ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Այս կազմակերպությունը դեռ չծնված՝ մահացավ կեղծիքի մեջ

24 Օգոստոս 2024

«Հրապարակը» երեկ անդրադարձել էր Ֆրանսիայում «նոր»՝ «Հայ դատի կազմակերպության» տարածած հայտարարությանը, որով կամակերպությունը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հայաստան զորախումբ ուղարկելու խնդրանքով: Հայտարարությունը ստորագրել են ֆրանսիացի 122 հայտնի գործիչներ, քաղաքապետեր եւ փոքր թվով հայեր:

Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին եւ հայաստանյան ընդդիմությանը. «Իրավիճակը բարդացնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահների վերաբերմունքը, որը պետք է ներկայացնի ծագումով հայերին Ֆրանսիայում, բայց աջակցում է Փաշինյանի կառավարությանն ընդդիմացողներին (շատ փոքրամասնություն` Հայաստանում), իսկ ընդդիմությունը հրաժարվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրերի հիման վրա երկու երկրների սահմանների վերաբերյալ որեւէ համաձայնությունից եւ եւ չի վարանի նպաստել զինված հակամարտության վերսկսմանը (բայց ի՞նչ արդյունքի համար․ անշուշտ՝ աղետալի)»:

Հայտարարության տակ ստորագրողների թվում հայտնի ֆրանսիացիների անուններ կան, այդ թվում` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, որոնք գործընկերային շատ լավ հարաբերություններ ունեն Մուրադ Փափազյանի հետ եւ անգամ Փափազյանի ուղեկցությամբ այցելել են Հայաստան ու Արցախ:

«Հրապարակը» երեկվա հրապարակման մեջ Մուրադ Փափազյանը մի քանի խոսք էր ասել, որ Մակրոնին դիմելը եղել է իրենց գաղափարը, ոմանք այդ գաղափարը գողացել են: Ըստ ամենայնի, այս նամակի հետեւում երեւում են սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի «ականջները», ով զբաղված է սփյուռքը պառակտելով եւ մերժվել է հատկապես ֆրանսահայ համայնքի կողմից:

Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Մուրադ Փափազյանին.

– Այս «նոր»՝ «Հայ դատի կազմակերպության» տարածած հայտարարության տակ այնպիսի մարդիկ են ստորագրել, որոնց հետ Դուք ունեք բավականին լավ գործընկերային հարաբերություններ: Ինչո՞ւ են այդ մարդիկ միացել նման հայտարարությանը, որի մեջ ոչ դրական լույսի տակ են ներկայացվում ե՛ւ Դուք, ե՛ւ հայաստանյան ընդդիմությունը, ե՛ւ CCAF-ը:

– Իրենք չեն ստորագրել այդ տեքստի տակ: Այդ 122 անդամներին մենք ենք հավաքել, եւ նրանք մեր հայտարարության տակ են ստորագրել: Մենք կոչով դիմել ենք նախագահ Մակրոնին՝ Հայաստան զինվորական ուժ ուղարկելու համար, որպեսզի կասեցնեն Ադրբեջանի ագրեսիան: Այդ նամակի տակ ստորագրել են 122 ֆրանսիացի ազդեցիկ քաղաքական գործիչներ, ազդեցիկ մարդիկ, ընտրված անձինք, որպեսզի այդ կոչին ուժ տրվի: Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ: Այդ նորաստեղծ կազմակերպությունը, որը բաղկացած է երեք-չորս հոգուց, գողացավ այդ 122 անձանց անունները եւ դրեց իրենց թղթի տակ՝ այդ մարդկանց համար անսպասելի: Նշանակում է, իրենք ստի մեջ են, տպավորություն ստեղծելու համար, թե այդ մարդիկ իրենց հայտարարության տակ են ստորագրել: Այս կեղծիքի համար հնարավոր է դատական ընթացք սկսվի, եթե 122-ից գոնե մեկ-երկու հոգի դիմի դատարան, որ իրենց ստորագրությունը դրվել է ուրիշ տեքստի տակ, կեղծվել է: Սրանք անլուրջ մարդիկ են, որոնց լավ ենք ճանաչում, որոնք Հայաստանի իշխանությունների գործիքն են, գործակալներն են եւ մասնակցում են սփյուռքի պառակտմանը: Նրանք չեն ուզում ուժեղ սփյուռք: Այս կազմակերպությունը դեռ չծնված՝ մահացավ կեղծիքի մեջ:

– Իսկ Դուք զրուցե՞լ եք այդ գործիչների հետ: Կա՞ն մարդիկ, ովքեր կդիմեն դատարան:

– Չեմ խոսել, չգիտեմ, նոր է այս իրականությունը: Մենք չենք քաջալերում, դա իրենց գործն է: Այս մանիպուլյացիան շատ տգեղ էր:

Նաիրա Վանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company