ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս անպատվությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի բանտերում կտտանքների է ենթարկվում, ուղիղ ապտակ է բոլոր հայ մարդկանց

27 Օգոստոս 2024

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվան ընդառաջ ասաց. «Մենք չենք կարող հանգիստ գլուխներս դնել բարձին քնել եւ ապրել, քանի դեռ մեր արժանապատվությունը խոցված է, քանի դեռ մենք ապրում ենք անպատվության մեջ: Չի կարող հանգիստ ապրել յուրաքանչյուր հայ մարդ ստեղծված այս իրականության մեջ:

Պետք է հասկանանք, որ սա անմիջապես մեր արժանապատվության հարցն է: Այս անպատվությունը որ կա, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի բանտերում կտտանքների է ենթարկվում, ուղիղ ապտակ է բոլոր հայ մարդկանց, ուղիղ խոսում է այն մասին, որ մենք պետք է ավելի վճռական լինենք, գործենք ավելի գործնական: Չկա ավելի կարեւոր հարց, քան նրանց օր առաջ Ադրբեջանի բանտերից ազատ արձակելը: Եվ COP 29-ին ընդառաջ մեր արտաքին եւ ներքին ամբողջ գործունեությունը պետք է լինի մեկը. անել ամեն ինչ, որպեսզի ճնշում գործադրվի բռնապետական ռեժիմի վրա, որպեսզի մեր գերիները ազատ արձակվեն»:

Պատգամավորը դիմեց նաեւ աշխարհասփյուռ հայությանը, որ նրանց մասնակցությունը եւ ճնշումը շատ կարեւոր է. «Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է իրենց երկրների կառավարություններին դիմեն կոչով, անհնազանդության ակցիաներ, ցույցեր, միտինգներ անեն՝ ստիպելով, որ տվյալ կառավարությունը հստակ իր առաջնային գործառույթը համարի ճնշումը ադրբեջանական կողմի վրա: Մոռացեք: Այս իշխանությունները մինչեւ այսօր որեւէ քայլ չեն արել, որպեսզի պատանդառությունից ազատեն գերության մեջ գտնվող մեր եղբայրներին: Հակառակը, ես խորին համոզմունք ունեմ, որ այս իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի նրանք մնան գերության մեջ, որովհետեւ այս մարդկանց Հայաստանում գտնվելը իրենց նեղություններ կպատճառի»:

Գառնիկ Դանիելյանը հավաստիացրեց, որ «Սրբազան պայքարը» դրա համար գործուն քայլեր է ձեռնարկում. «Սեպտեմբեր ամսից կլինեն հավաքներ, ֆորումներ, գործողություններ, որոնց առումով մեծածավալ աշխատանք է կատարվում: Եվ սա լինելու է ջրբաժան»:

Նա նաեւ խոսեց «Սրբազան պայքարի» նախատեսված ակտիվի հավաքի մասին, որը պետք է կայանար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Հավաքին, որը շատ կարեւոր է, պետք է մասնակցեր Շարժման կորիզի 10 հազար ակտիվիստ եւ որի ժամանակ պետք է ամփոփվեր այս ամբողջ ընթացքը, քննարկվեին հետագա անելիքները: Սակայն խուսափողական վարքագիծ է դրսեւորում ՄՀՀ-ի տնօրենը: Այսինքն, կա իշխանության կողմից հստակ հրահանգ՝ այդ տարածքը «Սրբազան պայքարին» չտրամադրելու վերաբերյալ: Բայց ինչպես երեկ Սրբազան հայրն ասաց, մենք մինչեւ վերջ պահանջատեր ենք լինելու եւ ստիպելու ենք, որպեսզի այդ տարածքը տրամադրվի»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company