ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. 5-րդ Յօդուածին Ականուած Մեկնաբանութիւնը

24 Օգոստոս 2024

Անկախութեան հռչակագիրի ընդունման 34-րդ տարեդարձին առիթով Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ուղերձը ականուած բաժին ունի: Ան խօսելէ ետք Հռչակագիր-Սահմանադրութիւն յղումնային կապին մասին, կը յայտնէ, որ չի նշանակեր, որ Անկախութեան հռչակագիրին ամբողջ բովանդակութիւնը ներառուած է Հայաստանի Սահմանադրութեան մէջ, եւ այս երկու փաստաթուղթերու բովանդակութիւնը նոյնական են:

Նուրբ ձեւով այստեղ ըսել կ՛ուզուի, որ երկու փաստաթուղթերու բովանդակութիւնը ոչ միայն նոյնը չեն, այլ լուռ ձեւով կը փոխանցուի, որ կրնան նոյնիսկ հակասական ըլլալ:

Այս տեսութիւնը հիմնաւորելու համար կը դիմուի օրինակի: Օրինակը Հռչակագիրի 5-րդ յօդուածն է, ուր կ՛ըսուի, թէ Հայաստանի Հանրապետութիւնը իր անվտանգութիւնը եւ սահմաններու անձեռնմխելիութիւնը ապահովելու նպատակով կը ստեղծէ Գերագոյն խորհուրդին ենթակայ սեփական զինուած ուժեր, ներքին զօրքեր, պետական եւ հասարակական անվտանգութեան մարմիններ:

Այս օրինակով իբրեւ թէ կը փաստարկուի, որ Անկախութեան հռչակագիրին ամրագրած հիմնադրոյթները եւ գետնի վրայ արձանագրուող իրողութիւնը տարբեր են: Զինեալ ուժերը խորհրդարանին չեն ենթարկուիր, այլ կառավարութեան եւ անկէ առաջ` նախագահին: Ըստ էութեան, հիմա, մէկ անձի:

Անկախութեան հռչակագիրի 5-րդ յօդուածի գործնական վերափոխումը աւելի ուշադիր ընթերցումով զինուած ուժերու վերահսկիչ օղակի մասին է: Այս յօդուածը պարզապէս օգտագործուած է ընդգծելու համար, որ Սահմանադրութիւնը կրնայ հակասել Անկախութեան հռչակագիրին:

Բուն թիրախը Հռչակագիրին միւս կէտերն են: Լուռ ձեւով ըսել կ՛ուզուի, որ թիրախաւորուած կէտերու առումով Անկախութեան հռչակագիրն ու գործող Սահմանադրութիւնը հակասական են. եւ որովհետեւ Անկախութեան հռչակագիրը չեղեալ նկատել կարելի չէ, կամ փոփոխութեան ենթարկել, ուրեմն պէտք է Սահմանադրութենէն դուրս բերել յղումը:

Թիրախաւորուած կէտերը պարզ է, որ հետեւեալներն են`

Ա.- …Գիտակցելով իր պատասխանատուութիւնը հայ ժողովուրդի ճակատագիրին առջեւ համայն հայութեան իղձերու իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործին մէջ…

Բ.- …Մեկնելով մարդու իրաւունքներու համընդհանուր հռչակագիրի սկզբունքներէն եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ կանոններէն…

Գ.- ….Կենսագործելով ազգերու ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնուելով 1989 թուականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի համատեղ որոշման վրայ…

Դ.- …Զարգացնելով 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները…

Ե.- …Հայաստանի Հանրապետութիւնը սատար կը կանգնի 1915 թուականին օսմանեան Թուրքիոյ եւ Արեւմտեան Հայաստանի մէջ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին (11-րդ յօդուած):

Թիրախաւորուած այս հիմնադրոյթներէն շեղումներ կատարած են գործող իշխանութիւնները: Կարելի էր այս բոլորը նաեւ նշել, փաստելու համար Հռչակագիրին եւ կիրարկուող քաղաքականութեան հակասութիւնները: Հակահռչակագրային քաղաքականութիւն վարելու արդարացումը 5-րդ յօդուածի մշուշապատումով կ՛արծարծուի: Միտք կը պատրաստուի պարզապէս այդ յղումը վերացնելու:

Որովհետեւ այդ յղումի առկայութեամբ հակասահմանադրական կը նկատուին`

Ա.- Հայրենիքը միայն այսօրուան սահմաններով (այն ալ փոփոխուող թուանշաններով) դաւանող եւ պատմական իրաւունքներէն հրաժարելու պաշտօնական յայտարարութիւնները,

Բ.- Միջազգային իրաւունքի հանրաճանաչ կանոններէն ազգերու ինքնորոշման իրաւունքը շրջանցելը,

Գ.- Արցախը Ազրպէյճանի տարածք համարելը,

Դ.- Մայիս 28-եան աւանդոյթները մերժելով եւ անոր խորհրդանիշները փոխելու մասին դիրքորոշումներ հրապարակելով առաջին հանրապետութեան իրաւաժառանգորդութիւնը անտեսելը,

Ե.- Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման աշխատանքներուն որեւէ մասնակցութիւն չունենալը:

Իրաւական պետութեան պայմաններուն մէջ Սահմանադրական դատարանը այս բոլորի հակասահմանադրականութիւնը կ՛ընդգծէր եւ համապատասխան քայլերու կը ձեռնարկէր: Յայտնաբար 5-րդ յօդուածի մեկնաբանութիւնը հիմք կը ծառայէ այս բոլոր սահմանադրական խախտումները օրինաչափ նկատելու: 5-րդ յօդուածը մեկնաբանելու կարիք ալ չի զգացուիր, եթէ իշխանութիւնները յաջողին փոխել Սահմանադրութիւնը եւ ջնջել Հռչակագիր-Սահմանադրութիւն յղումը:

Այդ պարագային ոչ միայն նոյնական չեն ըլլար երկու փաստաթուղթերը, այլեւ հակասական:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company