրար հետ հարաբերվում են, բնական է, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ես գտնում եմ, որ այս մասին Ռուսաստանը նշել է շեշտելու համար, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, այսինքն, հաստատում են, որ համաձայն են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Սա էլի ի վնաս Արցախի հարցի լուծման է, որովհետեւ, եթե եռակողմ պայմանագրի համաձայն փորձեն Արցախի հարցը լուծել, ապա Արցախը նրանք ճանաչում են Ադրբեջանի կազմում, որին արցախցիները համաձայն չեն։ Նաեւ կոմունիկացիաների ապաշրջափկման հարցը այսօր կարեւոր է եւ շահագրգիռ կողմերն ակնհայտ են։ Վերջերս հանդիպում է եղել նաեւ Հայաստան-Հնդկաստան-Իրան ձեւաչափով, ակնհայտ է, որ փորձում են այս համաձայնագիրը կնքել «Զանգեզուրի միջանցք»-ի համար։ Ուրիշ բան է, որ հաշվի առնենք «Զանգեզուրի միջանցք»-ում թուրքական գործոնը եւ ՀՀ իշխանությունների կողմից մեղմ ասած այսօրվա իրավիճակի համար շատ սխալ քաղաքականությունը։ Այսօրվա պայմաններում շատ դժվար է Ռուսաստանից մտնել Եվրոպա, Չինաստանը նման խնդիր չունի, հետեւաբար այս խնդիրը որոշ չափով ունի Հնդկաստանը, որը ռուսական շուկայում որքան էլ ներդրում ունենա Եվրոպական շուկա մտնելու համար «Զանգեզուրի միջանցք»-ը անհրաժեշտություն է»,- նշել է Արմեն Սարգսյանը։

Հայկական մեդիադաշտն այս օրերին տարբեր կերպ է վերլուծում եռակողմ պայմանագրի Ռուսաստանի դաշնության նախագահի հիշատակումը։

ՀՀ-ից պաշտոնական արձագանք միայն հնչել է ԱԳՆ խոսնակի մակարդակով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company